
Մարտի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սպասվող արտասովոր ու էքսցենտրիկ ռեփեր Մորգենշտերնի (իսկական անունը ՝ Ալիշեր Վալեև) չեղարկվել է։
Նշենք, որ համերգի անցկացման մասին հայտարարվեց վերջերս, ու մինչ կազմակերպիչները խոստանում էին «ամենաաղմկահարույց» համերգը, Facebook-ի հայ օգտատերերի զայրացած մեկնաբանություններ էին թողնում։
Շատերը մեկնաբանություններում ռեփերին սատանիստ են անվանում, որին չի կարելի երկիր թողնել։
Դժգոհող օգտատերերից մեկն էլ ՀՀ քաղաքացի, Հայ առաքելական եկեղեցու հետևորդ Աբգար Շադոյանն է։
Աղբյուրի հետ զրույցում Աբգարը տեղեկացրեց, որ հաղորդագրություն է գրել համերգի կազմակերպիչը Prime Production-ին, հայտնել իր դժգոհությունները, վերջիններս էլ պատասխանել են, որ համերգը չեղարկվել է։
Համերգի չեղարկման մասին տեղեկացրել են նաև Tomsarkgh.am–ից։