2020 թվականին հոկտեմբերի 20-ին, երբ պարզվեց՝ Ադրբեջանի սանձազերծած ղարաբաղա-ադրբեջանական պատերազմում ներգրավված է նաև Թուրքիան, մարտական թեժ գործողությունների ժամանակ դեռևս Հայաստանի կառավարությունը քաղաքական որոշում ընդունեց՝ 2020-ի դեկտեմբերի 31-ից արգելելու թուրքական ծագում ունեցող պատրաստի ապրանքների ներմուծումը, որը չտարածվեց միայն հումքի ներկրման վրա։ Հետագայում թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը երկարաձգվեց ևս վեց ամսով, սակայն մեկ տարի անց՝ 2021-ի դեկտեմբերի 30-ին, Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարեց արգելքը չերկարաձգելու մասին՝ հիմնավորելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում թուրքական ապրանքների նկատմամբ արգելքը, թեև ունեցել է դրական տնտեսական հետևանքներ, որոնցից են՝ տեղական արտադրանքի խթանումը մի շարք նոր հիմնված կամ ընդլայնված արտադրությունները թեթև արդյունաբերության, շինանյութերի և կահույքի արտադրության, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում, և սակայն էմբարգոյի բավականին մեծ բացասական հետևանքն է թողել գնաճի վրա, ինչը դրսևորվել է հատկապես լայն սպառման մի շարք ապրանքախմբերի վրա։ Ինչպես արգելքի որոշման դեպքում, այնպես էլ դրա վերացման առումով եղան բավականին հակասական, իրարամերժ կարծիքներ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ: