Thursday, 28 03 2024
-
23:26
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Մարտի 1-ի գործով ինձ մեղսագրված բոլոր մեղադրանքները անհիմն են․ Փաշինյանը՝ ՄԻԵԴ-ի որոշման մասին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետամուտ է լինելու Մարտի 1-ի գործով իրեն արդարացնելու գործընթաց սկսել։

«Իրականում Մարտի 1-ի գործով արձանագրումները Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արել է Մուշեղ Սաղաթելյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Արամ Բարեղամյանի գործերով։ Երբ Արամ Բարեղամյանի և մյուսների գործով ՄԻԵԴ-ի որոշումները եղավ, այդ ժամանակ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք տարավ, ինչը հիմք հանդիսացավ Մարտի 1-ի գործով նշված անձանց արդարացնելու համար»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում՝ անդրադառնալով «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ի վճռին։

Փաշինյանը նշեց, որ այն ժամանակվա իշխանությունը և այսօրվա ընդդիմությունը իրեն մեղադրում է բռնություններ հրահրելու մեջ, նաև սպանությունների պատասխանատվությունն էին իրեն վերագրում։

«Շատ կարևոր եմ համարում արձանագրել, որ ՄԻԵԴ-ը այդ բոլոր կետերին հստակ անդրադարձել է, արձանագրելով, որ բոլոր ելույթները, որ ես ունեցել եմ այդ ժամանակահատվածում, դրանք տեղավորվում են քաղաքական պայքարի և քաղաքական կյանքի տրամաբանության մեջ, նախկին կառավարությունը որևէ ձևով չի հիմնավորել, որ իմ գործողությունների մեջ եղել են ապօրինի դրսևորումներ։ Մարտի 1-ի գործով, այո, որոշումներ էլի կլինեն, բայց իրավական հետևանքներ արդեն կան, որովհետև Գագիկ Ջհանգիրյանը, Մուշեղ Սաղաթելյանը արդեն իսկ արդարացվել են։ Ես նույնպես հետևողական եմ լինելու, որպեսզի իմ գործով դիմեն»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց, որ այն բոլոր քաղաքական շահարկումները, որ եղել են և վարչապետ դառնալուց առաջ և հետո, ՄԻԵԴ-ը անդրադարձել է, արձանագրելով, որ, այո, իր նկատմամբ հետապնդումները եղել են քաղաքական, որ ինքն եղել է քաղաքական բանտարկյալ։

«Այն մեղադրանքները, որոնք մեղսագրված են եղել ինձ, հիմնավորված և ապացուցված չեն եղել։ Իսկ սա նշանակում է, որ այդ մեղադրանքները անհիմն են»,- եզրափակեց Փաշինյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում