Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Տեսակի և ենթատեսակների մասին

Հայաստանում, հատկապես վերջին ամիսներին կամ տարվա ընթացքում, զգալիորեն ավելացել են այն կարծիքները, համենայնդեպս հրապարակային հնչեղության մակարդակում, որ Հայաստանում իշխանություն փոխելով հարց չի լուծվի, քանի որ էականը գաղափարական փոփոխությունն է:
Այդ թեմային տարբեր առիթներով անդրադարձել եմ, սակայն անհրաժեշտ համարեցի արտահայտվել ևս մեկ անգամ, քանի որ բանը հասել է այնտեղ, որ գաղափարական փոփոխության վարկածը արդեն կիրառում են իշխանության ներկայացուցիչները` դրանով վկայելով, թե դա որքան նպաստավոր և հարմարավետ կարծիք է Հայաստանում առկա ճահիճը խորացնելու տեսանկյունից:

Գաղափարների և ծրագրերի պայքարն, իհարկե, մի բան է, որը ցանկալի է յուրաքանչյուր բանական մարդու համար: Բայց դրա համար նախ պետք է համապատասխան միջավայր: Մի առիթով բավական դիպուկ էր բնորոշել իրավիճակը Լևոն Տեր-Պետրոսյանը` ասելով, որ ընդդիմությունը շախմատ է խաղում, իսկ իշխանությունը` բոքս:

Հիմա, եթե իշխանությունը բոքս է կպնում, որևէ նշանակություն ունի՞, արդյոք, թե ինչ տակտիկայով է շախմատ խաղում ընդդիմությունը կամ հասարակությունը` թագուհու գամբիտո՞վ, թե՞ իսպանական պաշտպանությամբ: Գաղափարական պայքարի անհրաժեշտության, գաղափարական փոփոխության անհրաժեշտության մասին դատողությունները հենց դա են հիշեցնում, ու հենց դրա համար էլ դրանք արդեն հայտնվում են իշխանական զինանոցում: Քանի դեռ չկա գաղափարական պայքարի համար անհրաժեշտ միջավայրը, բացարձակապես անիմաստ է քաղաքական քննարկումների առանցքում դնել գաղափարական մրցակցության կամ գաղափարական համախմբման առաջարկը: Դրա համար նախ հարկավոր է, որ երկրում ձևավորվի օրինական միջավայր, մշակվեն գաղափարական մրցակցության կանոնները: Եթե երկրում խախտվում է Սահմանադրությունը, կեղծվում են ընտրությունները, ոտնահարվում են մարդու իրավունքները, ինչ գաղափարականի մասին է խոսքը: Մի՞թե իշխանությունը այդպիսի գաղափարներ է հռչակել: Իհարկե ոչ: Իշխանությունը հռչակել է նորարարություն, գիտելիք, ինտելեկտ, օլիգոպոլիաների դեմ պայքարի, համաշխարհային դերակատարության բարձրացում, նախաձեռնողականություն և այլն: Ի~նչ հիանալի գաղափարներ ու ծրագրեր: Բայց ինչ է կատարվում իրականում: Գիտեն բոլորը: Ուրեմն, խնդիրը ամենևին գաղափարական դաշտում չէ, այլ մարդկային տեսակի:

Խնդիրը Հայաստանում ամենից առաջ, նախևառաջ ազնվության, անկեղծության, օրինապաշտության, քրիստոնեավարության դաշտում է, երբ մարդիկ, որոնք հանրային ինչ-որ նպատակներ են հռչակում և ստանձնում դրանց իրականացման պատասխանատվությունը` չստեն, չկեղծեն, չխաբեն: Ահա, թե որն է Հայաստանում ներկայիս խնդիրը, և ահա, թե ինչն է պահանջում լուծում և ինչն է տանում դեպի հասարակական լայն համախմբման, լայնածավալ շարժման: Երբ Հայաստանում կլուծվի այդ չստելու, չկեղծելու, չխաբելու խնդիրը, երբ Հայաստանում դոմինանտ կդառնա մարդկային այդ տեսակը, նոր արդեն այդ իսկ տեսակի մեջ սկիզբ կառնի գաղափարական ենթատեսակների պայքարը: Եվ այդ տեսակի մեջ ենթատեսակային պայքարն արդեն կլինի ազնվության, անկեղծության օրինապաշտության և քրիստոնեավարության դաշտում, այդ կանոնների շրջանակում:

Եվ հարցերն այլևս ամենևին չեն դառնա կյանքի ու մահվան պատճառ, զիջելն այլևս ամենևին չի լինի ընկնելու և նվաստանալու հոմանիշը, սխալն ընդունելը ամենևին էլ չի լինի թուլության նշան: Քանի դեռ Հայաստանում տրամաբանական ավարտին չի հասել տեսակների այդ պայքարը, ենթատեսակային պայքարի մասին խոսելը ընդամենը դառնում է տեսակների պայքարի լուրջ խոչընդոտ, ընդ որում` նպաստելով այն տեսակի պահպանմանը, որն արդեն երկար ժամանակ է իր ձեռքն է վերցրել երկրի կառավարման բոլոր լծակները և թելադրում է իր կամքն ու բարոյականությունը: Ու նաև տեսակի խնդրի չլուծվածությունն է պատճառը, որ Հայաստանում ընդդիմադիր կամ հասարակական շարժումները լինում են կարճատև, որովհետև այդ խնդիրը կա նաև այդ շարժումների ներսում:

Այդ իմաստով, տեսակային ընդհանրության զգալի բաղադրիչն է, որ Հայաստանի ներքին կյանքում թույլ չի տալիս, որ մարի 2008 թվականի հասարակական ակտիվությունը: Այն գուցե նվազել է, դրանում գուցե առաջացել են որոշակի բաժանարար գծեր` մարտավարական տարակարծությունների հետ կապված, բայց հասարակական ակտիվությունը շարունակում է պահպանվել, որովհետև կա տեսակի ընդհանրություն: Ընդհանուր տեսակը բոլորին պահում է ակտիվ: Հետևաբար, պետք է առանցքում դրվի և լուծվի նախ տեսակի խնդիրը, որից հետո արդեն ենթատեսակների հարցերը բարձրանալու են ինքնաբերաբար, կյանքի բնական պահանջով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում