
Երևանի գլխավոր հրաձգարանում իրենց դիպուկությունը որոշեցին Հայաստանի առաջնության մասնակից 65 մարզիկ – մարզուհիներ: Նրանք ներկայացրին Գյումրին,Վանաձորը և մայրաքաղաքը: Օդամղիչ հրացան մրցաձևում, 60 կրակոցով երկրի չեմպիոնի պատվին արժանացան Նարեկ Ադամյանը և Միլենա Պողոսյանը, հայտնում է ՀԱՕԿ-ը:
Օդամղիչ ատրճանակավարների պայքարում, դարձյալ 60 կրակոցով, անգերազանցելի էին Սևակ Արշակյանը և Էլմիրա Կարապետյանը, իսկ վազող թիրախ մրցաձևում հավասարը չունեցան Գոռ Խաչատրյանը և Լիլիթ Մկրտչյանը: