Saturday, 20 04 2024
Վարչապետը Լոռիում ծանոթացել է դպրոցներում շինարարության հետ կապված խնդիրների վերացման աշխատանքներին
Տավուշի մի շարք գյուղերի բնակիչներ Կիրանցի հատվածում փակ են պահում միջպետական ճանապարհը
Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան

Սահմանների բացումը կմեծացնի Հայաստանի ներդրումային գրավչությունը. Փաշինյան

Հայաստանի նման երկրները պետք է ունենան արտահանման միտված քաղաքականություն, միայն ներքին շուկային հենվելով Հայաստանը չի կարող տնտեսությունը զարգացնել։ Այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին՝ արդյոք իրականացվում են հետազոտություններ, թե Թուրքիայի հետ առևտրաշրջանառության ակտիվացումը ինչ ազդեցություն կունենա Հայաստանի գյուղատնտեսական և գյուղացիական տնտեսությունների վրա, արդյոք թուրքական գյուղատնտեսական արտադրանքը ավելի մրցակցային չէ և հայաստանյան շուկայից դուրս չի մղի հայկական արտադրանքը։

«Գիտեք, շատ հետաքրքիր թեմա է, երբ Հայաստանի նման երկրներում քննարկում են ներսի շուկան տեղի արտադրողի համար պահպանելու և պաշտպանելու խնդիրը։ Ուրիշ բան, երբ Հայաստանը լիներ 500 միլիոն բնակչություն ունեցող երկիր, որտեղ շուկայի ներքին պահանջարկը կարող էր տնտեսության շատ մեծ լիցք տալ։ Հայաստանի նման երկրները արտահանմանը միտված քաղաքականություն պետք է ունենան, որովհետև եթե ուզում ենք մենք լուրջ տնտեսություն ունենալ, մենք ներքին շուկային հենվելով չենք կարող տնտեսությունը այդ աստիճանի լրջացնել։ Մեզ պետք ենք արտահանման շուկաներ։ Իսկ եթե պոտենցիալ արտահանման շուկաները փակ են, դրանից Հայաստանի Հանրապետությունը չի օգտվի»,- ասաց Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ երբ խոսվում է Հայաստան Թուրքիա սահմանների բացման մասին պետք է մտածել տրանզիտային ներուժի մասին և ինչ արդյունքներ դրանք կբերեն երկրի տնտեսությանը։

«Հնարավոր է, որ ինչ-որ մի սեգմենտում այսօր գոյություն ունեցող արտադրանքը իր մրցունակությունը կորցնի, բայց ինչ-որ սեգմենտներ են առաջանալու երկաթուղու և ճանապարհների բացման արդյունքում։ Մենք այսօր խոսում ենք, որ Հայաստանը խնդիր ունի պղնձաձուլարան կառուցելու։ Պղնձաձուլարան կառուցելու համար ինչպիսի՞ մեծ նշանակություն ունեն ճանապարհները, կոմունիկացիաները։ Մենք ուզում ենք Հայաստանում գործարաններ ստեղծենք՝ երկաթուղու և սահմանի բացումը ինչքանով կմեծացնի ներդրումային գրավչությունը։ Մենք երկաթուղային կապ ենք ստանալու Եվրոպայի հետ, իսկ որևէ մեկը հաշվե՞լ է, եթե այդ կապով հայկական արտադրանքը փորձենք արտահանել Եվրոպա, դա ինքնարժեքի վրա ինչ պոզիտիվ ազդեցություն կունենա։ Իհարկե, հաշվել ենք և ,միանշանակ է, դա կունենա պոզիտիվ ազդեցություն»,- եզրափակեց Փաշինյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում