Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հակաօդային պաշտպանության ուժերը հունվարի 24-ին կալանել են երկու հրթիռներ, որոնք Եմենյան «Անսար Ալլահ» շարժման հուսի խռովարարներն արձակել են երկրի մայրաքաղաք Աբու Դաբիի ուղղությամբ:
Այդ մասին հաղորդում Է Էմիրությունների WAM լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄԷ-ի պաշտպանության նախարարությունը (ՊՆ): Պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ հրթիռների բեկորներն ընկել են Աբու Դաբիի Էմիրության մի քանի շրջաններում: Գրոհների հետեւանքով տուժածներ չկան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: