Friday, 19 04 2024
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել

Մեծածավալ նախագծեր ու ներդրումներ վերականգնվող էներգետիկայի ոլորտում. ՀՀ նախագահի այցն ԱՄԷ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցն Արաբական Միացյալ Էմիրություններ նշանավորվել է մի շարք գործնական պայմանավորվածություններով: Խոսքը մասնավորապես վերաբերում է վերականգնվող էներգետիկայի ոլորտին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից, էմիրաթական «Մասդար» ընկերությունը, որը վերականգնվող էներգետիկայի ոլորտում միջազգային առաջատար ընկերություններից մեկն է, արդեն իսկ սկսել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում՝ 200 մեգավատտ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման «Այգ-1» ծրագիրը, որի իրականացման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2019թ. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի ընթացքում: Դեռևս այն ժամանակ Արմեն Սարգսյանը նշել էր, որ այս ծրագիրը մեծ ճանապարհորդության միայն սկիզբն է, և միասին հնարավոր է շատ ավելին անել։

Հայաստանի նախագահն օրերս ԱՄԷ կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպելով «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ Ալ Ռամահի հետ՝ պայմանավորվածություն է ձեռք բերել Հայաստանում ևս մեկ 200 մեգավատտ հզորության արևային ֆոտովոլտային կայանի կառուցման վերաբերյալ:

Հայաստանում 400 մեգավատտ ընդհանուր հզորությամբ արևային կայանների ծրագրերը ենթադրում են մեծածավալ ներդրումներ: Դրանք ունեն նաև կարևոր ռազմավարական նշանակություն՝ երկրի էներգետիկ համակարգի անվտանգության և անկախության մակարդակի բարձրացման, ինչպես նաև էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման տեսանկյունից: Այս ծրագրերը կնպաստեն նաև Հայաստանն ավելի կանաչ դարձնելուն:

Նախագահն ԱՄԷ այցի ընթացքում «Մուբադալա» ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Քալդուն Խալիֆա Ալ Մուբարաքի հետ քննարկել է նաև հողմային էներգետիկայի ոլորտում մեծածավալ ներդրումներ կատարելու հնարավորությունները, մասնավորապես խոսվել է լրացուցիչ 500 մեգավատտ հզորությամբ կայանի հնարավոր կառուցման մասին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն ունի մաքուր էներգիայի ռեսուրսների հսկայական ներուժ:

Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ընթացքում, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Wizz Air Abu Dhabi-ն առաջիկայում կսկսի թռիչքներ իրականացնել Երևան:

Ընդհանուր առմամբ, Հանրապետության նախագահի աշխատանքային այցն ԱՄԷ ևս մեկ գործնական քայլ է արաբական աշխարհի հետ հարաբերությունն ավելի սերտացնելու և համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում