Wednesday, 04 10 2023
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Հոկտեմբեր 4, 2023
Գնել Սանոսյանն ընդունել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատի» նորանշանակ գլխավոր տնօրենին
Սամվել Շահրամանյանը Հայաստանում է
Արմեն Գրիգորյանը և ԵՄ դեսպանը քննարկել են Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրադրությունը
Ադրբեջանում Արայիկ Հարությունյանին հարցաքննել են․ Փաստաբան են տրամադրել
Հայտնի է Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհերի ինքնությունը
Գրանադայից առաջ Արմեն Գրիգորյանի այցը Իրան կարևոր է
ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը մնացել է անփոփոխ
ԱՄՆ Լանքասթեր քաղաքի ջրամբարում որոնում են 79-ամյա հայ տղամարդու մարմինը
Հետո՝ մի տգեղ օր, պարզվել է, որ դավաճաններն ու գործակալներն իրենց մերձավոր շրջապատում են. Գեղամ Բաղդասարյան
Ռուսաստանն առանց հայերի․ Հայաստանին մերժելու հետևանքը․․․
Մոսկվան անհանգստացած է արցախցի հայերի ճակատագրով․ Պեսկով
Թուրքիայի նոր մարտահրավերը Հայաստանին
Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահման․ Բաղերի
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների ձերբակալությունները. ՀՀ ԱԳՆ
11:55
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:45
ԱՄՆ–ը պնդում է ԼՂ երկարաժամկետ միջազգային մոնիթորինգային առաքելություն ուղարկելու անհրաժեշտության մասին
Տարադրամի փոխարժեք – Հոկտեմբեր 4, 2023
11:30
Անվճար բանկային քարտեր՝ Արցախի հայրենակիցներին
Ուղիղ. Կառավարության «հումանիտար կենտրոն»-ը ներկայացնում է աշխատանքների ընթացքը
11:15
ԱՄՆ-ը 11 միլիոն դոլար մարդասիրական օգնություն է ուղարկում
Լուրերի արտակարգ թողարկում 11։00
10:45
Հանթեր Բայդենը դատարանի կողմից անմեղ է ճանաչվել
10:41
Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների ցուցանիշները – Հոկտեմբեր 4 2023
Մայր Աթոռը կազմակերպում է արցախցի դպրոցականների ուսումը Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում
Միջնադարյան հայկական կամուրջներ. շինանյութը
Ինչու են կառավարության շենքի ներսում արգելապատնեշներ ամրացրել. «Ժողովուրդ»
Լուրերի արտակարգ թողարկում 10։00
Ո՞վ է Արցախում «Ադրբեջանի ներկայացուցիչը»․ «Առավոտ»
Անվտանգային կարևոր քայլ, որ Մոսկվան սպառնում է «չմարսել». Հռոմի ստատուտի կողմնակի էֆեկտը

Առողջ ապրելակերպի անառողջ կողմը․ ահազանգում են մասնագետները

Չխմել, չծխել, չուտել յուղոտ սնունդ ու կարմիր միս, ակտիվ զբաղվել սպորտով ու պարբերաբար դետոքս անել, ծխողներին նայել որպես գերագույն չարիք, ուրբաթ երեկոյան կոկտեյլ խմողին էլ՝ որպես անհույս հարբեցող։ Առողջ ապրելակերպի անառողջ քարոզը գնալով ավելանում է։ Ու մինչ բժիշկները կոչ են անում ավելի զգույշ վերաբերվել նորաձևության այս թրենդին, «առողջ ապրողները» շարունակում են փչացնել իրենց առողջությունն ու գումարները քամուն տալ։  Ինչպես ամեն հարցում, այստեղ նույնպես չափի զգացումը շատ կարևոր է։

Կարելի է մոդայիկ հագուստ հագնել ու ցույց տալ բոլորին, որ դուք թեմայի մեջ եք։ Կարելի է արձակուրդին մեկնել Բալի, որտեղ հավաքվում է ինստագրամյան բոմոնդը՝ հայտնիների հետ ալիքը բռնելու։

Բայց երբ խոսքը վերաբերում է առողջությանը, նորաձևությանը կուրորեն հետևելը կարող է  ոչ այդքան հաճելի հետևանքներ ունենալ։ Առողջ ապրելակերպի ակտիվիստների կողմից տրվող խորհուրդներից շատերը կարող են անօգուտ լինել, եթե ոչ՝ վնասակար։ Բայց այս մասին մենք չգիտենք, ինչից լավ էլ օգտվում են առողջ ապրելակերպ վարողների համար տարատեսակ ապրանքներ արտադրողները։

Սոցիալական ցանցերի առողջ ապրելակերպի երկրպագուները սովորաբար կենտրոնացած են սլացիկ կազմվածքը պահպանելու և իրենց մասին հոգ տանելու վրա։ Կատարյալ մարմին ունենալու ճանապարհին մենք պատրաստ ենք հավատալ ցանկացած խորհրդի, որը տարածվում են ընկերությունները, թեև նրանց առաջարկած ապրանքների առավելություններն ապացուցված չեն ու գովազդվում են ինստագրամյան նիհար ու սլացիկ աղջիկների կողմից։

Սոցցանցում հրապարակված յուրաքանչյուր երկրորդ բաղադրատոմսը վեգանական է՝ առանց մսի, ձկան, կաթի, ձվի։ Այնուամենայնիվ, ոչ բոլորն են հասկանում, որ վեգանական դիետայի օգուտները խիստ կասկածելի են:

Նախևառաջ, միսը ամինաթթուների անփոխարինելի աղբյուր է, որոնց օգնությամբ մարմնում կառուցվում են մկանային հյուսվածքներն ու մկանները։ Մսից խուսափելը գրեթե միշտ հանգեցնում է սննդակարգում ավելի շատ ածխաջրերի օգտագործման։ Բացի այդ, վեգանների համար նախատեսված արտադրանքը հաճախ պարունակում է վնասակար բաղադրիչներ, որոնք միտված են փոխարինելու այն, ինչ վեգանների սննդակարգի մեջ չի մտնում։

Նույն կերպ դուք կարող եք ինքներդ ձեզ վնասել՝ այժմ մոդայիկ դարձած գլյուտենը (հայերեն՝ սնձան) մերժելով։  Գլյուտենը վերջին տարիների ընթացքում վատ համբավ է ձեռք բերել Instagram-ի բլոգերների շրջանում։  Իրականությունն այն է, որ այն մարդիկ, ովքեր չունեն սնձանի  անհանդուրժողականություն, չպետք է հրաժարվեն տարեկանի, ցորենի, վարսակի և գարու ուտեստներից։ Հակառակ դեպքում մարմինը, ստանալով ավելի քիչ միկրոէլեմենտներ ու վիտամիններ բարդ ածխաջրերից, կսկսի դրանք փոխարինել պարզ ածխաջրերով՝  օրինակ, քաղցրավենիքով:

Դիետիկ շատ ապրանքներ հանգեցնում են ոչ միայն քաշի, այլև առողջության կորստի։ «Առանց շաքարի» պիտակավորված արտադրանքը կարող է պարունակել բազմաթիվ վնասակար հավելումներ: Ներկանյութերը, արմավենու յուղը և կոնսերվանտները մտնում են էներգետիկ սալիկների և սպորտային սննդի մեջ: Ցածր յուղայնությամբ կաթնամթերքի օգտագործումը կարող է հանգեցնել նյութափոխանակության խանգարումների։ Սննդակարգում ճարպի անբավարար քանակությունը հանգեցնում է նրան, որ մարմինը սկսում է կուտակել բոլոր լիպիդները, որոնք գալիս են սննդի հետ: Պարզ ասած՝ օրգանիզմը ցանկացած մթերքի մեջ սկսում է ճարպեր փնտրել ու կուտակել։

Նույնը կարելի է ասել թարմ քամած հյութերի ու սմուզիների մասին։ Կարծես մոռացել ենք, որ մրգերը նույնպես ածխաջրեր են, և մի բաժակ թարմ նարնջի հյութ խմելիս մեր օրգանիզմ աննկատ երեք-չորս միրգ է մտնում։ Բացի այդ, քամած հյութերի մեջ բացակայում է բջջանյութը (клетчатка), հետևաբար, օրգանիզմը ավելի քիչ էներգիա է ծախսում մեկ բաժակ հյութը մարսելու համար, ինչն այն դարձնում է ավելի կալորիական։

Նորաձևությանը հաջողվել է կասկածի տակ դնել անգամ սպորտի առավելությունները. բժիշկները նշում են, որ մարդիկ սկսել են չարաշահել ֆիզիկական ակտիվությունը։ Սպորտի մեջ չափավորության բացակայությունը կարող է հանգեցնել ավելի վատ հետևանքների, քան պարզապես թեթև վնասվածքները մարզասրահում:

Անգամ սրտի կաթվածը շատ ավելի հաճախ է պատահում հենց այնտեղ, որտեղ, թվում է, մարդիկ գնում են իրենց առողջությունը բարելավելու համար, այլ ոչ թե ակումբում՝ վայրի պարերի ժամանակ:

Եթե զուտ առողջական նկատառումներից ելնելով բառացիորեն ստիպում եք ինքներդ ձեզ վազել, հիշեք, որ իմաստ չունի 40 րոպեանոց ցավոտ վազքը, եթե այն կերկարացնի ձեր կյանքն ընդամենը կես ժամով:

Ամենամեծ վնասը օրգանիզմին մենք հասցնում ենք, երբ ինքներս մեզ ստիպում ենք ինչ-որ բան անել: Ի՞նչ իմաստ ունի առանց մուրաբայի շիլան կամ առանց կարագի սենդվիչը, եթե վաղ թե ուշ դա ձեզ դեպրեսիայի է բերելու։ Ամերիկայում ամեն երկրորդ առողջ սրճարանի կողքին ֆասթֆուդի կետ կա, ու նույն մարդիկ գնում են  թե՛ մեկ, թե՛ մյուս տեղը։ Քանի որ սթրեսը, որը մեծ թվով հիվանդությունների առաջացման վրա ազդող հիմնական գործոններից մեկն է, ինչ-որ կերպ պետք է թուլացնել. անվերջ ինքնատիրապետումը կարող է ավելի շատ վնասել, քան կոլայով հոթ-դոգը կամ ուրբաթերեկոյան խնջույքը՝ իր «թաշախուստով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում