Thursday, 12 09 2024
Երևանում եկամտահարկի հետ վերդարաձի մասին օրենքի գործողության ժամկետը մոտենում է ավարտին․ ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում
Գեղարքունիքի մարզի հանրակրթական 97 հաստատությունների հատկացվել է 194 հեծանիվ
Սևանում տրվել է «Էներգաարդյունավետության ծրագրի» մեկնարկը
Մեկնարկել է «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխության հայտերի ընդունումը
ՀՀ կառավարությունը Գեղարքունիքի մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի համար հատկացրել է 382 միլիոն 439 հազար դրամ
19:30
Բլինքենը ժամանել է Վարշավա՝ քննարկելու աջակցությունն Ուկրաինային
Արթիկում կկառուցվի բժշկական կենտրոն, Լանջազատում և Կանաչուտում՝ մանկապարտեզներ
19:15
Մեհրաբյան online
19:10
Վիետնամում թայֆունի զոհերի թիվը հասել է գրեթե 200-ի
Եթե ԵՄ գնալու նպատակ չդնենք կդանդաղի նաև ժողովրդավարական բարեփոխումներն ու տնտեսական դիվերսիֆիկացիան
Հայաստանը Բանգլադեշում և Նեպալում նոր դեսպան ունի
Ռուսաստանը ձգտում է անապատի վերածել Ուկրաինան` առաջին հերթին ոչնչացնելով նրա ենթակառուցվածքները
Խնձորեսկում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Ադրբեջանը մերժում է խաղաղության պայմանագիրը՝ ապահովելով ռեգիոնի վերահսկողությունը Ռուսաստանի կողմից
18:10
Միջազգային քրեական դատարանի նախկին նախագահ Չիլի Էբոե-Օսուջին անդամակցում է Զորյան ինստիտուտի ակադեմիական տնօրենների խորհրդին
Պատերազմից կորած զենքն ու 20 հազար դրամանոցները դաշույնի վրա
Մաքսանենգ ճանապարհով ադամանդանման քարերի ներմուծման փորձը կանխվել է
17:40
Ուկրաինան հայտնել է Սումիի մարզում ռուսական հարվածներից 14 վիրավորի մասին
9 տարի շարունակ հավաքագրել է հարկերը, սակայն չի մուտքագրել բյուջե
17:20
Հնդկաստանի ռազմածովային ուժերը պլանավորում են 300 մլն դոլար արժողությամբ հեռակառավարվող սուզանավեր կառուցել
Մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների համաժողովը
Հայաստանյան անշարժ գույքի շուկայի միտումները․ մասնագետների պարզաբանումերը
«Ռուսական բանակը Կուրսկից «քամում է» ուկրաինական զորքերը». Լավրով
«Խաղաղության խաչմերուկի» շահառուն են նաև Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը․ Պապոյան
Հայաստանի և Չինաստանի միջև ռազմական համագործակցությունն առաջընթաց է ապրել
Հայաստանը պատրաստ է կատարել այն, ինչը վարչապետը երեկ նշեց․ Պապոյանը՝ 9-րդ կետի մասին
16:40
«Մենք ամեն կերպ փորձել ենք օգնել հայերին». Լուկաշենկո
Լրատվական-վերլուծական թողարկում
«Ռումբի առկայության մասին ահազանգը չի համապատասխանում իրականությանը». ՆԳՆ
«Ընդմիջում չե՞նք անում»․ Հրայր Թովմասյանի գործով դատավորը քնել է նիստի ժամանակ

Ինչ պատահեց նախագահ Արմեն Սարգսյանին. նոր փուլին ընդառաջ

Հունվարի 23-ին անսպասելի հրաժարական է տվել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: Անսպասելի, առնվազն օրինակ այն իմաստով, որ ընդամենը օրեր առաջ Արմեն Սարգսյանը հերթական աշխատանքային այցով գտնվում էր Միացյալ Արաբական Էմիրություններում, հանդիպումներ ունենում Էմիրությունների թե ղեկավար, թե բիզնես շրջանակների հետ, քննարկում Հայաստանում ներդրումային նոր հեռանկարներ: Իհարկե այդ այցից հետո նաև եղավ հաղորդագրություն այն մասին, որ Արմեն Սարգսյանը կարճատև արձակուրդ է վերցրել՝ առողջական զննության անցնելու համար: Եվ ահա, փաստորեն այդ արձակուրդի ընթացքում էլ նա ներկայացնում է հրաժարական, ավելի շուտ՝ հայտարարում հրաժարականի մասին, գտնվելով Հայաստանից դուրս:

Առաջին հարցը, որ առաջանում է, թե արդյո՞ք այս անգամ էլ նրա հրաժարականի պատճառն առողջությունն է, ինչպես մոտ երկու տասնամյակ առաջ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը 1996-ից հետո նրան նշանակեց վարչապետ ու Արեն Սարգսյանը պաշտոնավարեց ընդամենը 5-6 ամիս: Իհարկե այն ժամանակ խոսակցություններ շրջանառվեցին, որ նրա հրաժարականը պայմանավորված էր Վազգեն Սարգսյանի հետ կոնֆլիկտով: Դրա մասին խոսակցությունները թարմացան, երբ Սերժ Սարգսյանի առաջարկով Արմեն Սարգսյանը 2018 թվականի մարտին Հայաստանի խորհրդարանում ընտրվեց հանրապետության չորորդ նախագահ, իհարկե արդեն խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում, ասել կուզի՝ խորհրդանշական իշխանությամբ:

Արմեն Սարգսյանը մի շարք անգամներ հերքեց նախկինի մասին խոսակցությունները, ասելով, որ Վազգեն Սարգսյանի և նրա ընտանիքի հետ ունեցել է ամենաջերմ հարաբերությունը և պաշտոնը թողնելու պատճառը ծանր հիվանդոության դեմ պայքարելու համար բուժման վրա կենտրոնանալն էր: Ինչ խոսակցություններ կշրջանառվեն այս անգամ: Դարձյա՞լ պատճառն առողջությունն էր, թե՞ ոչ: Արմեն Սարգսյանը գոնե առայժմ չի ներկայացրել իր հրաժարականի կոնկրետ պատճառ կամ պատճառներ: Նրա հրաժարականի հայտարարությունը կարող է տալ կռահումների առիթ: Ընդ որում, այդ թվում և առողջության առումով, քանի որ Սարգսյանը խոսում է նաև այն մասին, որ չունենալով իր կարգավիճակին համարժեք գործելու լիազորություն, գործիքակազմ, նախագահը և իր ընտանիքը դառնում էին ընդհուպ անձնական թիրախավորումների «հասցեատեր», ինչն ըստ Արմեն Սարգսյանի նաև հարվածում էր առողջությանը: Իհարկե կարելի է հասկանալ արդեն նախկին նախագահին, այն իմաստով, որ իսկապես անասելի ծանր է գտնվել այնպիսի հայհոյանքների տարափի տակ, որով ողողված է հայկական սոցցանցային տիրույթն ու մեդիադաշտի մի ստվար մաս: Անշուշտ ամեն ոք չէ, որ կարող է դիմակայուն լինել այդ հարցում:

Այդուամենայնիվ, ի՞նչն է նախագահի հրաժարականի կոնկրետ պատճառը: Նա թերևս բաց է թողել ինտրիգների մեծ տեղ՝ չնշելով այն: Կասկած չկա, որ այդ շարքում բազմաթիվ խոսակցություններ կլինեն այն մասին, որ Արմեն Սարգսյանը հակասություն ուներ Նիկոլ Փաշինյանի հետ: Միաժամանակ, կասկածից վեր է, որ մի շարք հարցերում նրանք ունեին տարբեր պատկերացումներ, ընդ որում թերևս մինչև անգամ անձնական տեսակից և կենսագրական հետագծից բխող տարակարծություններ, և այստեղ թերևս որևէ անոմալ բան չկա, քանի որ նրանք ամենևին քաղաքական թիմակիցներ չեն: Սակայն, այդ տարակարծությունները գործնականում չէին հասել մի աստիճանի, երբ ակնառու էր դառնում մոտալուտ հրաժարականը: Միաժամանակ, նախագահ Սարգսյանը հրաժարականի մասին հայտարարության մեջ խոսում է Սահմանադրության փոփոխության և կիսանախագահական անցման անհրաժեշտության մասին: Ի դեպ, այդ մասին խոսեց նաև Նիկոլ Փաշինյանը իր վերջին ասուլիսներից մեկում, նշելով նաև, որ այստեղ կա պատկերացումների տարբերություն իր և նախագահ Սարգսյանի միջև: Փաշինյանն իհարկե հայտնեց, որ ինքը խորհրդարանական մոդելի պահպանման կողմնակից է, իսկ Արմեն Սարգսյանը՝ կիսանախագահական մոդելի վերականգնման:

Արդեն իսկ հնչում են գնահատականներ, թե Արմեն Սարգսյանը հրաժարական է տալիս, որպեսզի Սահմանադրության փոփոխությունից հետո պայքարի նախագահի պաշտոնի համար՝ իր քաղաքական թիմով: Տեսականում թերևս պետք չէ բացառել ոչինչ, սակայն ինքը Սարգսյանը դեռևս չի անում դրա հնարավորության մասին որևէ ակնարկ: Գուցե այդ մասին նա կխոսի առաջիկայում: Իհարկե հետաքրքիր է, թե նախագահի հրաժարականի մասին ինչ արձագանք կհնչի քաղաքական ղեկավարության, մասնավորապես վարչապետ Փաշինյանի մակարդակով, որն ի դեպ հունվարի 24-ի երեկոյան ծրագրել է իր սոցցանցային հերթական ասուլիսը: Թերևս կասկածից վեր է մի բան, որ Հայաստանը մոտենում է քաղաքական վերադասավորումների մի շրջափուլի, որի դրվագ էր նախագահ Սարգսյանի հրաժարականը: Հարցն այն է թերևս, թե հատկապես ինչ մոտիվներով է ձևավորվում այդ շրջափուլը՝ ներքին իրողությունների բերումով, թե՞ արտաքին մարտահրավերների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում