Wednesday, 04 10 2023
13:30
«ԵՄ-ն ողջունում է ՀՀ ԱԺ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը». Ժոզեֆ Բորել
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Հոկտեմբեր 4, 2023
Գնել Սանոսյանն ընդունել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատի» նորանշանակ գլխավոր տնօրենին
Սամվել Շահրամանյանը Հայաստանում է
Արմեն Գրիգորյանը և ԵՄ դեսպանը քննարկել են Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրադրությունը
Ադրբեջանում Արայիկ Հարությունյանին հարցաքննել են․ Փաստաբան են տրամադրել
Հայտնի է Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհերի ինքնությունը
Գրանադայից առաջ Արմեն Գրիգորյանի այցը Իրան կարևոր է
ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը մնացել է անփոփոխ
ԱՄՆ Լանքասթեր քաղաքի ջրամբարում որոնում են 79-ամյա հայ տղամարդու մարմինը
Հետո՝ մի տգեղ օր, պարզվել է, որ դավաճաններն ու գործակալներն իրենց մերձավոր շրջապատում են. Գեղամ Բաղդասարյան
Ռուսաստանն առանց հայերի․ Հայաստանին մերժելու հետևանքը․․․
Մոսկվան անհանգստացած է արցախցի հայերի ճակատագրով․ Պեսկով
Թուրքիայի նոր մարտահրավերը Հայաստանին
Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահման․ Բաղերի
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների ձերբակալությունները. ՀՀ ԱԳՆ
11:55
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:45
ԱՄՆ–ը պնդում է ԼՂ երկարաժամկետ միջազգային մոնիթորինգային առաքելություն ուղարկելու անհրաժեշտության մասին
Տարադրամի փոխարժեք – Հոկտեմբեր 4, 2023
11:30
Անվճար բանկային քարտեր՝ Արցախի հայրենակիցներին
Ուղիղ. Կառավարության «հումանիտար կենտրոն»-ը ներկայացնում է աշխատանքների ընթացքը
11:15
ԱՄՆ-ը 11 միլիոն դոլար մարդասիրական օգնություն է ուղարկում
Լուրերի արտակարգ թողարկում 11։00
10:45
Հանթեր Բայդենը դատարանի կողմից անմեղ է ճանաչվել
10:41
Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների ցուցանիշները – Հոկտեմբեր 4 2023
Մայր Աթոռը կազմակերպում է արցախցի դպրոցականների ուսումը Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում
Միջնադարյան հայկական կամուրջներ. շինանյութը
Ինչու են կառավարության շենքի ներսում արգելապատնեշներ ամրացրել. «Ժողովուրդ»
Լուրերի արտակարգ թողարկում 10։00
Ո՞վ է Արցախում «Ադրբեջանի ներկայացուցիչը»․ «Առավոտ»

«Համագործակցության մասին խոսք լինել չի կարող». Ինչ է իրականում ասել Արայիկ Հարությունյանը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 18-ին խորհրդակցություն է անցկացրել կառավարության և ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ, որտեղ հայտարարել է, որ վերահսկողական ծառայությունների բարելավման նպատակով ոչ իշխանական թևի պրոֆեսիոնալների են ներգրավելու, կառուցվածքային և կադրային փոփոխություններ են իրակայացնելու՝ ընդգծելով, որ խոսքն ամենևին էլ կոալիցիոն կառավարության ձևավորման մասին չէ: Սրա վերաբերյալ արդեն որոշ լրատվամիջոցներ նշում են, որ Արցախի նախագահը կառավարման համակարգին կներգրավի նաև ընդդիմության ներկայացուցիչներին և նախկին նախագահներին։

Թեմային անդրադարձել է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով նշել է. «Այն, ինչ տեղի չունեցավ Հայաստանում, վերջապես հնարավոր է դառնում Արցախում: Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ պատրաստվում է Արցախի կառավարմանը ներգրավել նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի փորձառու կադրերին, ինչպես նաև նախկին նախագահներին։

Մյուս շաբաթ այս գործընթացը կմեկնարկի, ինչը նշանակում է, որ Արցախում համախմբան մեկնարկը տրված է` ընդդեմ եղած մարտահրավերների և հանուն Արցախի: Մնում է, որ նույն գիտակցումը նաև Հայաստանի Հանրապետություն հասնի»:

«Առաջին լրատվական»-ը թեմայի շուրջ զրուցել է Արցախի ԱԺ ընդդիմադիր ու ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Մասնավորապես, Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Էդմոն Մարուքյանի կարծիքը բացարձակ չի համընկնում այն ամենի հետ, ինչը հիմա կատարվում է Արցախում. «Համագործակցության մասին բացարձակ խոսք լինել չի կարող: Մենք ինչ դիրքորոշում ունեցել ենք պատերազմից անմիջապես հետո, պահանջել ենք գործող նախագահի հրաժարականը, այդ դիրքորոշումը չենք փոխել: Մենք կարծում ենք, որ իրենք պատասխանատու են այն բոլոր չարիքների համար, այն արհավիրքի համար, որի հետևանքով այս վիճակում ենք:

Պարզապես այս մեկ տարվա ընթացքում քրտնաջան աշխատանքի արդյունքում այնպիսի փաստեր ենք հավաքագրել և ներկայացրել, որ այլևս որևէ մեկը չի կարող հերքել, որ գործող իշխանությունն ամեն բան տապալում է: Նույնիսկ արհավիրքից հետո, որի միջով մենք անցանք, նա տապալում է ամեն բան: Նրանք ունակ չեն որևէ խնդիր լուծելու»:
Մետաքսե Հակոբյանի պնդմամբ, ինչպես Հայաստանում է Նիկոլ Փաշինյանը հասարակությանը բաժանում թիմերի, այնպես էլ Արցախում է նույնը կատարվում. «Երբեք Արայիկ Հարությունյանն իր թիմից այն կողմ որևէ մեկին չի տեսնում: Այսինքն եթե նույնիսկ վատն են, դրանք պետք է լինեն իր թիմի անդամները: Մենք նույնիսկ դատախազություն բազմաթիվ հաղորդումներ ենք տվել, որոնց շրջանակներում անգամ վարույթներ են իրականացվում: Մենք ապացուցել ենք, որ գործադիր մարմինը չի իրականացնում իր գործառույթները, կան շորթման դեպքեր, բյուջեի ոչ նպատակային ծախսման դեպքեր: Երբ որ նոր բյուջեն պետք է բերվեր խորհրդարան, դրանից առաջ նախագահը հանդիպումներ է ունեցել խմբակցությունների հետ, և այդ ժամանակ մենք ևս փաստել ենք, որ եթե նույնիսկ լիներ աշխարհի լավագույն բյուջեն, այս կառավարությունը տապալելու էր, որովհետև շատերը չունեն պրոֆեսիոնալիզմ և բարոյական դիրքեր, որ կարողանան իրականացնել այն: Դա ներկայացվել է փաստերով, և Արայիկ Հարությունյանը շատ դեպքերում ընդունել է, որովհետև դրանք անհերքելի փաստեր էին»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Նա ընդգծեց, որ իրենք առաջարկել են, որ այս իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը սահմանադրական բարեփոխումների գնալն է, որովհետև այն մոդելը, որ գործում է 2017 թվականից, անհասկանալի է. «Մենք դա ասել ենք թե պատերազմից առաջ, թե հետո: Գործող Սահմանադրությունը ճգնաժամային չէ, ընդամենը մեկ մարդու քմահաճույքից է կախված երկրի ճակատագիրը: Պետք է փոխել մոդելը, առանձնացնել խորհրդարանը նախագահից և առանձին ընտրություններ անցկացնել խորհրդարանի և նախագահի: Իսկ մինչ այդ պետք է պարտադիր կառավարությունում փոփոխություններ արվեն, այս կազմով հնարավոր չէ ճգնաժամային իրավիճակը փոխել:

Սկզբում Սահմանադրությունը փոխելու մեր առաջարկը վատ ընդունվեց, բայց հետո ելնելով իրավիճակից, տեսնելով, որ ուրիշ տարբերակ չկա, մանավանդ որ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 24-ին կազմակերպած ասուլիսում արած հայտարարություններից հետո այլ բան չէր մնում, քան ընդունել այն բոլոր առաջարկները, որոնք մենք արել ենք:

Եթե իրականում այս ամենը խաղ չէ, կեղծ չէ, և իրենք չեն գնում Հայաստանի իշխանությունների հետքերով, այսինքն Արցախը վերջնականապես ոչնչացնելու նպատակ չունեն, ուրեմն պետք է հասկանան և պետք է գնանք սահմանադրական բարեփոխումների, որի արդյունքում պետք է կարողանանք մինչև 2025 թվականի նոյեմբերի 9-ի հստակ իմանանք մեր անելիքները: Այսինքն հիմիկվանից իմանանք՝ ինչ է լինելու այդ ժամանակ և դրանից հետո: Դրա համար շատ տեմպով պետք է աշխատանք կատարի յուրաքանչյուրը իր ոլորտում»,-ասաց Մետաքսե Հակոբյանը՝ հավելելով, որ այս պայմաններում կոալիցիայի մասին խոսք լինել չի կարող, որովհետև իրենք չեն կարող իրականացնել նախագահի ծրագրերը, որոնք չեն ընդունում:

Նույն խնդրի վերաբերյալ Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցություն պատգամավոր Սեյրան Հարապետյան «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Այո, Արցախի նխագահի հետ ընդհանուր քննարկումներ են տեղի ունեցել, դրանք խեղաթյուրված են ներկայացրել: Տվյալ խորհրդակցությունում խոսվել է, որ մարդու մասնագիտական պատրաստվածության հատկանիշներից ելնելով են համապատասխան պաշտոնների նշանակվելու: Կոնկրետ ոչ մի կոալիցիոն կառավարության մասին խոսք չի եղել, որևէ խմբակցության հետ նմանատիպ քննարկում չի եղել: Ասվել է, որ եթե մարդը իր մասնագիտական ու մարդկային ունակություններով ու հատկանիշներով ինչ-որ պաշտոնի նշանակվելուն համապատասխանում է, ապա նշանակվելու է: Բնականաբար, կառավարությանը, ինչպես նաև բոլոր պաշտոնատար անձանց կոչ է արվել աշխատել ավելի բաց, ավելի հստակ, ավելի ժողովրդամետ ու հստակ: Ոչ մի խոսք չի եղել, որ ընդդիմադիրներին բերելու են կառավարության համակարգ, տարբեր պաշտոններ են տալու, հաշվի են առնելու կուսակցական պատկանելիությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում