Saturday, 14 09 2024
Գարեգին Երկրորդն ու Լուիս Օկամպոն քննարկել են հայ գերիների վերադարձի թեման
Ասֆալտապատվում են Աշտարակ քաղաքի և համայնքի 27 բնակավայրերի փողոցները
23:30
«Կարող էինք զինել Ուկրաինային՝ պատերազմը կանխելու համար». Ստոլտենբերգ
Գազայում զոհերի թիվը գերազանցել է 41 000-ը
23:00
Երկրաշարժ՝ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում
Ադրբեջանցի զինծառայող է մահացել
ԲՏԱ նախարարը ծանոթացել է «Ինժեներական քաղաք»-ում ընթացող աշխատանքներին
Հարձակման ենթարկված բժիշկը վնասվածք է ստացել
Եմենի հութինե՞րն են «զարդարում» Պուտինին:
Դպրոցում երեխայի նկատմամբ ոտնձգություն է կատարվել
Իրանում կարծում են, որ Մոսկվան միջանցքի հարցը խաղաքարտ կդարձնի Թեհրանի հետ հարաբերություններում
Այս նախաձեռնությամբ «ռուսական արյունոտ սապոգը» մեր տարաշաշրջանից դուրս ենք հանելու
Փաշինյանը գաղափարաբանական առումով պոպուլիստ չէ, չնայած նրա քաղաքական ոճը և խոսույթը պոպուլիստական է
Ռուսաստան-Իրան. «ես չիմացա, թե ինչու, դու չիմացար, թե ինչպես»
Մենք պետք է բեկումնային որոշում կայացնենք. քաղաքացին հանրաքվեով պետք է որոշի իր ապագան և ճակատագիրը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ Վանաշեն գյուղի տներից մեկի բակում
Մխիթար Հայրապետյանը ծանոթացել է «Ինժեներական քաղաք»-ում ընթացող աշխատանքներին
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի 2 ռազմական օբյեկտի հարվածներ հասցնելու մասին
19:45
Լեհական ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել միգրանտների հարցով հանրաքվե անցկացնելու համար
Ինչպես ազատվել ծնկի ցավից
Կյանքից հեռացել է դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանը
19:15
Բրյուսելում տեղի է ունեցել երաժշտական ​​երեկո՝ նվիրված Լեռնային Ղարաբաղին ու արցախահայությանը
Այս գործընթացը խաղաղության օրակարգի անբաժանելի մասն է. սա պարտավորություն է հետագա սերունդների առջև
18:57
Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի անկախությանն ու տարածքային ամբողջականությանն անսասան է. Ստեֆան Սեժուրնե
Պետք է լինենք տեխնոլոգիապես զարգացած երկիր. ԵՄ անդամակցությունը դրա ամենալավ ճանապարհն է
18:50
Շուրջ 20 երկրների ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը Կազանում կայանալիք BRICS գագաթնաժողովին
ԵՄ-ին անդամակցելով՝ Հայաստանը կդառնա անվտանգ և բարեկեցիկ երկիր. դա նաև կխթանի ներքին բարեփոխումները
Կարասինն ասել է, որ ՌԴ-ն հավանում է ուկրաինական խնդրի շուրջ բանակցությունների համար «կամուրջ կառուցելու» Չինաստանի ծրագիրը
Մենք ծանր փորձով, մեր արյունով ենք փորձել այլ դաշինքներ. ՀՀ համար Եվրամիությունն այլընտրանք չունի

Ինչու հրաժարական տվեց նախագահը

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Հայաստանի հանրային շրջանակները աշխուժորեն փորձում են «գտնել» նախագահ Արմեն Սարգսյանի անսպասելի հրաժարականի պատճառները կամ մոտիվը: Ներկայացվում են ամենատարբեր վարկածներ, ներքին՝ ներիշխանական հարաբերությունների դաշտից մինչեւ աշխարհաքաղաքական տիրույթ: Դրանց շարքում է օրինակ այն, որ Արմեն Սարգսյանը պարզապես խուսափում է Հայաստանի համար ինչ որ մոտալուտ բավականին ռիսկային կամ սպառնալի քաղաքական զարգացման համար պատասխանատվությունից, կամ քաղաքական որոշման համար պատասխանատվությունից, ու հեռանում է այդ պատճառով: Եթե կա այդպիսի պատճառ, ապա Արմեն Սարգսյանը առնվազն գործում է հայ ժողովրդի հանդեպ ստորություն:

Բացարձակ հեռու եմ այն մտքից, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ունակ է այդպիսի քայլի, ունակ է հանրության, Հայաստանի քաղաքացիների, հայ ժողովրդի հանդեպ այդպիսի վերաբերմունքի: Բայց, հենց այդ առումով էլ շատ կարեւոր է, որպեսզի հեռացող նախագահը առավելագույնս հստակ եւ բաց խոսի հանրության հետ: Նրա հրաժարականի հայտարարությունը ընդհանրական գնահատականների ամբողջություն է, որը գուցե իր մեջ ունի մեսիջներ, սակայն այնպիսիք, որոնք ենթակա են ամենատարբեր մեկնաբանությունների, հետեւաբար՝ լղոզվում են ժամանակի ու տարածության մեջ, տալով նաեւ հենց ամենատարբեր վարկածների շուրջ դատողությունների, ըստ այդմ նաեւ մանիպուլյատիվ խաղերի հիմք քաղաքական եւ հանրային տարբեր խմբերի համար: Իսկ, եթե իրապես կա այն պատճառը, որի մասին խոսվում է, ապա այն չբարձրաձայնելը, չկոնկրետացնելն ու այդպիսով հանրությանն անորոշության մեջ թողնելը Արմեն Սարգսյանի պարագայում իրապես կնշանակի Հայաստանի ու հանրության հանդեպ գործվող ստորություն: Ըստ այդմ, Հայաստանի նախագահը իր հրաժարականից հետո ունի հանրությանն առավել առարկայական եւ կոնկրետ խոսքով դիմելու անհրաժեշտություն: Դա խիստ կարեւոր է՝ կամ իր հրաժարականի վրա տարաբնույթ քաղաքական ու քարոզչական մանիպուլյացիաներով «մակաբուծելու» եւ հանրությանը մոլորեցնելու որեւէ փորձ թույլ չտալու համար, իսկ այդպիսի փորձ անողները լիքն են, կամ հանրությանը ավելի կոնկրետ նախազգուշացնելու համար այն ռիսկի կամ սպառնալիքի մասին, որի պատասխանատվության տակ չմտնելու շարժառիթով տալիս է հրաժարական:

Արմեն Սարգսյանը Հայաստանի եւ հայաստանյան հանրության  համար թերեւս կարեւոր գործիչ է եղել մինչեւ նախագահի պաշտոնը զբաղեցնելը, բնականաբար՝ նախագահի պաշտոնը զբաղեցնելիս, եւ կարեւոր է լինելու նախագահի պաշտոնը թողնելուց հետո էլ: Այդ կարեւորությունը կգիտակցվի տարբեր կերպ, կարտահայտվի կամ չի արտահայտվի տարբեր կերպ, բայց այդ կարեւորությունն անխուսափելի է, հետեւաբար Արմեն Սարգսյանը այլեւս ցմահ պատասխանատու է Հայաստանի առաջ, ինչպես ցանկացած նախկին նախագահ: Ըստ այդմ, Սարգսյանը պետք է իրացնի իր պատասխանատվությունը խոսքով, որը պետք է ասել անհրաժեշտ պահերին, անգամ պաշտոնը թողնելուց հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում