
Հայաստանի հանրային շրջանակները աշխուժորեն փորձում են «գտնել» նախագահ Արմեն Սարգսյանի անսպասելի հրաժարականի պատճառները կամ մոտիվը: Ներկայացվում են ամենատարբեր վարկածներ, ներքին՝ ներիշխանական հարաբերությունների դաշտից մինչեւ աշխարհաքաղաքական տիրույթ: Դրանց շարքում է օրինակ այն, որ Արմեն Սարգսյանը պարզապես խուսափում է Հայաստանի համար ինչ որ մոտալուտ բավականին ռիսկային կամ սպառնալի քաղաքական զարգացման համար պատասխանատվությունից, կամ քաղաքական որոշման համար պատասխանատվությունից, ու հեռանում է այդ պատճառով: Եթե կա այդպիսի պատճառ, ապա Արմեն Սարգսյանը առնվազն գործում է հայ ժողովրդի հանդեպ ստորություն: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանի հետ: