Thursday, 28 03 2024
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Թուրքիան հարկադրված է գնում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն իր առաջին քայլերն է անում: Օրերս Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ  ներկայացուցիչներ Սերդար Քըլըչի և Ռուբեն Ռուբինյանի առաջին հանդիպումը, որից հետո հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ նշվել է, որ հանդիպումը անցել է կառուցողական մթնոլորտում:

Շատերը նշում են, որ որքան էլ Թուրքիան պաշտոնապես հայտարարում է, որ բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների, սակայն այլ պաշտոնյաների, քաղաքական ու հասարակական գործիչների միջոցով պնդում է, որ նախպայմաններն ուժի մեջ են: Նաև հնչում են հայտարարություններ, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացում Թուրքիան չի անտեսելու Ադրբեջանի շահերը:

Այս առնչությամբ պոլսահայ քաղաքական գործիչ Գայուշ Չալըքման–Գավրիլոֆը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ թուրքական մամուլում միայն նշվում է, որ  Էրդողանը փորձում է ջերմացնել հարևան երկրների հետ հարաբերությունները, իսկ այսօր երեկոյան արդեն հայտնի կդառնա, թե ինչպիսին է Էրդողանը դիրքորոշումն այս հարցում, որքանով է գոհ կամ դժգոհ այդ գործընթացից:

«Իսկ իմ անձնական կարծիքն այն է, որ ամենասխալ ժամանակն էր հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար: Ես այդքան էլ ուրախ չեմ, որ հիմա է սկսվել այդ գործընթացը: Ինչ ասեմ, թող ամեն բան լավ լինի»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Հայաստանում խոսում են այդ հարաբերությունների կարգավորման դեպքում Հայաստանին տնտեսական օգուտների մասին, նա նշեց. «Թուրքիան նման բան չի թողնի, Թուրքիայի ուզածը մեկ բան է, իր ազդեցությունը էլ ավելի ավելացնի տարածաշրջանում: Կարող է արդյունաբերական և այլ ապրանքներ վաճառել Հայաստանին: Քանի որ Թուրքիայի տնտեսությունը ճգնաժամային վիճակում է, իսկապես ելքեր չկան, իրենք փորձում են այլ դռներ բացել: Այսինքն նույնիսկ 2-3 մլն բնակչություն ունեցող Հայաստանից ակնկալիքներ ունեն, որովհետև ստիպված է: Թուրքիայի վիճակն իսկապես շատ-շատ վատ է: Եթե այդպես չլիներ, նա այս քայլին չէր դիմի: Թուրքիան հարկադրված է գնում այս քայլին: Թուրքիան այնպիսի խաղեր է խաղում, նա Հայաստանի արտադրությանը արգելք է հանդիսանում հազարումի խաղերով: Հիմա այդ արգելքներն ավելի են ուժեղանալու: Այսինքն այս հարաբերությունները Հայաստանում արտադրության զարգացման արգելք են լինելու»:

Ինչ վերաբերում է նրան, որ թուրքական կողմը ևս շեշտում է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու մասին, արդյոք վերջին պահին խաղի կանոնները Թուրքիան նորից չի փոխի, Գայուշ Չալըքման–Գավրիլոֆն ասաց. «Ամեն ինչ հնարավոր է, Թուրքիան սովորական պայմաններով խաղացող երկիր չէ: Նա ամեն ինչ կարող է անել»:

Անդրադառնալով նրան, որ գործընթացը տեղի է ունենում Ռուսաստանի միջնորդությամբ, նա ընդգծեց. «Չգիտեմ՝ ներկա պայմաններում ի՞նչն է այս հարցում շահագրգռում Մոսկվային: Համենայնդեպս, Մոսկվան ուզում է անընդհատ զգացնել տա, որ ես եմ բոսը: Ամենայն հավանականությամբ, այդ մղումով է մտել այս գործընթացի մեջ: Այսինքն շահագրգռված է նրանով, որ ինքը այս խնդրի մեջ է և դերակատարում ունի, ասպարեզը լրիվ թուրքերին չի թողել»:

 

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում