Saturday, 28 05 2022
21:15
Լավ է բանտ նստել, քան հանցակցել պատերազմին․ սրտային վիրաբույժը` Տոմսկից
Չավուշօղլուն սպառնացել է Հունաստանին
Մայիսի 28-ի դասերը. անկախության արժեքը չի ընկալվել, այսօր էլ պետության դեմ են գործում
Էրդողանն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին
Արցախում հանրահավաքը կթուլացնի Արայիկ Հարությունյանին, կուժեղացնի Փաշինյանին
ՌԴ-ն գլխավորել է Թուրքիայում օտարերկրյա ընկերություններ ստեղծած երկրների ցանկը
Ալիևն այսօր կրկին սպառնացել է ուժի կիրառման նոր դեպքերով, որը հստակ ահազանգ է միջազգային հանրությանը
Վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա՝ Արցախում
Շնորհավոր Հանրապետության տոնդ, Հայաստան ջան. Լիտվայի ԱԳՆ
Մեր նպատակներից մեկն է՝ խթանել առողջ ապրելակերպը, ֆիզկուլտուրան և սպորտը. Նիկոլ Փաշինյան
Ռուսաստանը և Չինաստանը մոտ են լուսնային կայանի ստեղծման մասին համաձայնագրի ստորագրմանը. Ռոգոզին
Թուրքիան հայտնել է Իրաքի հյուսիսում մոտ երկու տասնյակ քուրդ զինյալի ոչնչացման մասին
19:30
Հյուսիսային Կորեայում հայտնում են կորոնավիրուսի դեպքերի նվազման մասին
Հայտնի է դարձել, թե քանի ՏՏ մասնագետ է հեռացել Ռուսաստանից
ՌԴ կառավարությունը թույլատրել է ԵԱՏՄ տարածքում ազատորեն իրականացնել ապրանքների վաճառքն անմաքս առևտրի խանութներում
«Վրացական երազանք»-ը մեղադրանք է առաջադրել Սորոսի հիմնադրամի թբիլիսյան գրասենյակի դեմ
Ֆրանսիայի հրապարակը՝ 18։10-ի դրությամբ
Զարթնեցրեք Լաոյին, բայց մի դարձրեք երեխաներին ձեր քաղաքական խնդիրների գործիք. Բադալյանը՝ Արցախի հանրահավաքի մասին
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Բարենցի ծովից «Զիրկոն» հրթիռի հաջող արձակման մասին
Հայաստանում կամաց-կամաց ամրագրվում է Ադրբեջանից տարածվող ինֆորմացիան
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 4556 դեպք
Ծայրահեղ մոտեցումներ են․ չենք կարող ամեն գնով խաղաղության գնալ, բայց տեղին չէ նաև «առանց թուրքի Հայաստան» բղավելը
17:33
Մալիում 2013 թվականից ի վեր զոհվել է ՄԱԿ-ի 258 խաղաղապահ
17:30
Ուղիղ․ «Դիմադրության շարժման» հանրահավաքը՝ վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով
Պուտինը հաստատել է Հարավային Օսիայի հետ Ռուսաստանի քաղաքացիության պարզեցված ձեռքբերման համաձայնագիրը
Կապառոսի ցուցակը․ Իսպանացի մասնագետը փորձում է ուղղել սխալները․․․
17:09
Չինաստանի իշխանությունները հայտնի դերասանուհուն անօրինական գովազդի համար տուգանել են 1 մլն դոլարով
Հայաստանը բա՞ց է թողել պահը, թե՞ այդուհանդերձ պետք չէ «արդարացնել» ադրբեջանական ագրեսիան
16:59
Իսպանիայի պաշտպանության նախարարը հաստատել է Լատվիայում զենիթահրթիռային համակարգեր տեղադրելու լուրերը
Հայաստանում հեծանվորդները դոպինգ ստուգում են անցել

Թուրքական լիրայի արժեզրկման ֆոնին իրենց ապրանքները մեր շուկայում կլինեն էլ ավելի էժան

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է տնտեսագետ Արմեն Քթոյանը

 Գազի ու էլեկտրաէներևգիայի սակագների բարձրացումն արդեն իրողություն է: Տեսակետներ են հնչում, որ սա մեծ հարված է լինելու արտադրողներին և հանգեցնելու է նոր թանկացումների: Ի՞նչ սպասենք առաջիկայում:

Ազդեցության մասին դեռ վաղ է խոսելը և դժվար է որևէ բան ասել, կարելի է նախ սկսել նրանից, թե արդյոք դրան կ այլընտրանք, թե ոչ: Մենք պետք է գիտակցենք, որ մեր խնդիրը ոչ այնքան այն է, որ գազն ու էլեկտրաէներգիան թանկանում են, այլ այն, որ մեզ մոտ արտադրական պրոցեսները արդյունավետ չեն, որի հետևանքով էներգակիրների բաղադրիչը ավելի մեծ մասնաբաժին ունի ծախսի, ինքնարժեքի ձևավորման մեջ, քան պետք է լիներ: Դրանով պայմանավորված յուրաքանչյուր բարձրացում մեզ մոտ այսպիսի ցավոտ է ընդունվում, և իր հետ որոշակի մանիպուլյացիոն ալիքներ, մեկնաբանություններ է բերում: Եթե կոնկրետ գազի մասով խոսենք, դեռևս որոշակիություն չկա, ընդամենը կա գազի սակագները բարձրացնելու ընկերության առաջարկը, և այդ առաջարկի հիմնական գործոնը սպառման ծավալների կրճատումն է: Այսինքն մենք սկսել ենք ավելի քիչ գազ սպառել, նախորդ տարիների համեմատությամբ կանխատեսվում է մոտ 10 տոկոսով գազի սպառման կրճատում, ինչը ամփոփոխ ծախսերի պարագայում բերում է միավոր մատակարարվող գազի գնի բարձրացման: Մեզ մոտ գազի մի քանի սակագին է գործում՝ ջերմատների համար, վերամշակող կազմակերպությունների, անապահով խավերի, մինչև 10 հազար խմ սպառողների համար: Այդ առումով գազի գինը դիվերսիֆիկացված է: Իրենք առաջարկում են միասնական դրույքաչափ կիրառել 135 դրամի չափով մեկ խմ-ի դիմաց: Այս ավելացումը ենթադրում է վերամշակող կազմակերպությունների պարագայում 20 դրամի թանկացում: Կրկնեմ, որ սա ընդամենը «Գազպրոմ Արմենիայի» առաջարկն է, պետք է սպասենք, տեսնենք, թե հանձնաժողովն ինչ կորոշի: Չի բացառվում, որ դիվերսիֆիկացիան պահպանվի, իրենք «Գազպրոմին» ուրիշ սանդղակ առաջարկեն, որը ենթադրում է միջին գնի նույն մակարդակ, բայց առավել խոցելի խավելի համար ավելի ցածր սակագին: Հետևաբար, այս պահին դժվար կլինի դատողություններ անելը:

Էլեկտրաէենրգիայի պարագայում մենք ունենք էներգետիկ համակարգ էլի խնդրահարույց կառուցվածքով: Մեր էներգետիկ համակարգում զգալի բաժին ունեն այն գեներացող կառույցները, որոնք թանկ էլեկտրաէներգիա են արտադրում: Մի կողմից դու չես կարող այս էներգետիկ համակարգի կառուցվածքը շատ արագ փոխել, մյուս կողմից էլ այդ կառուցվածքը շատ խոցելի է սակագնի առումով, ոչ արդյունավետ բաղադրիչը այս համակարգում Հրազդանի 5-րդ բլոկն է, աշխատում է հին տեխնոլոգիայով և բավականին ծախսատար է: Եթե նայում ենք էլեկտրականության թանկացման հիմնավորումների բաղադրիչների մեջ զգալի դերակատարում ունի Հրազդան 5-ը՝ իր ծախսերի մասով: Օրինակ, հավելյալ 15 մլրդ դրամ ծախսեր են այստեղ ենթադրվում, ինչը արդեն արվել է և դա սակագնի վրա 2,8 դրամով ազդում է: Մենք ունենք  նախկինից վերցրած վարկեր, դրանք պետք է սպասարկվեն, ինչը ևս զգալի ծախսեր է առաջացնում: 21 մլրդ դրամի հավելյալ ծախս է արվելու, ինչը 4,2 դրամով ազդում է սակագնի վրա:

Հարոջդրը, մենք խոսում ենք, որ էներգետիկ համակարգը հնացած է, պետք է նորացվի, դա նշանակում է ներդրումներ, իսկ դա էլ նշանակում է, որ դա պետք է ներառենք սակագնի մեջ: Այսինքն մենք ինչ-որ առումով ունենք էներգետիկ համակարգում իրավիճակ, երբ ավելի զգալի են այն գործոնները, որոնք թանկացնում են էլեկտրաէներգիան, և դրա հետևանքով ուննենք 24 մլրդ դրամի հավելյալ ծախս կատարելու անհրաժեշտություն, որը պետք է սակագնի մեջ անդրադառնա: Կարող ես հրաժարվել սակագնի բարձրացումից, բայց դա կնշանակի, որ ինչ-որ հատվածում պետք է ծախսերի կրճատում անես, իսկ ծախսերի էական կրճատման ներուժ կամ ռեսուրս համակարգը չունի: Հետևաբար պետք է զերծ մնալ այստեղ ամբոխահաճո գործողություններից, որոնք կարող են բերել նրան, որ պետությունը կամ պարտքեր կկուտակի, կամ էլ համակարգի կենսունակությունը ռիսկի առջև կհայտնվի: Մեր գլխավոր խնդիրը ցածր արդյունավետությունն է:

Հունվարի 1-ից չեղարկվեց թուրքական ապրանքների ներմուծման արգելքը: Տեսակետ է հնչում, որ հայկական խանութներում թուրքական ապրանքները նորից կփոխարինեն հայկականին, որ մեր ապրանքները մրցակցությունից դուրս կմնան: Ինչպիսի՞ն է ձեր կարծիքն այս հարցում:

Բնականաբար, այս արգելքը հանելուն կողմ էին ներկրողները, իսկ արտադրողները, որոնք թուրքական հումք են օգտագործում, հումքի նկատմամբ այդ սահմանափակումը չէր կիրառվում: Ինչ վերաբերում է ազդեցությանը, այո, այդ ռիսկը կա: Անձամբ ես դեմ էի արգելքի չեղարկմանը, որովհետև նրանց, որոնք ներդրումային որոշում էին կայացրել արտադրություն հիմնել Հայաստանում և աշխատել հենց այն սեգմենտում, որը թուրքական ապրանքներն էին լրացնում, և փորձել այդ բացը լրացնել, հիմա արդեն իրենց որոշումը լուրջ հարվածի տակ է հայտնվում: Չեմ կարծում, որ այստեղ աջակցության այնպիսի մեխանիզմներ կարող են լինել, որոնք կարող են նրան օգնել դուրս գալու այս իրավիճակից: Սա բացասական շատ հետևանքներ ունի այն առումով, որ նախ բիզնեսի կանխատեսելության հետ կապված խնդիրներ է ստեղծում, երկրորդ, հայրենական արտադրության որոշակի աշխուժացումը չեղարկվում է: Այստեղ նաև ոչ տնտեսական հարթությունում խնդիրներ կան, նաև խնդիր կա այն առումով, որ Թուրքիայի հետ մենք ունենք զգալի առևտրային բացասական հաշվեկշիռ, ըստ էության, մեր առևտուրը միակողմանի է: Սա նաև տրամաբանության տեսանկյունից անընդունելի է, առևտուրը պետք է երկկողմ լինի: Կրկնում եմ՝ նրանք, որոնք աշխատում էին թուրքական ապրանքների ն փոխարինող ապրանքների արտադրության վրա, իրենք խնդրի առաջ են կանգնելու, որովհետև հատկապես հիմա, թուրքական լիրայի արժեզրկման ֆոնին թուրքական ապրանքները մեր շուկայում կլինեն էլ ավելի էժան, էլ ավելի մրցունակ և նրանց հետ մրցակցելը շատ ավելի դժվար կլինի:

Այս ուղղությամբ կառավարությունն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի:

Աջակցության մեխանիզմներ կարող են լինել, բայց այդ աջակցություն ասվածը բյուջեի հաշվին է: Այսինքն աջակցություն տրամադրվի այն ընկերություններին, որոնք նոր-նոր են հիմնադրվել, որոնք կայացման սկզբնական փուլերում են, և դեռ լիարժեք ի վիճակի չեն մրցակցել, դրանց փող տրվի, բայց ինչքան ժամանակով և ինչի համար, դժվար է պատկերացնել: Մի բան է, որ արգելքը կա և իրենք կարողանում են կայանալ, մեկ այլ բան է, որ մրցակցում են և դու իրեն պետք է աջակցես: Այստեղ մրցակցելը բավականին բարդ է, քանի որ գնային տարբերությունները շատ մեծ են լինելու: Առավել ևս դրամը որոշակիորեն արժևորվում է, իսկ թուրքական լիրան արժեզրկվում է: Մենք այս առումով էլ լուրջ խնդիր ունենք: Այստեղ չեմ կարծում, որ աջակցությունը արդյունավետ կլինի: Այն ոլորտներում, որտեղ ավանդաբար թուրքական ապրանքները ներմուծվել են, այդտեղ մեր արտադրողները դժվար թե կարողանան բան անել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում