Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 4-ը Թուրքիայի Բուրդուր քաղաքում մասնակցում է մինչև 16 տարեկան շախմատիստների համաշխարհային օլիմպիադային: Մեր հավաքականը Թուրքիա է մեկնել հետևյալ կազմով` Կարեն Հ. Գրիգորյան, Ռոբերտ Աղասարյան, Հովհաննես Գաբուզյան, Դավիթ Շահինյան, Տիգրան Ս. Պետրոսյան, մարզիչ` Արսեն Եղիազարյան:
Առաջին երեք տուրից հետո Հայաստանի հավաքականը վաստակել է 11 միավոր և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
1-ին տուր` Թուրքմենստան-Բ 0-4 Հայաստան, 2-րդ տուր` Ռուսաստան 1-3 Հայաստան, 3-րդ տուր` Հայաստան 4-0 Պորտուգալիա: