Կառավարությունը չի հաստատում մեր հաստիքացուցակները, պաշտոնների անվանացանկերը, որը մեզ հնարավորություն կտար աշխատակազմում փոփոխություններ կատարել։ Այս պատճառով տևական ժամանակ մենք աշխատակազմում լուրջ ճգնաժամի մեջ ենք: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՄԻՊ Արման Թաթոյանը:
Արման Թաթոյանը նաև հայտնեց, որ այս խնդրի հետ կապված դիմել է Վենետիկի հանձնաժողով, որն էլ իր հերթին արձանագրել է՝ դա անթույլատրելի վիճակ է, և կան հակասահմանադրական ակտեր, որոնք պետք է վերացվեն, իսկ Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող կախվածության մեջ ընկնել գործադիր իշխանությունից։