Saturday, 10 06 2023
00:00
Իրանում չկա չհայտարարված միջուկային նյութ. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչություն
23:45
Բելգիան Ուկրաինային 3,5 մլն եվրո կհատկացնի Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցման հետևանքների վերացման համար
Ղազախստանում անտառային հրդեհներ են բռնկվել․ կան զոհեր
Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից հսկելու պայմանավորվածություն ձեռք չի բերվել
22:45
Ստամբուլում հրդեհ է բռնկվել այն մարզադաշտի մոտ, որտեղ քիչ անց կմեկնարկի ՉԼ եզրափակիչը
Արարատի մարզում՝ Toyota-ի մեջ հայտնաբերվել է մարզում հայտնի 37- ամյա առևտրականի դին. shamshyan.com
Երևան-Աշտարակ ավտոճանապարհին Nissan-ը կոտրել է «Գազպրոմ Արմենիա»-ի գազի բաշխիչ կայանը
Զենքի ձեռքբերման այլընտրանքային լավագույն ուղղությունը մեզ համար Հնդկաստանն է
Արցախի նախագահը շարունակում է հանդիպումները հանրության տարբեր շրջանակների հետ
Նախկին ռեժիմի պարագլուխների դատական գործերով արդարադատությունը զոհաբերվեց
21:15
Կոլումբիայում ավիավթարից 40 օր անց ողջ են գտել չորս երեխայի
«Երկաթե գմբեթ»․ ուսումնասիրելով Իսրայելական երկնքի պաշտպանական համակարգը
20:45
Մեկուկես ժամ հեռախոսով. ինչի՞ մասին են խոսել Մակրոնն ու Ռաիսին
ՌԴ ԱԴԾ-ն կվերահսկի Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը. Մուստաֆաև
Տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստան է այցելել մոտ 806 հազար զբոսաշրջիկ. նախարար
Աշտարակ-Փարպի ճանապարհին տեղի ունեցած ավտոպատահարի հետևանքով կան տուժածներ
ԱՄՆ Սենատում ներկայացվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև
Հանրությունը դասականի կարիքն ուներ, այս օրերին մարդիկ հոգևոր սնունդ ստացան
19:15
Թրամփին նոր մեղադրանք է ներկայացվել
Հրդեհ Ապարանում. շուրջ 160 հակ անասնակեր է այրվել
Ադրբեջանում հաստատել են զինծառայողի ինքնասպան լինելու վարկածը
Վահան Քերոբյանը Սյունիքի Խոտում մասնակցել է «Ոչխարների Խուզման» փառատոնին
Ադրբեջանը Իտալիայից կգնի C-27J Spartan ռազմական ինքնաթիռներ
Ռուսական կառույցների պատճառով Հայաստանը փաստի առաջ է կանգնել
Հայաստանը կարևորում է Պորտուգալիայի հետ բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան
Թուրքիայի նոր կառավարությունը. ինչ է սպասվում Հայաստանին և տարածաշրջանին
Փարիզի խորհուրդն ընդունել է Արցախի ժողովրդին և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին օգնության բանաձև
Ադրբեջանը խախտել է հրադադարը․ ԱՀ ՊՆ
Նախկին արտգործնախարարների «զուգահեռ» հոդվածները. գիտեն շատ բան, իսկ ի՞նչ չեն ասում

Չենք բացառում, որ հրաժարականի հիմքում մեր պետականությանը սպառնացող մարտահրավերներն են․ «Արդար Հայաստան»

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անսպասելի հրաժարականը որակապես այլ իրավիճակ է ստեղծել մեր երկրում՝ հիմք դնելով քաղաքական գործընթացների բովանդակային այլ շեշտադրումներով մեկնարկին՝ իշխանությանը կանգնեցնելով հաջորդ նախագահի անձի դժվարին ու ոչ ստանդարտ ընտրության առաջ:

Հրաժարականի տեքստի բովանդակությունը հիմք է տալիս ընդգծելու, որ առկա մարտահրավերներն առավել խորքային են, քան առերևույթ մենք տեսնում ենք, դրանք վերաբերում են մեր պետականության հիմնադրույթներին, պետական ինստիտուտների արդյունավետ կառավարմանն ու նախագահի սահմանադրական իրավասություններին: Չենք բացառում նաև, որ դրանց հիմքում կարող են դրված լինել մեր պետականությանը սպառնացող ներքին ու արտաքին այլ մարտահրավերներ:

Նախագահի հրաժարականն ունենալու է քաղաքական լրջագույն հետևանքներ, որի ազդեցությունը զգալու ենք շատ արագ:

«Արդար Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ այս հանգամանքը պատեհ առիթ է հիմնովին վերլուծելու մեր պետության կառավարման համակարգի բոլոր ախտերն ու թերությունները, խորհրդարանական կառավարման համակարգի հետագա պահպանման հնարավորությունը, ինչպես նաև գործող կառավարման համակարգի պայմաններում նախագահական ինստիտուտին վերապահված իրավասությունների հստակեցումն ու դրանց անհրաժեշտության ու կարևորության ընդգծումը:

Նախորդ տարիների գործունեությունը հիմնովին ցույց տվեց, որ գործող սահմանադրության պայմաններում Հանրապետության նախագահի մեծագույն ցանկության դեպքում անգամ հնարավոր չէ դրսևորել առանձնակի դերակատարություն՝ պետության առջև ծառացած մարտահրավերների լուծմանը մասնակից լինելու համար: Այս սահմանադրության պայմաններում նախագահին վերապահված է ընդամենը որոշակի արարողակարգային միջոցառումներ սպասարկողի գործառույթը, ինչն ամբողջապես նսեմացնում է նախագահական ինստիտուտի հեղինակությունը:

Այս պայմաններում մեկ անգամ ևս ընդգծում ենք սահմանադրական փոփոխությունների միջոցով կիսանախագահական կառավարման համակագի վերականգնման անհրաժեշտությունը, ինչը նշանակում է, որ արմատապես փոխվելու է մեր երկրի թե՛ քաղաքական համակարգը, թե՛ զարգացման տրամաբանությունը։

Այնուամենայնիվ, մինչև հնարավոր սահմանադրական փոփոխություններին հասնելը, «Արդար Հայաստան» կուսակցության համոզմամբ, գործող սահմանադրության իրավակարգավորումների համատեքստում Հանրապետության նախագահի պաշտոնում պետք է առաջադրվի մեր ժողովրդի հավաքական կերպարը մարմնավորող, բարձր ինտելեկտուալ կարողություններ ունեցող, Հայաստանի քաղաքական իմիջը միջազգային ասպարեզում հնարավորինս արժանապատվորեն ներկայացնելուն ունակ, քաղաքական համակարգի բոլոր մասնակիցների հետ աշխատելուն պատրաստ, պրոֆեսիոնալ, ինչպես նաև իր սահմանադրական իրավասություններն ամբողջությամբ ու բովանդակային առումով իրացնելու վճռականությամբ պատրաստ անձ:

«Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում