COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հունվարի 21-ի առավոտվա դրությամբ կազմել Է 342 միլիոն 596 հազար 24: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 5 միլիոն 574 հազար 351 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 69 միլիոն 308 հազար 600 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել Է 860 հազար 248-ի:
Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 38 միլիոն 566 հազար 27-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել Է 488 հազար 396 մարդ: Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 23 միլիոն 595 հազար 178 հիվանդացած, նրանցից մահացել Է 622 հազար 476 մարդ:
Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հունվարի 21-ի առավոտվա դրությամբ կազմել Է 717,6: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2646, Հնդկաստանում՝ 349, Բրազիլիայում՝ 2895 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: