Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մի մասով գործն արդեն ուղարկվել է գույքի բռնագանձման. Արամ Հարությունյանի մասով շուտով գործը կավարտվի և կստանամ իմ գումարները

Կոռուպցիոն հանցագործությունների համար մեղադրվող ու արդեն երեք տարի հետախուզվող բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը դատախազությունը վերադարձրել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ լրացուցիչ քննության։

Վերջին երկու օրվա ընթացքում սա արդեն երկրորդ հնչեղ գործն է, որ այս ճակատագրին է արժանանում։ Ավելի վաղ դատախազությունը նույն կերպ վարվել էր նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործի դեպքում։ Դատախազությունն ու հակակոռուպցիոն կոմիտեն նույնիսկ հաղորդագրությունների միջոցով հրապարակային էին դարձրել իրենց տարաձայնությունները։

Վերահսկող դատախազը չի հաստատել Արամ Հարությունյանի մեղադրականը. սա իրավապահների գնահատմամբ՝ Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր կաշառքի գործն է։ Խոսքը 14 միլիոն դոլար կաշառքի, փողերի լվացման և կոռուպցիոն այլ չարաշահումների մասին է։

Նշենք, որ գործարար Սիլվա Համբարձումյանն էր հեղափոխությունից հետո հայտարարել, որ 2008-ին կաշառք է տվել բնապահպանության նախարարին, որ իրեն դյուրությամբ, առանց իրական աճուրդների հանքեր շահագործելու արտոնագրեր տրվեն։ Հետախուզման մեջ գտնվող 54-ամյա Հարությունյանը մեղադրանքը չի ընդունում, նրա փաստաբան Երեմ Սարգսյանն ավելի ուշ հանդես կգա մեկնաբանությամբ։

Նախքան գործը վերադարձնելու դատախազության որոշումը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ Դավիթ Կոստանդյանը պնդել էր՝ ձեռք բերված ապացուցները հիմնավոր են. «Ավելի քան հիմնավոր են։ Այ սա կոռուպցիոն շղթա էր, որ Հայաստանում ստացված կաշառքը, կաշառք ստանալու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում, Արաբական Միացյալ Էմիրությունների բանկային հաշվեհամարին փոխանցված կաշառքը միջազգային տարբեր բանկերով կատարված փոխանցումների արդյունքում ի վերջո փոխանցվում է Հայաստանի Հանրապետություն, այստեղ կանխիկացվում և մի քանի տարվա ընթացքում գումարը տրվում է կաշառք ստացող պաշտոնատար անձին։ Դրա համար էլ սա հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացման օրինակ է, թե ինչպես է փողերի լվացումը կատարվել», – ասել էր նա «Ազատությանը»:

Այս առնչությամբ գործարար Սիլվա Համբարձումյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Ես ճշտել եմ, որ դատախազությունը ոչ թե չի հաստատել մեղադրականը, այլ գողությունը, կաշառք տալը, փողերի լվանալը հաստատված է, միայն 308-րդ հոդվածի հետ կապված ինչ-որ բաց է եղել, դրա համար հետ է վերադարձվել նույն քննիչին: Քննիչը այդ մասը կլրացնի, հետ կուղարկի դատախազություն: Եվ կաշառք տալը, և փողերի լվանալը ապացուցված են»:

Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի այս գործից, արդյոք կարծում է, որ կհաջողվի հետ ստանալ իր տված կաշառքը, Սիլվա Համբարձումյանը պատասխանեց. «Մի մասով դատախազությունը գործն արդեն ուղարկել է գույքի բռնագանձման: Իսկ այս հատվածը կոնկրետ Արամ Հարությունյանի և Սուրեն Ավագյանի մասն է, որոնք գտնվում են փախուստի մեջ: Քանի որ մեզ մոտ օրենքի փոփոխություն է եղել, հեռավար դատավարության հնարավորություն կա, ապա կարծում եմ՝ այս մասով ևս գործը կավարտվի և շուտով կմտնի դատարան, և իմ գումարները ես կստանամ: Բայց քանի որ 308-րդ հոդվածի հետ կապված կա խնդիր, մի փոքր երկարում է, բայց դա նույնպես կգնա դատարան: Ես պնդում եմ իմ ասածը, որ 2008 թվականին Արամ Հարությունյանին տվել եմ կաշառք, կատարված փոխանցումներով դա ապացուցվել է: Իսկ 7 մլն դոլարը Սուրեն Ավագյանն է վերցրել կանխիկ, ամեն անգամ մի հատված, և ես դա պնդում եմ»:

Գործարարի համոզմամբ ոչ մի հակասություն չկա դատախազության և Հակակոռուպցիոն կոմիտեի միջև. «Երևեի 308-րդ հոդվածի հետ կապված տեխնիկական խնդիր է եղել, դա էլ քննիչը կուղղի, կուղարկի»:

Նա տեղեկացրեց, որ ինքը միայն Արամ Հարությունյանի մասով է դիմել դատարան, իսկ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ կապված իրեն են հրավիրել հարցաքննության՝ «Մարտի 1»-ի գործով. «Ես միայն Արամ Հարությունյանի մասով եմ հայտարարություն տվել, և դա չի եղել հեղափոխությունից հետո: 2017-ից է գնում այդ գործը: Նախկին իշխանությունները փորձել էին կոծկել, բայց քանի որ ես Դուբայից ստացա բանկի փաթեթը և գնացի քննիչի մոտ, պարզվեց, որ իրենք էլ էին տացել և ուզում էին ինձ այդտեղ խաբել, մեր մեջ ասած, «քցեինք», գործը կարճեին կամ կասեցնեին, բայց չհաջողվեց: Երբ ես 2017-ին ստացել եմ այդ փաթեթը, գնացել եմ նույն քննիչի մոտ, ասել եմ՝ ես ստացել եմ փաթեթը, դուք էլ եք ստացել: Ինձ ասաց՝ այո, ստացել ենք, և գործը վերսկսեցին: Այդ գործը 2015-ից է գնում, արդեն 7 տարի, և դեռ չեմ ստացել իմ գումարները»,-ընդգծեց Սիլվա Համբարձումյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում