Wednesday, 07 06 2023
13:20
ԵՄ-ը պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում ընդդեմ Ռուսաստանի
13:10
Գերմանիան պատրաստ է սուզանավեր վաճառել Հնդկաստանին
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Շվեդիայի ազգային օրվան նվիրված միջոցառմանը
Նոր հնարավորություն ՓՄՁ-ներին. ՍՊԸ-ները կկարողանան շահույթը բաշխել եռամսյակը մեկ
Հայաստանում տնտեսական աճը 2023-ի համար գնահատվում է 4.4 տոկոս. ՀԲ զեկույց
Զոդի կամրջի հարևանությամբ բախվել են BMW-ն ու VAZ 2101-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր
Միաբանական համագումարի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հոկտեմբերի 27, մարտի 1 կազմակերպել է ՌԴ-ն, բայց արդյո՞ք այսօր այդ ռեսուրսն առկա է
12:40
Կախովկայի ՀԷԿ-ի պատնեշի ոչնչացումը բարելավել է ռուսական զորքերի դիրքերը
Հայաստանն ու Չինաստանը կխորացնեն համագործակցությունը առողջապահության ոլորտում
Հիմա տուգանելո՞ւ եք մուգ ապակիների համար, թե՞ ոչ
Գրքի կազմի մեջ թմրանյութ են լցրել և փորձել արտահանել Հայաստանից
4 տարի անցել է, եթե կարևոր էր Չեխիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը, ինչու՞ եք հիմա բերել
ՍԱՏՄ ղեկավարը նոր տեղակալ ունի
Որքան է գնահատվում Հայաստանի հավաքականն այսօր․ Թարմացված ցուցակ
12:10
Նավթի գները նվազել են. 06-06-23
Լուրերի օրվա թողարկում 12:00
Բաքուն հրաժարվում է ու կոշտացնում, ի՞նչ է ասում Վաշինգտոնը
Ղազախստանը վավերացրել է ԵԱՏՄ-ում վարկային պատմությունների փոխանակման պայմանագիրը
Հայաստանն ու Չեխիան կհամագործակցեն ռազմատեխնիկական ոլորտում
Սահմանին երեկ կրակոցներ են եղել, հիմա հարաբերական կայուն է. Պաշտպանության փոխնախարար
Հեղուկ գազի գինը – Հունիս 7, 2023
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Հունիս 7, 2023
Տարադրամի փոխարժեք – Հունիս 7, 2023
Փաշինյանը մեկնեց ՌԴ
Երևանում զինծառայողը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց և գիտակցության չգալով մահացել է
11:20
«Իրանի զսպող ուժը տարածաշրջանի անվտանգության երաշխիքն է»․ Աբդոլլահիան
Սելավը վնասել է ՀԿԵ-ի երկաթուղային գիծը. չեղարկվել է Երևանից դեպի Թբիլիսի գնացքի երթևեկությունը
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկված է առողջության, աշխատանքի և ազատ տեղաշարժի իրավունքից․ նախարարի ելույթը Ժնեւում
Խոսեցին նաև ԼՂ-ում խաղաղության հաստատմանը մեր աջակցության մասին. Կանադայի վարչապետը հայտնել է Արամ Ա կաթողիկոսի հետ ունեցած հանդիպման մասին

Երևան-Ստեփանակերտ խորհրդակցություն՝ Բայդեն-Պուտին հրատապ խոսակցության ֆոնին

Հայաստանի կառավարությունում հունվարի 24-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Հայաստանի վարչապետն ու Արցախի նախագահը: Խորհրդակցությունը վերաբերել է Արցախում սոցիալ-տնտեսական ծրագրերի իրագործմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2022  թվականին Հայաստանը Արցախին կտրամադրի ռեկորդային ծավալի ֆինանսական աջակցություն՝ 144 միլիարդ դրամի բյուջետային վարկ: Ինչ խոսք, 44-օրյա պատերազմի և դրա ծանրագույն հետևանքի ֆոնին, այդ թվում տնտեսական հետևանքի, 144 միլիարդ դրամը գործնականում շատ փոքր ծավալ է: Սակայն, որքան էլ պատերազմն ու հետևանքը ծանր է, այդուհանդերձ իրավիճակը պահանջում է ոտքի կանգնել և թեկուզ քայլ առ քայլ շարժվել առաջ: Այդ ճանապարհին, 44 միլիարդ դրամի աջակցությունը շոշափելի, էական օժանդակություն է: Սրան զուգահեռ, Արցախում սոցիալ-տնտեսական ծրագրերի հանգամանքը Հայաստանում շատ առումներով համադրվում է կամ համեմատվում քաղաքական խնդիրների հետ և դրանց ֆոնին թերագնահատվում: Մասնավորապես, շատ են գնահատականները, որ Երևանն ու Ստեփանակերտը չեն քննարկում կարգավիճակի հարց, չեն քննարկում տարածքների դեօկուպացիայի հարց, չեն բարձրաձայնում դրանք: Ասել, որ այդ հարցերը կարևոր են, նշանակում է չասել ոչինչ: Ամբողջ հարցն այն է, թե դրանց բարձրաձայնումը ինչ հեռանկար ունի միջազգային համատեքստի իմաստով, այն պարագայում, երբ տեսնում ենք, թե այսօր ինչպես են աշխարհաքաղաքական ուժային կենտրոնները գերկենտրոնացել ուկրաինական ուղղությամբ, որտեղ կարծես թե վճռվում է մինչև անգամ նոր աշխարհակարգի ճակատագիրը: Դրա մասին լավագույնս վկայում է այն, որ հունվարի 24-ին տեղի է ունենալու ԱՄՆ ու ՌԴ նախագահների նոր հեռախոսազրույց, որն ըստ տեղեկության լինելու է Պուտինի նախաձեռնությամբ:

Բայդենը նրա հետ խոսելու է ոչ թե Սպիտակ տանից, այլ Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքի ընտանեկան նստավայրից, որտեղ գտնվում է ըստ իր ժամանակացույցի: Հեռախոսազրույցի մասին նախապես հայտարարված չէր, ինչը նշանակում է, որ տեղի է ունենում չպլանավորված, հետևաբար թերևս հրատապ անհրաժեշտության զրույց: Սա էլ իր հերթին վկայում է, թե որքան է գերլարվել իրավիճակը այդ ուղղությամբ: Այս պայմաններում պատկերացնել, թե որևէ մեկը հետաքրքրված է արցախյան խնդրով և դրանում հայկական կողմի քաղաքական ու ռազմա-քաղաքական շեշտադրումներով, թերևս մոլորություն է: Միաժամանակ, դրանք կարևորագույն շեշտադրումներ են, որ պետք է լինեն հայկական օրակարգի առաջնահերթություն: Սակայն ամբողջ հարցն այն է, թե ինչպես, ինչ մարտավարական և մեթոդաբանական մոտեցմամբ դրանք պետք է սպասարկվեն այս շրջափուլում: Եվ այստեղ է, որ առանցքայինը դառնում է թերևս ոչ թե պարբերաբար բարձրաձայնել մի բան, որն աշխարհում չի լսվելու, փոխարենը այդ համատեքստում նաև «առիթ» է տալու Բաքվին, այլ Արցախում հայկական կյանքի ամրապնդմանն ուղղված աշխատանքը: Ի վերջո, այդ աշխատանքն է կարգավիճակի հիմքը: Հայկական կյանքն է, որ պետք է նոր իրավիճակում դառնա Արցախի կարգավիճակի հիմքը: Ըստ այդմ, ներկայումս այդ հիմքը գործնականում ձևավորելու, սոցիալ-հոգեբանական, դեմոգրաֆիական մակարդակներում այն ամրապնդելու ժամանակն է: Ընդ որում, այդ խնդրի լուծումը պետք է լինի ոչ միայն պետական, այլ նաև հնարավոր հասարակական-քաղաքական մակարդակներում, ինչպես նաև՝ վերկուսակցական, համահայկական մակարդակում սպասարկվելիք խնդիր: Մոտ երեք տասնամյակ ժամանակը գործնականում ծառայել է կենացներին և պաթետիկ ճառերին:  Եկել է ավելի շատ աշխատելու ժամանակը, միաժամանակ սակայն լրջագույն հետևելով այդ աշխատանքի որակին, թե մասնագիտական, կառավարչական արդյունավետության, թե նաև վարքագծային որակի առումով: Այլ կերպ ասած, 144 միլիարդ դրամի յուրաքանչյուր լուման Արցախում պետք է ծախսվի ամենաբարձր արդյունավետությամբ, կասկածի գրեթե զրոյական առիթներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում