Friday, 24 03 2023
Ինքնաթիռ խոցելը, դեսպանին սպանելն անարձագանք է մնում, 2 զինվոր վիրավորելը ռուսների համար ի՞նչ է
12:50
Ադրբեջանում փորձում են հերքել անհերքելին․ այդ երկրի դեսպանը Նիդերլանդների ԱԳՆ կանչվել է
Արմեն Գևորգյանը կգործուղվի ԱՄՆ
Բագրատ Միկոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Թուրքիայի դեմ խաղում․ 1in.am
12:10
Ռուսաստանը փոխում է մարտավարությունը Ուկրաինայում. հրթիռները սպառվում են
Վահան Քերոբյանը ներկայացրել է տնտեսության ոլորտում գրանցվող տնտեսական բարձր ցուցանիշները
Ովքեր են լինելու պատասխանատու, եթե լինի էսկալացիա. Փաշինյանի գրառումը
Միրզոյանը խաղաղության պայմանագրում Երևանի որոշ առաջարկներ է հրապարակում
Էական – 12. Մարգոսիմոնյանները եւ հայկական կայսերականության չբացահայտված ներուժը
ԼՂ-ն իր ամբողջ իրավաքաղաքական պատմությամբ անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի սերբերի հետ
11:00
Ներկայացուցիչների պալատի շուրջ 7 տասնյակ անդամներ կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը
Տարադրամի փոխարժեք – Մարտ 24, 2023
10:40
Նավթի գները նվազել են- 23-03-23
Հեղուկ գազի գինը – Մարտ 24, 2023
Լոռու մարզի դպրոցներում ընթանում են Կրթության տեսչական մարմնի տարեկան ստուգումներ
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մարտ 24, 2023
Արցախի նախագահի փոփոխության հարցն առնվազն կես տարով հետաձգվում է․ «Հրապարակ»
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Մովսես Հակոբյանը «հավես չունի» քննարկելու․«Ժողովուրդ»
Հայաստանը ստեղծվող տնտեսական վերաձևավորավորումների մեջ փորձելու է լինել օրինական կամուրջ  
Տիրան Խաչատրյանին քննիչ հանձնաժողովի նիստին չեն հրավիրել․ «Հրապարակ»
Ուղիղ․ ԿԳՄՍ նախարարն ամփոփում է պաշտոնավարման 100 օրը
Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվե՞լ է․ «Հրապարակ»
ԱՄՆ-ն ռեալ զսպում է ադրբեջանական ագրեսիան մեր դեմ, Բլինքենի զանգն Ալիևին ավելի կարևոր էր, քան այդ $700 հզ.
Հրդեհ՝ Երևանի Չեխովի փողոցում
2022-ն առաջին դրական միգրացիոն սալդո գրանցած տարին է Հայաստանի համար
08:45
Երկրաշարժ Իրանում․ ցնցումները զգացվել են նաև ՀՀ–ում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևանի և հինգ մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն. ՀԷՑ

Եթե Հայաստանը չի ցանկանում մեկուսացման մեջ հայտնվել, ապա նրան դեպի Ղրիմ թռիչքներ պետք չեն․ Իլյա Կուսա

Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտարարել է, որ Երևանը կարող է միջանկյալ կետ դառնալ Սիրիայից Ղրիմ և հակառակ ուղղությամբ ավիաթռիչքների համար։ Սիրիայի իշխանությունները Ղրիմի հետ ավիահաղորդակցության երթուղի են մշակում Սոչիի, Անապայի և Երևանի օդանավակայաններով։

«Երթուղի է մշակվում Սոչիով, Անապայով և Երևանով»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է նա՝ հավելելով, որ խոսքը Սիրիայի հետ ավիահաղորդակցության մասին է։

 Ղրիմի ղեկավարը նշել է, որ այժմ ուղիղ ավիահաղորդակցություն Դամասկոսի և Սիմֆերոպոլի միջև չկա։ Նա հավելել է, որ թերակղզու իշխանությունները պատրաստ են քննարկել փոխադրումների կազմակերպման վերաբերյալ առաջարկները։

ՏԿԵ խոսնակ Սոնա Հարությունյանը, մինչդեռ, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց նման երթուղի իրականացնելու համար հայտ չեն ստացել և նման քննարկում  առհասարակ չկա։

Փորձագետ, միջազգայնագետ Իլյա Կուսան «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանելով Ակսյոնովի հայտարարությունը  կարծիք հայտնեց, որ օկուպացված Ղրիմի այսպես կոչված իշխանությունների հայտարարությունները  երևակայության արդյուն են․ «Հայաստանին նման թռիչքներ պետք չեն, եթե Երևանը չի ցանկանում մեկուսացման մեջ հայտնվել։ Սա հակասում է Հայաստանի պաշտոնական դիրքորոշմանը և որևէ դիվիդենտ չի բերում»։

Հետևաբար, ըստ մեր զրուցակցի, Սիրիայից Ղրիմ թռիչքները հավանաբար կանցնեն ռուսական օդանավակայաններով, և դժվար թե իրականացվեն Հայաստանի տարածքով․ «Իսկ հայկական լրատվամիջոցները պետք է կրկնակի ստուգեն տեղեկատվությունը։ Միևնույն է, խոսքը ոչ թե ինչ-որ որոշման մասին է, այլ մի պաշտոնյայի մեջբերում, ով որոշել է ենթադրություններ անել»,-եզրափակեց Իլյա Կուսան։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում