Monday, 26 02 2024
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․
4 միլիոն եվրո․ Մանրամասներ Հենրիխ Մխիթարյանի պայմանագրից
2023 թվականի Հայաստանի լավագույն մարզիչը
22:30
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել
2023 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը

Դեպի հանգիստ երկիր․ Ինչու Արոնյանը չի խոսում Սերժ Սարգսյանի վատ նախագահ լինելու մասին

Գրասմայստեր Լևոն Արոնյանը, որը անցյալ տարվա դեկտեմբերից ելույթ է ունենում ԱՄՆ-ի դրոշի ներքո, կրկին խոսեց Հայաստանից հեռանալու պատճառների մասին։ «Հայաստանում շախմատ կա։ Շատ են երիտասարդ տաղանդավոր շախմատիստները, որոնք սակայն աջակցություն չեն ստանում։ Այնուամենայնիվ, դժվար է ստեղծել այնպիսի պայմաններ որ նրանք շախմատ չխաղան։ Ես շատը գնացել եմ նրա համար, որ շախմատը Հայաստանում մնա։ Երբ զգում ես, որ քեզ չեն հարգում, ուրեմ քեզ հետ հույսեր չեն կապում։ Խոսքը երկրի ղեկավարության մասին է։ Ես նրանց հետ խնդիր չունեմ։ Ես գիտեմ ով եմ շախմատում ու գիտակցում եմ, որ եթե ուզում եմ հաջողությունների հասնեմ պետք է տեղափոխվեմ այնպիսի եկիր որտեղ ավելի հանգիստ կլինի» , «Կերպարից դուրս» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է Արոնյանը։

Հարցին թե հայկական շախմատում ինչ է փոխվել 2018 թվականի հեղափոխությունից հետո Լևոն Արոնյանը մասնավորապես ասել է․ «Ես ֆինանսապես շատ ապահով մարդ եմ և ինձ շատ բան պետք չէ։ Շատ երկրներում պարապմունքների և մի տեղ գնալու ծախսերը պետության համար խնդիր չէ։ Մեր եկրում մինչև հեղափոխությունը դա պետությունն էր անում։ Հեղափոխությունից հետո դա իներցիայով մեկ տարի շարունակվեց։ Հետո ասեցին խոսենք ապագայի մասին։ Ես խախտելով պլաններս առավոտյան գնացի հանդիպման։ Այնտեղ ասացին, որ արի վաղը խոսենք։ Մտածեցի լավ, եկա հաջորդ օրը, և ինձ այս անգամ էլ ասեցին, կխոսենք հաջորդ շաբաթ։ Երբ փոխում ես քո պլանները և նման վերաբերմունքի ես արժանանում հասկանում ես, որ դրանք քեզ ուղղված մեսիջներ են։ Այսինքն քեզ հասկացնում են, որ այպես ա լինելու։ Ես իմ կյանքում որևէ մեկից չեմ նեղացել, բայց երբ ցանկանում ես աշխատել հասնել ,մաքսիմումին ու քեզ հասկացնում են, որ քո արածներն անիմաստ է․․․։ Այս ամենը նեղելու է քեզ և ես լարվելու եմ։ Իսկ լարվածության պայմաններում աշխատելը օգուտ չի բերի»։ Արոնյանի վերջին շեշտադրումները մեկնաբալեն իսկապես դժվար է։ Այնուամենայնիվ հարկ ենք համարում անել մի քանի արձանագրում։ Մեր երկրում գոյություն ունի շախմատի ֆեդերացիա, որի նախագահը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է։ Վերջինս հայկական շախմատի գլխավոր պատասխանատուն է։ Այո կառավարությունը կարող է աջակցություն ցույց տալ մարզական ֆեդերացիաներին, մարզիկներին, բայց․․․։ Բայց արդյոք իշխանությունների կողմից աջակցություն կամ ջերմ վերաբերմունք չստանալը բավարար հիմք է հայրենիքից հեռանալու համար։ Այս հարցը թերևս թողնենք անպատասխան։ Այս սկզբունքով առաջնորդվելով Հայաստանը պետք է լքած լինեին հարյուրավոր մարզիկներ, որոք պետության կողմից աջակություն չեն ստացել։

Այո շատ են նաև դեպքերը, երբ մարզիկները հեռանալով Հայաստանից հաջողության են հասել այլ պետությունների դրոշի ներքո։ Անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը օլիմպիական կրկնակի չեմպիոն դարձավ Բուլղարիայի դրոշի ներքո։ Նազարյանին կամ Հայաստանից հեռացած այլ մարզիկներին մեղադրելն ինչ խոսք ճիշտ չի լինի։ Ամեն դեպքում նրանց որոշումները օրինակելի համարելն ճիշտ չի լինի։ Բնականաբար չի կարելի մեղադրել նաև Արոնյանին։ Բայց որքանով է ճիշտ երկրից հեռանալու որոշումը քաղաքական շահարկման առարկա դարձնել։ Կարելի էր հեռանալ լուռ։ Արոնյանի հայտարարություններն ու շեշտադրումները այն մասին են, որ Սերժ Սարգսյանը լավն էր, նրա օրոք շախմատը ծաղկում էր, իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը այսպես ասած հեչ լավը չէ և շախմատին ուշադրություն չի դարձնում։

Կրկնում ենք Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը և նա է գլխավոր պատասխանատուն։ Սերժ Սարգսյանն է, որ պետք է լուծի շախմատիստների պարապմունքների կամ այլ երկրներ հավաքների մեկնելու հարցը։ Եթե Սերժ Սարգսյանը չի կարողանում լուծել այս հարցերը և Արոնյանի պես մարզիկները հեռանում են Հայաստանից, ուրեմն նա վատ նախագահ է։ Իսկ թե ինչու Արոնյանի չի խոսում Սերժ Սարգսյանի վատ ֆեդերացիայի նախագահ լինելու մասին կարծում ենք պարզ է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում