ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արփինե Սարգսյանը նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից։ Որոշման մեջ մասնավորապես ասված է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արփինե Սարգսյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»։