Wednesday, 18 09 2024
Աննա Հակոբյանի հրավերով Հայաստանում է Կատարի  մշակութային ամենամեծ հիմնադրամի՝ «Կատարայի» ղեկավար կազմը
Երեք անձ ձերբակալվել է քաղաքացուն առևանգելու, նրա նկատմամբ հոգեկան ներգործություն և ինքնիրավչություն կատարելու կասկածանքով
Արարատի մարզի Այգավան գյուղում այրվել է մոտ 150 հակ անասնակեր
«Շիրակյան ուտեստներ» փառատոնի շրջանակում կբացվի «Ալեքսանդրապոլի խոհանոցային կենցաղը» ցուցադրությունը
Նախագահը Միխայել Ռոթին պարգևատրել է Բարեկամության շքանշանով
Ավանեսյանը հանդես է եկել մի շարք առաջարկներով
Երևանի քաղաքապետարանը և Տաշքենդը կհամագործակցեն. ստորագրվել է հուշագիր
Սպանել են Վրաստանում ամենահայտնի տրանսգենդեր Կեսարիա Աբրամիձեին
23:00
Լիբանանում պայթել են հեռախոսներն ու արևային մարտկոցները
Գերեզմանատներում երկաթբետոնյա կոնստրուկցիաների տեղադրման վճարը նվազել է
Բիձինա Իվանիշվիլի «կովկասյան էսպերանտոն»: Ցխինվալը գործարք է ակնարկում
Ընդունեցինք զինադադարը որպես փաստ, բայց որպես հասարակություն՝ չմտանք երկխոսության մեջ
Իսրայելը Լիբանանում տեղայնացված և թիրախային գործողություններ է կատարում
21:50
Բաքվում ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
21:40
Աճի և նորարարության կատալիզատոր․ «Narrow Band-IoT» նոր սակագնային պլան Viva-ից
Քննարկվել են պատվաստումների վերաբերյալ առկա մտահոգությունները
21:20
«Բամբիռը»-ը թողարկել է «Մանկական խաղեր» ալբոմը
21:10
Neuralink իմպլանտն ի ծնե կույրերին կօգնի տեսնել
Ի՞նչ են փոխանցել իրանցի սպաները: Թեհրանը զգուշացրե՞լ է Բաքվին:
Պապոյանը Արմավիրի մարզում խաղողի մթերման ընթացքին է հետևել
Ապօրինի ծառահատում Սյունիքում
Վաղը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին քարաթափում կիրականացվի
20:10
Վաշինգտոնը ոչ պաշտոնական կապուղիներով կապ է հաստատել Իրանի հետ. Washington Post
20:00
Լիբանանում դարձյալ պայթել են «Հըզբոլլահ»-ին պատկանող կապի միջոցները. հաղորդվում է 3 զոհի մասին
Կրակոցով զինծառայողին անզգուշությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին
19:40
Էստոնիան 1,6 միլիարդ եվրո կհատկացնի մեծ հեռահարության զինամթերքի ձեռքբերման համար
19:30
Լիբանանում փեյջերների պայթյունի 12 զոհերի թվում կա 2 երեխա
19:20
Լիտվան Ուկրաինային կփոխանցի մինչև 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն
19:10
Ուելսի արքայադուստրը քիմիաթերապիայից հետո վերադարձել է աշխատանքի
Թուրքիան փորձում է խուսանավել՝ Հայաստանի հետ սահմանը չբացելու համար. ԱՄՆ-ից մեծ ճնշում կա նրա վրա

Վրաստանը «հերթի» մեջ. Երևանն ու Թբիլիսին չունեն առանձին ելքեր

Ռուսաստանն ուզում է Վրաստանի հետ հարաբերության կարգավորում, բայց դա պետք է լինի երկկողմ երթևեկություն, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Լավրովը, գրավոր պատասխանելով լրատվամիջոցների գրավոր հարցերին: Լավրովը հայտարարել է, որ Վրաստանը պետք է դասեր քաղի անցյալից և Ռուսաստանի հանդեպ վարի հավասարակշռված քաղաքականություն: Ակնառու է սպառնալիքը, քանի որ անցյալի մասին հիշատակումն անկասկած վերաբերում է ռուս-վրացական պատերազմին: Ներկայումս աշխարհաքաղաքականության էպիկենտրոնի է վերածվել Ուկրաինան, որի շուրջ ծավալվում են հայտնի զարգացումները, սակայն կասկածից վեր է, որ Վրաստանը ոչ թե ստվերում է, այլ թերևս հերթի մեջ: Հերթի մեջ այն իմաստով, որ Ուկրաինայի հարցում որևէ զարգացում էապես պայմանավորելու է իրավիճակը Վրաստանի շուրջ: Ավելին, Վաշինգտոնին և ՆԱՏՕ-ին ներկայացված գրավոր առաջարկներում Ռուսաստանը պահանջներ ունի ոչ միայն Ուկրաինայի ՆԱՏՕ անդամակցությունը բացառելու, այլ նաև Վրաստանին դաշինք ներառելը բացառելու առումով:

Այն, որ լարվածությունը կենտրոնացել է Ուկրաինայի շուրջ, ամենևին չի նշանակում, որ Վրաստանը մնացել է ուշադրությունից դուրս և Լավրովը փաստորեն օգտագործում է առիթը Թբիլիսիին նախազգուշացնելու համար: Ավելորդ է խոսել այն մասին, որ Վրաստանի ճակատագիրը էական նշանակություն ունի Կովկասի և մասնավորապես Հայաստանի համար: Վրաստանը՝ եվրաատլանտյան բևեռի հետ իր հարաբերությամբ, ըստ էության ապահովում է ռեգիոնալ թեկուզ նվազագույն բալանս: Մյուս կողմից սակայն, այդ բալանսի հարցն աստիճանաբար դառնում է սուր, իսկ ինքը բալանսը՝ հարաբերական, եթե հաշվի առնենք այն, որ Թբիլիսին դե ֆակտո շատ ավելի սերտ հարաբերության մեջ է Թուրքիայի և Ադրբեջանի, քան ՆԱՏՕ-ի, Եվրամիության կամ ԱՄՆ հետ: 44-օրյա պատերազմից հետո Թբիլիսին բաց տեքստով դիմում էր Նահանգներին իր տարածքում ամերիկյան ռազմական ներկայություն ապահովելու համար, թերևս կանխատեսելով միտումները: Իր վերջին շաբաթներն ապրող Թրամփի վարչակազմի պետքարտուղար Պոմմպեոն հրաժեշտի շրջագայությանը ներառելով նաև Վրաստանը, այդուհանդերձ որևէ հուսադրող պատասխան չբարձրաձայնեց՝ ի պատասխան Թբիլիսիի ակնկալիքների: Աջակցության մասին հավաստիացրեց, սակայն ռազմական ներկայության վերաբերյալ դարձյալ հարցը բաց թողեց արդեն Ջո Բայդենի վարչակազմի պաշտպանության նախարար Օսթինը:

Ինչպես Հայաստանի, այդպես էլ Վրաստանի համար ամենաաննցանկալի վիճակը լինելու է այն, երբ առաջանա «ճամբարային» դիլեմա: Երևանն ու Թբիլիսին թերևս ավելի ինտենսիվ պետք է մտածեն այդ հեռանկարից խուսափելու համատեղ ելքի մասին: Իրավիճակը նեղանում է բավականին և առանձին ելքեր, Հայաստանն ու Վրաստանը թերևս չունեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում