Thursday, 28 03 2024
-
23:26
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Արման Թաթոյանն արձանագրում է ոչ պատշաճ վերաբերմունք հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց նկատմամբ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն հոգեբուժարաններում արձանագրել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք, անուշադրություն:

Թաթոյանն այս մասին ասաց ասուլիսում՝ ներկայացնելով հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ զեկույցը:

«2018 թվականին ես հրապարակել էի հատուկ արտահերթ զեկույց ՝ այս ոլորտում տարիներով կուտակված լուրջ խնդիրների և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: Այսօրվա զեկույցը նպատակ ունի ցույց տալու թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել այդ հիմնարկներում այս տարիների ընթացքում: Ցավոք, գործնականում վիճակը նույնն է, ինչ և զեկույցում օբյեկտիվ ներկայացված է. ոչ պատշաճ վերաբերմունք, անուշադրություն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց նկատմամբ»,- ասաց նա:

Արման Թաթոյանը նշեց, որ ընդհանուր առմամբ հոգեկան առողջության ոլորտի համակարգային խնդիրների լուծմանը համապարփակ մոտեցումներ չեն ցուցաբերվել, չկան այս հարցին վերաբերող ռազմավարական փաստաթղթեր, որոնք թույլ կտան վեր հանված խնդիրները կարգավորել միասնական քաղաքականության շրջանակներում: Գլխավոր խնդիր է շարունակում մնալ այն, որ Հայաստանում հոգեկան առողջությունը կենտրոնացված է հիվանդանոցային հաստատություններում և գոյություն չունեն համայնքահեն ծառայություններ : Նա հատուկ շեշտեց, որ զեկույցում ուսումնասիրությունները իրականացվել են մի շարք մասնագետների կողմից և հիմնված է բացառապես մասնագիտական սկզբունքների վրա:

Նա շեշտեց, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք հիմնականում ստանալով երկարաժամկետ ստացիոնար բուժում, գտնվում են հոգեբուժարաններում և այդ կերպ մեկուսանում են ընտանիքներից, շրջապատից և հասարակությունից: «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց օգնությունը իրականում չպետք է սահմանափակվի միայն հոգեբուժարաններով: Մարդկանց պետք է հասանելի լինեն այլընտրանքային իրական բոլոր ծառայությունները»,- հավելեց ՄԻՊ-ը:

Արման թաթոյանը նշեց, որ հոգեբուժական հաստատություններում չկան սանիտարահիգիենիկ համապատասխան պայմաններ, շատ վատ վիճակում են գտնվում խոհանոցները, սանհանգույցը, զուգարաններն ու սենյակների կահավորումը: ՄԻՊ-ը նաև շատ կարևոր համարեց նաև կամավոր և հարկադիր բուժման հետ կապված խնդիրները:

«Չնայած մեր առաջարկների հիման վրա 2020 թվականի հոկտեմբերին ուժի մեջ են մտել օրենսդրական փոփոխություններ՝ կապված այս հարցերի հետ, բայց դարձյալ գործնականում խախտումները շարունակվում են: Օրինակ, Սևանի հոգեկան առողջության կենտրոն այցի ընթացքում պարզեցինք, որ այնտեղ պահվել է 402 անձ, և նրանցից ընդամենը 8-ի նկատմամբ է կիրառված եղել այլ բժշկական հարկադրանքի միջոց, մնացած հիվանդների փաստաթղթերում նշված է եղել, որ նրանք գտնվում են սեփական կամքով և ստանում են հոժարակամ բուժում, սակայն մեր հանդիպումները բուժվողների հետ ցույց են տվել բոլորովին հակառակը, մարդիկ նշել են, որ հոգեբուժարաններում պահվում են իրենց կամքին հակառակ»,-ասաց Թաթոյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում