
Հունվարի 22-ին, ժամը 10:43-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին ավտոմեքենաները մերկասառույցի պատճառով արգելափակվել էին:
Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջից։
Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Վերին Խոտանանի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս էին բերել 13 բեռնատար ավտոմեքենա: