ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացել է նախագահի հայտարարության հրապարակայնացումից շուրջ 3.5 ժամ առաջ։ Այս մասին Փաշինյանը հայտնեց այսօր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ։
«Նա հրապարակումից մոտավորապես 3.5 ժամ առաջ զանգահարել է ինձ, ու մենք խոսել ենք այդ մասին։ Ես հարցրել եմ` ինքը ինձ հետ քննարկո՞ւմ է հարցը, թե՞ ինձ տեղեկացնոմ է, որ կայացրել է որոշումը։ Ես ուզում էի հասկանալ` որոշումը քննարկման ենթակա՞ է, թե՞ ենթակա չէ, որից հետո ինքն ասել է, որ կայացրել է որոշումը»,- ասաց Փաշինյանը։