«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ֆորմատ է ձևավորվել, և արդեն տեղի է ունեցել ներկայացուցիչների առաջին հանդիպումը, մթնոլորտ է ձևավորվել։ Ես կարծում եմ, որ եթե այս դինամիկան պահպանվի, շատ մեծ է հավանականությունը, որ Հայաստանը կընդունի այդ հրավերը։ Իհարկե, ամեն ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից, բայց եթե մենք խոսում ենք երկխոսության մասին, անտրամաբանական է հրավեր չընդունելը», – ասաց Փաշինյանը։
Նա նաև նշեց, որ հնարավոր է և տրամաբանական է, որ Հայաստանը և Թուրքիան հենց այս տարի՝ 2022-ին արդեն հաստատեն դիվանագիտական հարաբերություններ և բացեն սահմանները։