Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Դատավոր Ալեքսանդր Ազարյանի «թեթև ձեռքով» ճակատագրեր են խեղվել

Օրերս Դատավորների ընդհանուր ժողովը Դատավորների միության նախագահ և տեղակալներ ընտրեց: 139-ի կողմ ձայներով Դատավորների միության նախագահ ընտրվեց Ալեքսանդր Ազարյանը:

Ինչպես ավելի վաղ անդրադարձել ենք, 2008-ի մարտի մեկից հետո նույն Ազարյանի արձակած դատական ակտերի պատճառով Հայաստանը քաղբանտարկյալներ է ունեցել: Դատավոր Ազարյանի «թեթև ձեռքով» նաև ոչ քաղաքական գործերով ճակատագրեր են խեղվել:

Անդրադառնանք այդ գործերից մի քանիսին. «Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ 2016-ին քաղաքացի Վանիկ Սլավիկի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ոչ սթափ վիճակում, քրոջ ամուսնու հետ ընթացել է դեպի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շուկայի խաչմերուկի ուղղությամբ, սակայն ճանապարհի խաչմերուկում դեպի ձախ շրջադարձի կատարումն իրականացրել է ավտոմեքենայի ընթացքի այնպիսի արագությամբ, որի պայմաններում չի կարողացել ապահովել ավտոմեքենայի կառավարումը, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի աջ մայթի վրա՝ վրաերթի ենթարկել մայթով քայլող անչափահաս 11.06.2009թ. ծնված Արմեն Գագիկի Խանփերյանին, հարվածել «ՎԵՎ» սուպերմարկետի աստիճանահարթակին, ապա՝ մսի վաճառքի շինությանը, ինքն իրեն զրկելով ճանապարհատրանսպորտային պատահարը կանխելու տեխնիկական հնարավորությունից, ինչի հետևանքով էլ Արմեն Խանփերյանը գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարմամբ պայմանավորված գանգուղեղային բաց, բութ վնասվածք ստանալով՝ տեղում մահացել է: Այս ողբերգական ավտովթարի տեսագրությունը օրեր շարունակ շրջում էր համացանցում:

Ոչ սթափ վիճակում մահացու ելքով վրաերթ կատարած վարորդին առաջին ատյանի դատարանը ինչպես և պետք էր, կալանավորել էր, սակայն Ալեքսանդր Ազարյանը գրավի կիրառմամբ նրան ազատ է արձակել, դրա հետևանքով մահացած երեխայի ծնողը դանակահարել է վարորդին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Երեխայի հորը՝ Գագիկ Խանփերյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականին սեպտեմբերի 5-ին, ժամը 17:30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 121-րդ շենքի հարևանությամբ գտնվող էլեկտրոէներգիայի բախշիչ ենթակայանի մոտ հանդիպելով իր որդուն վրաերթի ենթարկելու հետևանքով անզգուշությամբ մահ պատճառած Վանիկ Սլավիկի Սարգսյանի հետ` վրեժխնդրության շարժառիթով իր մոտ պահվող դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրան` պատճառելով ձախ այտի և պարանոցի ձախ կեսի կտրած-ծակած երկու վերքեր, կրծքավանդակի աջ և ձախ կեսի կտրած-ծակած, թափանցող երկու վերքեր, որի հետևանքով Վանիկ Սարգսյանի առողջությանը պատճառել է ծանր վնաս:

Վանիկ Սլավիկի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 16-01-2017թ.-ին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի կողմից լինելով դատապարտված ՀՀ քրեական օրենսգրքի 242 -րդ հոդվածի 2 մասի հատկանիշներով արարք կատարելու համար, և որպես լրացուցիչ պատիժ ` 3 տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 24-02-2019թ.-ին վարել է ավտոմեքենա և Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայի վրա ՃՈ աշխատակիցների կողմից ենթարկվել վարչական պատասխանատվության` տրանսպորտային միջոցը առանց վարորդական իրավունքի վկայականի վարելու համար:

Շարունակելի

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում