Saturday, 20 04 2024
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞

Ռուսաստանը կոտրե՞ց Բաքվի դիմադրությունը սահմանազատման հարցում

Բաքուն հայտարարում է, որ կողմ է առանց նախապայմանների սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելուն: Ի պատասխան Երևանը հայտարարել է, որ այդ գործընթացի առնչությամբ չունի նախապայմաններ: Նշանակու՞մ է սա արդյոք, որ սահմանազատման և սահմանագծման հարցում կա որոշակի առաջ քայլ և կողմերը մոտ են հանձնաժողով ստեղծելուն, ինչի վերաբերյալ խոսվում էր թե նոյեմբերի 26-ին Սոչիի հանդիպման արդյունքում, թե դեկտեմբերի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումից հետո: Իհարկե Սոչիից հետո ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց, որ պայմանավորվածություն կա հանձնաժողով ստեղծել մինչև տարեվերջ, մինչդեռ մոտենում է արդեն նոր տարվա հունվարի վերջը և հանձնաժողով դեռ ստեղծված չէ: Ինչն է ժամանակացույցի «հետ ընկնելու» պատճառը, բավականին բարդ է ասել: Ինչպես որ բավական դժվար է ասել, թե առանց նախապայմանի գործընթացի պատրաստ լինելու մասին Ադրբեջանի հայտարարությունն արդյո՞ք ենթադրում է սահմանագծման և սահմանազատման գործընթացը Արցախի կարգավիճակի հետ կապելու մտադրությունից հրաժարում:

Թե՞ Բաքուն «առանց նախապայման» ասելով, դիտարկում է «հայելային հետքաշման» մասին Երևանի առաջարկը և դա համարում նախապայման, ըստ այդմ հայտնում իր համար դրա անընդունելիության մասին: Թե՞ այդուհանդերձ Ռուսաստանին հաջողվել է որոշակիորեն բեկել Բաքվի դիրքորոշումը: Այդ առումով հատկանշական էր օրերս ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարությունը, որն ի դեպ հաջորդեց Իլհամ Ալիևի հայտնի հարցազրույցին, որտեղ նա հոխորտալից տոնով խոսում էր արցախյան հարց չլինելու մասին, որոշակիորեն նաև նախատինք հնչեցնելով ՌԴ խաղաղապահների հասցեին: Դրան հաջորդեց Լավրովի հայտարարությունը, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացը «կապ չունի ղարաբաղյան հակամարտության հետ»: Արդյո՞ք Մոսկվան հիշեցրեց Բաքվին, որ հոխորտալից համառության պարագայում Ադրբեջանը կարող է «հասնել» նրան, որ պարզապես «թարմացնի» կարգավիճակի հարցը, որ փորձում է «խնամքով» սառեցնել Ռուսաստանը: Եվ արդյո՞ք Բաքուն հասկացավ դա: Ընդ որում, ուշադրության է արժանի թերևս նաև ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովայի անդրադարձը Լաչինի միջանցքի թեմային, որ դարձյալ Բաքուն սրեց ֆրանսիացի գործիչ, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի Արցախ այցի առնչությամբ: Ինչպես հայտնի է, Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը թույլ չի տա կրկնություն:

ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան այդ առնչությամբ հայտարարել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն Լաչինի միջանցքը գտնվում է ՌԴ խաղաղապահների վերահսկողության ներքո: «Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն այցերի կարգ է սահմանել խաղաղապահ օպերացիայի իրականացման տարածք, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, միջազգային առաքելության կազմակերպությունների աշխատակիցների համար։ Այդ կարգը լավ հայտնի է հայկական և ադրբեջանական կողմերին։ Մասնավորապես, նախատեսվում է ռուս խաղաղապահների նախօրոք և պատշաճ ծանուցում նման ուղևորությունների մասին», հայտարարել է Զախարովան, ակնարկելով, որ Լաչինով անցուդարձը որոշում է Մոսկվան, այլ ոչ Բաքուն: Իհարկե պարզ չէ, թե այդ հարցում «անհամաձայնությունները» ինչ տրամաբանությամբ կարող են զարգանալ խաղաղապահների մանդատի ժամկետի սպառմանը մոտենալուն զուգահեռ, սակայն առայժմ կարծես թե Ռուսաստանը Բաքվին հակադարձում է բավականին հատու: Ռուսաստանին անհրաժեշտ է հայ-ադրբեջանական սահմանազատումն ու սահմանագծումը՝ կովկասյան իրավիճակի առավել կայուն և արդյունավետ կառավարելիություն ունենալու համար: Այդ նպատակը որոշակիորեն համահունչ է նաև Հայաստանի հետաքրքրություններին, եթե դրանք դիտարկում ենք իհարկե իրերի միջազգային դրության և ռեգիոնի հանդեպ տարբեր խաղացողների վարքագծի հետ կապված չափազանցված սպասումներից կամ պարզապես պատրանքներից դուրս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում