Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Անկանխիկ գործարքներով կունենանք տոտալ վերահսկողություն քաղաքացու անձնական տվյալների վրա

Կառավարության հեղինակած կանխիկ գումարի շրջանառությունը սահմանափակող օրենսդրական նախագիծը հունվարի 18-ին Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց։ Նախագիծը սահմանում է, որ 2022-ի հունվարի 1-ից անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից ՝ 300 հազար դրամը գերազանցող գործարքները կատարվում են անկանխիկ կերպով, ինչպես նաև ֆիզիկական անձանց միջև 300 հազար դրամը գերազանցող փոխառությունների գործարքները։ Նույն կերպ է լինելու նաև գրավատների կողմից 20 հազար դրամից ավելի վարկերի տրամադրումը։  Սահմանվել է նաև, որ Հայաստանի տարածքում ֆիզիկական անձանց միջև 2023-ի հունվարի 1-ից՝ 300 հազար դրամը գերազանցող վճարումը և վճարման ստացումը բոլոր գործարքների համար իրականացվելու է անկանխիկ ձևով:

Այս նախագիծը ևս, ինչպես տեսանք,անմասն չմնաց  քննադատական մեկնաբանություններից, կարծիքներից: Ընդդիմադիր պատգամավորները մասնավորապես  դժգոհություն հայտնեցին, որ  նախագծով, ըստ էության, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու գումարի ամեն շարժից 1-5% բռնագանձվելու է՝ հօգուտ բանկերի, և  անհրաժեշտություն չկա, այն էլ հիմա նման բովանդակությամբ  ծրագիր իրականացնելու, բացի այդ՝ որոշ պատգամավորներ խնդրահարույց համարեցին, որ կոպտորեն խախտվում են քաղաքացիների անձնական տվյալների գաղտնիության պաշտպանության իրավունքները։

«Առանց լրացուցիչ տեղեկատվության, հանգամանալից քննարկումների, լսումների՝  չեմ կարող մասնագիտական մեկնաբանություն տալ, առավել ևս կանխատեսումներ անել  և ամբողջական,  գնահատական տալ նախագծին  վարկածներով, քանի որ դեռևս ինձ համար հստակեցված չէ՝ կոնկրետ ինչպիսի ազդեցություն է ունենալու»-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Հրանտ Միքայելյանը: Այնուամենայնիվ,  նա կարծում է, որ նախագիծն  իսկապես  խնդրահարույց կողմեր ունի, պարունակում է  որոշակի ՝ նկատի  ունենալով  թիրախները: Միքայելյանի խոսքով՝ ծրագիրը, մի կողմից, նախատեսում է ստվերային տնտնտեսության  կրճատում, վերացում, ինչը կնպաստի  պետական բյուջե դրամական հոսքի ավելացմանը, մյուս կողմից՝ առաջացնելու է պետության կողմից ամբողջական, տոտալ վերահսկողություն քաղաքացու անձնական տվյալների վրա՝ սահմանափակելով քաղաքացիների անձնական տվյալների տնպրինման ազատությունը գաղտնիության պաշտպանության իրավունքը, իսկ քաղաքացիների ֆինասական բեռի ավելացման շուրջ բանավեճը,ըստ նրա, քաղաքական  շահարկումների է ենթարկվում, անհարկի ուռճացվելոով և  մանիպուլացվելով:

Հարցին՝ արդյոք ստվերային տնտեսությունը մեծ տոկո՞ս է կազմում և ի՞նչ  ազդեցություն կունենա տնտեսության զարգացման վրա այս նախագիծը, մեր զրուցակիցն պատասխանեց. «Իմ  հաշվարկներով ստվերային տնտեսությունը  Հայաստանում մոտ  19,6 տոկոս  է  կազմում 2021-ի նոյեմբերի դրությամբ, ինչը  բավականին լավ ցուցանիշ է մեզ նման զարգացող տնտեսությունների համար»։ Նրա դիտարկմամբ՝ այս նախագիծը Կառավարության՝ տնտեսության մեջ  կոռուպցիայի դեմ  հետևողական պայքարի դրսևորումներից է, սակայն, ըստ նրա, արդարացված չէ կամ չափազանցված է նախարարության ակնկալիքը, որ կոռուպցայի դեմ պայքարով, ստվերը քչացնելով  կարելի է  հասնել տնտեսական էական զարգացման, հատկապես այն դեպքում, երբ վերջին  տարիներին տնտեսական  բնույթի կոռուպցիոն երևույթները զգալիորեն նվազել են: «Հետևաբար ստվերային տնտեսության կրճատումը, նույնիսկ վերացումը լուրջ փոփոխություն չի առաջացնելու տնտեսության աճի առումով, սակայն  չի նշանակում՝օգուտ չի տալու, հակառակը՝միանշանակ  նման նախագիծը ունենալու է շատ դրական ազդեցություն և արդյունք, եթե լավ մշակվի ու հաշվարկվի ամեն բան: Բնականաբար շատ ավելի դրական անդրադարձ է ունենալու բանկերի աշխուժության, շրջանառության մեծացման վրա, մյուս կողմից, մեծացնելու է բյուջեի պարունակությունը»,-ընդգծեց տնտեսագետը՝ հավելելով, որ հիմա էլ բանկային համակարգը Հայաստանում բավականին զարգացած է ու աշխույժ, շատ ֆինանսա-տնտեսական հոսքերի է տիրապետում,  շատ գործարքներ է իրականացվում համակարգով:

Ինչ վերաբերում է տնտեսության նշանակալի, մեծ զարգացման համար անհրաժեշտ գործոններին, դրանք, տնտեսագետի համոզմամբ,  առաջին հերթին  Հայաստանի տարածքային ամբողջականության և ճանապարհների լիարժեք վերահսկողության պահպանումն է, ԼՂԻՄ-ի տարածքային ամբողջականության  վերականգնումը: «Կորուստներն այս առումով անհամեմատ ավելի մեծ են, ավելի վնասակար, քան ստվերային տնտեսության առկայությունը, այն էլ՝ այս չափով։ Օրինակի համար՝ միայն Սոթքի հանքավայրը շատ ավելի մեծ օգուտներ կտար, եթե նման  խնդիրներ չառաջանային, քան ինչ-որ ստվերային տնտեսական գործունեության բացահայտում»,-նշում է Միքայելյանը։ Հետևաբար,ըստ նրա,  պետությունն մեծ ներուժով,ջանքեր դնելով՝ քաղաքական-դիվանագիտական,  իրավական, ռազմական ճանապարհներով պետք  է կարողանա մեր շահերը պաշտպանել՝առանց մտածելու երրորդ երկրի շահերի հետ դա համընկնում է, թե՝ ոչ։

Տնտեսագետ  Աղասի Թավադյանը մեզ հետ զրույցում նախ անրադարձավ  նախագծի նպատակահարմարության հարցերին և շեշետեց, որ  այս պահին ամբողջ աշխարհի փողի միայն 8% է կանխիկ, մնացածը թվային է, անկանխիկ: «Պետություններ կան, որ այս պահին ընդհանրապես կանխիկ չեն օգտագործում, նույնիսկ ցածր խավի մարդիկ QR կոդերով են: Օրինակ՝ Չինաստանում այս պահին գրեթե բոլոր գործարքները անկանխիկ են»,-ընդգծեց տնտեսագետը: Նա այս պայմանավորում է նրանով,որ կանխիկը թանկ է, երբեմն՝ անվերահսկելի  և ռիսկային կենտրոնական բանկերի համար։ Ընդհանրապես այն ծախսատար է արտադրել, տեղափոխել, պահել և օգտագործել, իսկ ամենավատը, որ ստվերային բիզնեսի կողմից է օգտագործվում: «Ահա թե ինչու բոլոր կառավարությունները և կենտրոնական բանկերը ցանկություն ունեն անցնել անկանխիկ գործարքներին: Հետաքրքիր է նաև այն, որ կանխիկ գործարքները  աշխարհի բազմաթիվ բիզնեսներ սկսել են մերժել համաճարակի սկզբից,սակայն մեզ համար խնդիրն այն է՝արժի՞ հենց այս պահին այսպիիս նախագծով  կտրուկ կերպով սկսել այդ գործընթացը»,-նշում է տնտեսագետը:

Վերջինիս կարծիքով՝ ավելի ճիշտ ու նպատակահարմար կլիներ աստիճանաբար անցում կատարել համակարգին՝ իր դիրքորոշումը բացատրելով՝ եթե մի կողմից լավ է,որ նախագիծի գործարկմամբ  ստվերային տնտեսությունը կկրճատվի, բայց, մյուս կողմից, պետությունը հնարավորություն է ստանում հետևել իր քաղաքացիների բոլոր գործարքներին, ինչը բացասական է քաղաքացիների, անձնական տվյալների գաղտնիության տնօրինման ազատության, պաշտպանության  իրավունքների համար: Այդպիսի խնդիր առկա է, օրինակ, նույն  Չինաստանում։ Հարցին, թե ի՞նչ ֆինանսական ծանրաբեռնվածություն կստեղծի քաղաքացիների համար, պարոն Թավադյանը պատասխանեց,որ ֆինանսական բեռի հարց չկա,կեղծ օրակարգ է,հակառակը՝միայն դրական է ազդելու բանկերի զարգացման,աշխուժացման վրա: «Օրինակ՝ ID- բանկը ճիշտ քաղաքականություն է վարում իր Իդրամ հավելվածով, քանի որ վիճակագրությունը ցույց է տալիս, թե Իդրամով գործարքները տարեցտարի ինչ մեծ թվով են ավելանում»,-ամփոփեց Թավադյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում