Thursday, 25 04 2024
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան

Քաղաքական վերափոխման հրամայականն ու դրան անկեղծ ձգտող ուժերի շրջանակը

Հայաստանի քաղաքական դաշտի արմատական վերափոխման անհրաժեշտությունը թերևս վայելում է հանրային համընդհանուր հավանություն, անկախ քաղաքական հայացքներից և համակրանքներից, թերևս որոշակի արմատական քաղաքական տրամադրվածությամբ մարգինալ խմբերի բացառությամբ: Այն, որ այդպիսիք մարգինալ հանրային-քաղաքական խմբեր են, վկայեց հունիսի 20-ի արտահերթ ընտրության արդյունքը: Նախ, այդ ընտրությանը չմասնակցեց ընտրողների 50 տոկոսից ավելին: Եվ, եթե անգամ դիտարկենք, որ այդ ցուցանիշի մի որոշակի մաս Հայաստանից դուրս է վաղուց, այդուհանդերձ ակնհայտ է, որ հանրության մոտավորապես կեսը գերադասել է չմասնակցել ընտրական գործընթացին, այնտեղ չտեսնելով իր պատկերացումներին համարժեք ընտրության հնարավորություն:

Մասնակիցների 53 տոկոսը քվեարկելով ներկայիս իշխանության օգտին, զգալի մասով մերժել է թերևս թե հին իշխանությանը, թե հին ընդդիմությանը: Այս հանրագումարը իհարկե ոչ բացարձակ մաթեմատիկական ճշգրտությամբ, սակայն թույլ է տալիս որոշակի հարաբերականությամբ հանդերձ եզրակացնել, որ կա ներկայիս քաղաքական իրողություններից դժգոհ հանրային գերակշռող մեծամասնություն, հետևաբար քաղաքական վերափոխումների՝ հիմննարար, արմատական վերափոխումների մեծ պահանջարկ: Ամբողջ հարցն այն է, որ չկան դրան համարժեք առաջարկներ: Եթե անգամ կարող է դիտվել որակական, բովանդակային առումով համարժեք առաջարկների առկայություն, այդուհանդերձ դրանց կենսունակության մասշտաբը ակնհայտորեն տպավորիչ չէ և հանրությունը արձագանքում է բավականին իներտ: Դա լավագույն դեպքում, եթե դիտարկենք, որ պահանջարկին համարժեք առաջարկ այդուհանդերձ կա: Սակայն, այդ դիտարկումը թերևս լավատեսական սցենարն է: Իրականությունը այդքան էլ լավատեսական չէ և կա քաղաքական արմատական վերափոխումների հանրային մեծ պահանջարկի բավարարման համար անհրաժեշտ առաջարկի ուղղությամբ ահռելի աշխատանքի կարիք: Ընդ որում, ինչպես մեկ իշխող քաղաքական ուժն անկարող է ամբողջապես սպասարկել Հայաստանի առաջ եղած ներքին ու արտաքին, տնտեսական, քաղաքական, անվտանգային մարտահրավերները, այդպես էլ առանձին վերցրած մեկ քաղաքական ուժը թերևս անկարող է լինելու բավարարել քաղաքական վերափոխումների հանրային պահանջարկը:

Բանն այն է, որ վերափոխումների պահանջարկը կա, սակայն պատկերացումները արդեն՝ բովանդակային, հայեցակարգային, արժեքային, գաղափարական մակարդակում, սկսում են զգալիորեն տարբերվել, պահանջարկը բովանդակային մակարդակում դառնում է բազմազան: Անկասկած է, որ այստեղ պետք է տեղի ունենա «խոշորացում», սակայն միևնույն է, խոշորացումը դեռ չի նշանակում միատարություն կամ միաբևեռություն: Ըստ այդմ, քաղաքական դաշտի արմատական վերափոխման խնդիրը պետք է լինի հասարակական-քաղաքական մի քանի միավորի անելիք, ըստ այդմ խնդիրը պետք է դրվի հավաքական սեղանի և դիտարկվի լուծումների, անելիքի հավաքական մեխանիզմ: Այդ իմաստով վերստին արձանագրում եմ Հայաստանում քաղաքական դաշտի որակական, հիմնարար վերափոխման և նորացման, հայկական քաղաքականության մշակութային, բովանդակային, գաղափարական և ընդհուպ մասնագիտական նորարարացման հավաքական միավորի ձևավորման անհրաժեշտություն, պայմանական «կլոր սեղան», որ կձևավորվի քաղաքական վերափոխումների այդ խորքային բնույթն անհրաժեշտ համարող և դրա շուրջ քննարկումների ու աշխատանքի պատրաստ ուժերի խորհրդակցության միջոցով: Ընդ որում, դա կլինի թերևս վերափոխումների ուղղությամբ տվյալ ուժերի գործունակության առարկայական վկայություն՝ նրանք ի վիճակի՞ են մի կողմ դնել միմյանց միջև եղած մեծ ու փոքր տարաձայնություններն ու նստել և խոսել միմյանց հետ լայն, առաջնային նշանակության առարկայական հարցերի շուրջ, թե ոչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում