Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին

Խոզի միսը թանկացել է և առաջիկայում չի էժանանա. որն է պատճառը

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում գյուղատնտես Հրաչ Բերբերյանը զրուցել է, թե ինչ գործոններ են ազդել խոզի մսի զգալի բարձրացման հարցում: Նշենք, որ խոզի միսը Հայաստանում թանկացել է և հիմա մեկ կիլոգրամն արժե մոտ 4000 դրամ։

«Մենք ավելի վաղ կանխատեսել էինք այսպիսի գնաճ՝ հաշվի առնելով անասնակերի կտրուկ նվազումը: Այսինքն՝խոզի մսի թանկացման հիմնական պատճառը անասնակերի քանակի սակավությունն ու թանկացումն է»,-նշում է տնտեսագետը: Նրա խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանը ունեցել է անասնակերի 1-1մլն 200000-ից ավել պահանջարկ և չունենալով անասնակերի արտադրություն՝ միշտ ներկրել է հիմնականում՝ Վրաստանից: Սակայն անցած տարի չենք կարողացել մեր պահանջարկի չափով ներկրել:

Մյուս կողմից՝ դրան ավելացել է այն հանգամանքը, որ անցած տարի երաշտի, բնակլիմայական անբարենպաստ պայմանների պատճառով զգալիորեն նվազել են խոտհարքները, որն էլ իր հերթին ազդեց նաև խոշոր և միջին եղջերավորների կերի և նրանց քանակի վրա: «Պարզ լինելու համար՝ասեմ, որ միայն խոշոր եղջերավոր անասուններից պակասել է 200 հազար գլուխ, համարյա այդքան էլ մանր եղջերավորներից է պակասել, 100 հազար գլխաքանակ էլ՝ խոզերից»,- նշեց տնտեսագետը:

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ մյուս անասնատեսակների միսն ու թռչնամիսը այդքան չեն թանկացել, ինչքան խոզը.«Համբերեք և կտեսնեք՝ինչպես է թանկանալու շուտով՝գարնանը և տավարի միսը, և թռչնամիսը, և նույնիսկ ոչխարի միսը, որովհետև թանկացման պատճառներն անփոփոխ են»,-այսպես պատասխանեց պարոն Բերբերյանը: Նա խոզի առաջնահերթ թանկացումը պայմանավորում է Նոր տարվա համար խոզի պահանջարկի շեշտակի ավելացման հետ:

Մեր զրուցակիցը թանկացման մի գործոն էլ համարում է ընդհանուր շատ ապրանքների՝ թունաքիմիկատների, անասնաբուժական դեղերի, բենզինի, գազի և այլ ապրանքների, հետևաբար նաև բեռնափոխադրման պայմանների շղթայական գնաճը, որոնք ազդում են նաև անասնակերի ինքնարժեքի վրա, բայց բնականաբար ոչ այնքան, որքան կերի քանակի նվազումը:

Հարցին՝ ի՞նչ ազդեցություն է ունեցել Արցախյան աղետալի պատերազմը այս առումով, Բերբերյանը ցավով արձանագրեց, որ պատերազմի հետևանքով լուրջ վնասներ ենք կրել: Կորցրել ենք մոտ 150000 միայն մանր եղջերավոր անասուն, դրան գումարած՝ կորցրել ենք նաև շատ արժեքավոր արոտավայրեր և խոտհարքներ:

Անդրադառնալով այս տարվան՝ պարոն Բերբերյանը երաշտային տարի չի կանխատեսում, թեև դեռ ամեն ինչ առջևում է: Նա ընդհանրապես անցած տարվա երաշտը համարում է «արհեստական երաշտ» (սա իր տերմինն է), որովհետև ջրային կոմիտեն չի կարողացել ճիշտ կառավարել ջրային ռեսուրսները բավականաչափ գիտելիքներով մասնագետներ չունենալու պատճառով: Սակայն ամենազարմանալին նրա համար այն է, որ այդ կոմիտեն գլխավորող անձն այժմ մարզպետ է դարձել: Նա պնդում է, որ կոմիտեում ջուրը վաճառել են այլ կազմակերպությունների: «Ոռոգման սեզոնին 18մլն խորանարդ ջուր պարունակող ջրամբարում բնակչության համար միայն 4մլն ջուր էր մնացել, մնացածը հիմնականում ՀԷԿ-ի բաժին էր դարձել անօրինաբար, մինչդեռ դա քաղաքացիների հասանելիք ջուրն էր: Մարդիկ մնացել էին փաստի առաջ. Ոռոգման ջուր չունենալու պատճառով կորցնում էին իրենց մշակաբույսերը:»,-վրդովված նշում է գյուղատնտեսը: Այսպիսի խնդիրները նա պայմանավորում է ոչ բանիմաց, տգետ ոլորտից հեռու մասնագետների՝ պատասխանատու պաշտոններում աշխատելու հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում