Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ղազախստանից հետո Հայաստանը պետք է Արևմուտքի հետ բացատրական աշխատանք տանի

ՀԱՊԿ շրջանակներում Ղազախստան զորք ուղարկելու ՀՀ կառավարության որոշումը հասարակական-քաղաքական դաշտում լայն քննարկման առիթ դարձավ։  Մի կողմից հնչում էր տեսակետ, թե ՀԱՊԿ անդամության և առավել ևս նախագահության պայմաններում Հայաստանն այլ որոշում կայացնել չէր կարող։ Սակայն մյուս կողմից էլ փորձագիտական և քաղհասարակության մակարդակներում առաջ քաշվող հիմնական թեզն այն էր, որ Հայաստանը չպետք է խոչընդոտեր ՀԱՊԿ զորք ուղարկելուն, սակայն ինքը նման բան անելուց ձեռնպահ մնալ՝ հաշվի առնելով պատերազմում կրած պարտությունը և ինչու ոչ մեր սահմանների նկատմամբ ագրեսիայի պայմաններում նույն ՀԱՊԿ անդամ երկրների պրոադրբեջանական վերաբերմունքը։

Ինչևէ՝ ՀՀ վարչապետն այս հարցի շուրջ կայացրեց, կարելի է ասել միանձնյա որոշում՝ Ղազախստան ուղարկելով շուրջ հարյուր զինվորական։ Օրերս Ղազախստանի նախագահ Տոկաևը հայտարարեց, որ երկրում իրավիճակը կայունացել է, ՀԱՊԿ-ի կարիքն այլևս չկա, ինչին հաջորդեց երկրից ՀԱՊԿ զորքերի՝ այդ թվում նաև Հայաստանի զինվորական անձնակազմի դուրս բերումը։

Հայաստանում, սակայն, շատերը, վստահ են, որ չնայած իրականացված կարճատև առաքելությանը, մեր այս որոշումն անհետևանք չի մնա։

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը գտնում է, որ Եվրոպան մեր այս քայլն անհետևանք չի թողնի։ Եթե ԱՄՆ-ը վերաբերմունքը մեր այս որոշմանն ավելի մեղմ էր, Եվրոպան այդքան հանդուրժող չի լինի․«Պետք է ճիշտ դիվանագիտական ջանքեր գործադրվեն, որպեսզի այդ վտանգը նվազեցվի։ Միացյալ Նահանգներն ավելի մեծահոգ գտնվեց։ Հենց այդ ընթացքում Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունից Արարատ Միրզոյանին զանգ եկավ, դա Պետդեպարտամենտի Եվրոպայի ու եվրասիական երկրների պատասխանատուն էր։ Սրանից կարելի է  դատել, որ լուրջ խոսակցություն է տեղի ունեցել,  մենք կարող ենք եզրակացնել, որ Միացյալ նահանգները որոշեց չդադարեցնել Հայաստանի հետ հարաբերությունները՝ հասկանալով մեր պատանդի կարգավիճակը։ Եվրոպայում իհարկե այդքան հեշտ չի անցնի>>,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Խզմալյանի՝ Ադրբեջանն ու Թուրքիան արդեն օգտվում են այդ քաղաքական որոշումից․<<Մենք այդ  մասին զգուշացնում էինք։ Եվ հիմա պետք է պատրաստ լինել ամեն սխալ քայլի համար քաղել դառը պտուղներ»։

Ինչ վերաբերում է ֆինանսական փաթեթների հնարավոր կրճատմանը, մեր զրուցակիցն ասաց․«Ես կարծում եմ՝ ֆինանսական փաթեթները ճկուն գործիք է և հույս ունեմ, որ դա ընդհանրապես չի ընդհատվի, թեպետ որոշակի դանդաղեցում ու սառեցում կլինի։ Մենք հիմա ավելի շատ մտահոգված ենք ոչ այնքան Եվրոպայի դիրքորոշումից, այլ Հայաստանի դիրքորոշումից։ ՍԵՊԱ-ի շրջանակներում ֆինանսական օգնություն ստանալու համար նախաձեռնող պետք է լինի Հայաստանը։ Մենք շատ կրավորական ու պասիվ դիրք ենք գրավել։ Դա մեզ շատ է մտահոգում, Հայաստանի Եվրոպական կուսակցությունն այդ առումով առաջարկներ է արել կառավարությանը ու հենց այդ հարցերով՝ նաև Եվրոպայի կողմից ֆինանսական աջակցության թեմայով, շուտով կլինեն որոշակի քաղաքական որոշումներ»,-եզրափակեց նա։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ հնարավոր է լինեն որոշակի արտաքին դրսևորումներ․ բայց լուրջ հետևանքներ չեն լինի․«Հարցն այն է, որ Հայաստանը կատարել է իր միջպետական պարտավորությունը, որի ակունքները գողապետության շրջանակներում են։ Հայաստանը ՀԱՊԿ հիմնադիրներից է, նոր չի դարձել այդ կառույցի անդամ։ Պետք է նկատի ունենալ, որ Հայաստանի դեմոկրատական իշխանությունը գործող օրենքի շրջանակներում է գործել, ստորագրողը Սերժ Սարգսյանն է եղել։ Այս հանգամանքը արևմուտքը պետք է հաշվի առնի։ Հայաստանը պատերազմից նոր է  դուրս եկել, ծանր վիճակում է, անվտանգային խնդիրներն առաջնահերթ են․․ ու այս ամենը պետք է արևմուտքին թույլ տա մտածել, որ Հայաստանն այլ կերպ վարվել չէր կարող»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Շիրինյանի՝ կարևոր հանգամանք է նաև այն, որ Հայաստանը ՀԱՊԿ նախագահության շրջանակներում է այդ որոշումը կայացրել․«Այս ամենով հանդերձ գտնում են, որ հայկական  կողմը պետք է արևմուտքի հետ բացատրական աշխատանք տանի։ Տեղեկացնի, որ որ ինքն իր ժողովրդավարական կուրսը չի փոխել, հակառակը՝  այդ ուղղությամբ անխափան աշխատելու է։ Տեսնու՞մ եք ռևանշիստները ոնց են գրոհում իշխանությանը։ Կա երկու Հայաստան։ Մեկը՝ անցյալի Հայաստան իր օրենքով ու պարտավորոթյուններով և նոր Հայաստան, որը կռիվ է տալիս։ Պարզապես արևմուտքը պետք է համոզված լինի, որ Հայաստանը շարունակում է գնալ դեպի ժողովրդավարացում։ Մեր կուսակցության և անձամբ իմ տեսակետն այն է, որ  մենք պետք է սկսենք գործընթացից ՀԱՊԿ-ից դուրս  գալու մասին, իսկ ԵԱՏՄ-ում ունենանք միայն դիտորդի անդամ։ Այդ կառույցներին մեր լիարժեք անդամակցությունը  ՀՀ շահերից չի բխում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում