Friday, 19 04 2024
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը

Փաշինյանը բացառեց ՀԱՊԿ ուժերի ներգրավումը ներքաղաքական գործընթացները ճնշելու հարցում

Հայաստանին ձեռնտու է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը լինի, լինի արդյունավետ և գործող համակարգ: Այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Պատասխանելով հարցին, թե ղազախական նախադեպից ելնելով՝ ապագայում ՀՀ որևէ իշխանություն արդյոք կարող է նույնպիսի հիմնավորումներով ճնշել երկրում ներքաղաքական ընդվզումները՝ ներգրավելով ՀԱՊԿ ուժերին՝ վարչապետն ասաց. «Մենք 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ՀՀ-ում ունեցել ենք իշխանության կամ կառավարության համար անցանկալի զարգացումներ: Մենք գործնականում ի ցույց ենք դրել այդ իրավիճակները հաղթահարելու մեր պատկերացրած գործիքակազմը: Նոյեմբերի 9-ի իրադարձություններից հետո, երբ գրոհի են ենթարկվել կառավարությունը, Ազգային ժողովը, կառավարական առանձնատունը, մահափորձ է տեղի ունեցել ԱԺ նախագահի նկատմամբ, Հայաստանում իշխանության կողմից ոչ մի կրակոց չի հնչել, ՀՀ կառավարությունն ուժային ոչ մի գործողություն չի իրականացվել: Ճանապարհներ են փակված եղել, և ճանապարհները բացելու ոչ մի գործողություն տեղի չի ունեցել: Մենք ցույց ենք տվել արդեն ներքաղաքական, ներքին խնդիրները լուծելու մեր գործիքակազմը: Մենք գնացել ենք արտահերթ ընտրությունների: Մեր իրավապահ մարմիններն իրենց բարձրության վրա են եղել»:

Պատասխանելով հարցին, թե 2018 թվականին ինչու ՀԱՊԿ-ը հեղափոխությունը չճնշեց, Փաշինյանը փաստեց, որ 2018 թվականին Հայաստանում բռնության ոչ մի դեպք տեղի չի ունեցել: «Երբ որոշում ենք կայացրել խաղաղապահ առաքելություն ուղարկել, այնտեղ արդեն փողոցային մարտեր էին ընթանում, կային զոհեր»:

Վարչապետը հիշեցրեց, որ իր կառավարության առաջին օրվանից հայկական կողմի գործունեությունը ՀԱՊԿ-ում ուղղված է եղել ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործմանը:

«Տարօրինակ կլիներ, եթե առաջին անգամ նման իրավիճակ լիներ, և Հայաստանն ասեր, որ դեմ է: Հայաստանին ձեռնտու է, որ ՀԱՊԿ լինի, լինի արդյունավետ և գործող համակարգ: Սրանով բոլոր հարցերի պատասխանները տրված են»,- նշեց նա:

Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը հստակ արձանագրել է, որ ՀԱՊԿ ուժերը չեն կարող ներգրավված լինեն ինչ-որ ներքաղաքական գործընթացներում, այլ կարող են զբաղվել ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությամբ: «Հայաստանի զինուժը Ղազախստանում զբաղվել է հացի գործարանի պաշտպանությամբ, և չեմ կարծում, որ դրա մեջ որևէ դատապարտելի բան կա: Հացի գործարանի պահպանությունը որևէ ձևով չի ազդում ներքաղաքական գործընթացի վրա»,- ասաց վարչապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում