Համաշխարհային հանրությունը բախվում է դաժան հակամարտությունների, իսկ գերտերությունների միջև անվստահության մակարդակը հասել է գագաթնակետին: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ՝ ելույթ ունենալով Գլխավոր ասամբլեայի առջեւ:
« Մենք ևս մեկ տարի սկսել ենք համաշխարհային համավարակի ճիրաններում։ Կորոնավիրուսը շարունակում է տնօրինել կյանքը, ծրագրերն ու հույսերը:
Անորոշությունն էլ ավելի է մեծացել: Մինչդեռ աճում է անհավասարությունը և գնաճը: Մենք բախվում ենք քաղաքական դաժան հակամարտությունների: Գերտերությունների միջև անվստահության մակարդակը հասել է գագաթնակետին»,- ասել է Գուտերեշը:
Գլխավոր քարտուղարը նշել է, որ 1945 թվականից ի վեր աշխարհում այժմ տեղի են ունենում ամենամեծ թվով դաժան հակամարտություններ:
«Միջուկային սպառազինությունների պաշարների թիվը գերազանցում է 13 հազարը, դա տասնամյակի ընթացքում ամենաբարձր մակարդակն է», – նշել է Գուտերիշը: