Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

ՄԻՊ-ը բարձրաձայնում է հոգեբուժարաններում մարդկանց իրավունքների խախտումների մասին

ՄԻՊ Արման Թաթոյանն ասուլիսի ընթացքում բարձրաձայնեց հոգեբուժարաններում բուժվող անձանց իրավունքների պաշտպանության մի շարք խախտումների մասին:

Արման Թաթոյանի արձանագրմամբ՝ հոգեբուժարաններում բուժվող անձանց իրավունքների հիմնական խախտումներ կառավարության մակարդակով վարվող ոչ ճիշտ պետական քաղաքականության և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց նկատմամբ անփույթ և անուշադիր վերաբերմունքի արդյունք են:

Ըստ ՄԻՊ-ի՝ հոգեկան առողջության ոլորտի համակարգային խնդիրների լուծմանը համապարփակ լուծում չի ցուցաբերվում, չկան այս խնդրին վերաբերվող ռազմավարական փաստաթղթեր, որոնք թույլ կտան ոլորտում վեր հանված խնդիրները կարգավորել միասնական քաղաքականության շրջանակներում և պատշաճ հսկողություն իրականացնել՝ անկախ գերատեսչական ենթակայությունից:

Արման Թաթոյանն արձանագրեց, որ ոլորտի գլխավոր խնդիր է շարունակում մնալ այն, որ Հայաստանում հոգեկան առողջապահությունը կենտրոնացած է հիվանդանոցային հաստատություններում և գոյություն չունեն համայնքահեն ծառայություններ:

Հոգեբուժարաններում պացիենտները, ստանալով ստացիոնար բուժում, մեկուսացվում են ընտանիքից և հասարակությունից, ինչն ավելի է բարդացնում նրանց հոգեկան վիճակը.

« Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց օգնությունը և սպասարկումը չպետք է սահմանափակվի միայն հոգեբուժարաննեով, պետք է հասանելի լինեն նաև այլընտրանքային ծառայություններ: Ոլորտի ինստիտուցիոնալացման հետ կապված գոյություն ունի տեսական հեռանկար, որը հաստատված է կառավարության կողմից, առանձին դեպքերում թեև այս ուղղությաբ իրականացվում են աշխատանքներ, սակայն այս ուղղությամբ գործուն քայլեր չեն ձեռնարկվում, իրական արդյունքներ չունենք»,-ասաց նա:
Արման Թաթոյանը նաև արձանագրեց, որ հոգեբուժարաններում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մյուս խնդիրը տեղեկացվածության պակասն է.

«Հոգեբուժական կենտրոններ այցերի ընթացքում արձանագրվել է, որ շատ դեպքերում անգործունակ անձիք հոգեբուժարաններում կորցրած են լինում իրենց խնամակալների հետ կապերը, ոմանք նույնիսկ տեղյակ չեն՝ ովքեր են իրենց խնամակալները»,-հայտարարեց Թաթոյանը:

ՄԻՊ-ը նաև հայտարարեց, որ խախտումները շատ են հատկապես հոգեկան խնդիրներ ունեցող անձանց հարկադիր բուժման հետ կապված.

«Օրինակ Սևանի հոգեկան առողջության կենտրոն այցի ընթացքում պահվել է 402 անձ, նրանցից ընդամենը 8-ի նկատմամբ է կիրառվել բժշկական բնույթի հարկադրանքի միջո, մնացած 394 պանցիենտների փաստաթղթերում նշված է եղել, որ նրանք գտնվում են սեփական կամարտահայտությամբ, ստանում են հոժարակամ բուժում: Իրականում մեր հանդիպումները պացիենտների հետ ցույց է տվել հակառակը՝մարդիկ մշտապես հակադրվել են, նշել են, որ հոգեբուժարաններում պահվել են իրենց կամքի հակառակ, բայց փաստաթղթերից ստացվում է, որ մարդիկ գտնվում են հոժարակամ»,-ասաց Արման Թաթոյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում