Tuesday, 19 03 2024
Սիրիան հետ է մղել իսրայելական օդային հարձակումը Դամասկոսի վրա. SANA
«Мир» վճարային համակարգի քարտերը չեն աշխատի Հայաստանում. РБК
ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կան զոհեր և տուժած
10:30
«Ադրբեջանի շահերից է բխում թույլ չտալ Պուտինի հաղթանակը»․ Ստոլտենբերգ
10:22
Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման
Բելգիայի Սենատում քննարկում կանցկացվի Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո
ՊԵԿ-ը փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար
4 պատճառ, թե ինչու չարձագանքել Պուտինի վերընտրությանը
Սպասվում են ինտենսիվ տեղումներ
Եթե նախկինում հնարավոր էր ընտրություն կատարել, այսօր չկա այլընտրանք, քան Եվրոպան
Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ. «Ժողովուրդ»
Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի. «Հրապարակ»
Ռուսները նախազգուշացնում են՝ գենոցիդ ենք անելու
Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում. «Հրապարակ»
«Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր. «Հրապարակ»
Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իրեն Ա և Բ պլանների համա՞ր
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին

Սփյուռքում ձուլվելու պրոցես է․ ուզում եմ ավելի կարևոր հարց բարձրացնել․ Հարութ Սասունյան

 «Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը

-Պարո՛ն Սասունյան, Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը հանդիպել է լիբանանահայ մտավորականներին և մի քանի հայտարարություններ է արել՝ կապված Սփյուռքի հետ: Մասնավորապես նա նշել է, որ այսօր գունաթափվում ու մաշվում է Սփյուռքը, երիտասարդները դառնում են անտարբեր: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները:

-Լիովին համաձայն եմ Արամ վեհափառի վերլուծումներին ու եզրակացություններին: Իսկապես, մենք, որ ծնվել ու ապրում ենք Սփյուռքում, տեսնում ենք, որ ամենուրեք մաշվում է Սփյուռքը: Մեր նոր սերունդները օրեցօր ավելի հեռանում են իրենց արմատներից, իրենց մշակույթից ու ընտանիքներից, ու լուծվում են հսկայական այդ ալիքի մեջ: Դա շատ վատ է, բայց անսպասելի չէ, որովհետև երբ տասնամյակներ սերունդներով ապրում ես հայրենիքից հեռու, ոչ մի համայնք չի կարող հավիտյան մնալ որպես հայ: Ձուլվելու է, պարզապես որոշ տեղերում դա լինելու կամաց-կամաց, այլ տեղերում ավելի արագ՝ կապված, թե պայմաններն ինչպիսին են: Մենք անցյալում ունեցել ենք նման փաստ, երբ Լեհաստանի հայ համայնքը լրիվ կորավ, դարձան լեհ, լեզվով, կրոնով փոխվեցին: Մենք մեծ համայնքներ ունեինք ասիական երկրներում՝ սկսած Հնդկաստանից, որոնք այսօր այլևս չկան: Շատ լուրջ հարց է բարձրաձնում Արամ Ա վեհափառը: Մենք բոլորս պետք է մտածենք այդ մասին՝ թե՛Հայաստանի հայությունը, թե՛ Սփյուռքի հայությունը: Մենք նույն ժողովրդի զավակներն ենք, և որևէ կողմի թուլացումը իր բացասական ազդեցությունն է ունենում ամբողջ հայության վրա: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ ուղղությունը փոխենք, փորձենք մեր երազանքները հայ պահել: Բայց դա միայն խոսքով չի լինում:

-Տեսակետ կա, որ իհարկե, հայ լինելը կարևոր է, բայց շատ ավելի կարևոր է, որ Սփյուռքը նաև կարևորի Հայաստան ունենալը:

-Սփյուռքը, անշուշտ, կարևորում է Հայաստանը, բոլորս էլ հասկանում ենք, որ դա մեր միակ հայրենիքն է: Մենք ամեն բան անում ենք, որ հայրենիքը լավ վիճակում լինի, ժողովուրդը լավ ապրի: Բազմաթիվ հայեր կան տարբեր երկրներում, որոնք ծրագրեր են իրականացնում Հայաստանում, օգնում են հայրենիքին: Ես էլ 33 տարի է՝ հարյուրավոր միլիոնավոր դոլարի օգնություն եմ ուղարկել Հայաստան, մեծ մասը դեղորայք: 33 տարում 947 մլն դոլարի հումանիտար օգնություն ենք ուղարկել: Ես միակը չեմ: Բայց հարցն ավելի խորն է. եթե հայը հայ չի մնում, օտարանում է, ցրվում է, արդեն իր մեջ կորում է հայությունը, կորում է սերը հայրենիքի հանդեպ:

-Նաև նշվում է, որ Սփյուռքի գերակշռող մասի կուսակցականացումն ու քաղաքականացումն է մաշել Սփյուռքը:

-Ես համաձայն չեմ, որովհետև Ցեղասպանությունից ի վեր Սփյուռքում մեր երեք կուսակցությունները և նրանց հարակից կազմակերպությունները շատ դրական քայլեր են արել և հայապահպանության մեջ մեծ ներդրում են ունեցել: Օրինակ՝ ՀՄԸՄ-ն, Համազգայինը, Կիլիկիո եկեղեցին շատ օգտակար են եղել: Եթե մինչև այսօր հայկական համայնքներ կան,  էլի պարտական ենք մեր կուսակցություններին և նրանց աջակից կազմակերպություններին: Թեև մենք շատ լավ գիտենք, որ կուսակցություններն ունեցել են նաև ներքին պայքարներ, որը հիմա բավական նվազել է: Հիմա ավելի շատ համախոհություն կա, քան տարիներ առաջ: Վերջին տարիներին բավական լավ իրար հետ հանդիպում են, ծրագրեր են մշակում միասին: Ես ուզում եմ ավելի կարևոր հարց բարձրացնել. երբ մենք խոսում ենք Սփյուռքում հայկական կուսակցությունների, նաև տասնյակներով, եթե ոչ հարյուրներով կազմակերպությունների մասին, դժբախտաբար այդ բոլորը միասնաբար, մեր նոր Սփյուռքի միայն 3 տոկոսն է, որ դրանցում անդամ է կամ ընդգրկված է և մասնակցում է այդ կազմակերպությունների աշխատանքներին: Այդ 3 տոկոսը, լավ կամ վատ աշխատում է, բայց ունենք 97 տոկոս, որոնց մի մասը հեռացել է հայությունից, հայերեն չգիտի: Նույնիսկ կան այդպիսի կորած հայեր, որոնք 30 տարի է, չեն լսել, որ Հայաստանի Հանրապետություն գոյություն ունի: Այդքան հեռու են հայությունից: Այդ 97 տոկոսի մեջ կան մարդիկ, որոնք լրիվ կորած հայեր են, կան հայեր, որոնք հայերեն խոսում են, հայ ընտանիք ունեն, բայց ոչ մի հայկական գործունեության մասնակից չեն: Նախքան մտահոգվելը այդ 3 տոկոսով, մենք ավելի շատ պետք է մտահոգվենք 97 տոկոսով, որովհետև մենք փոքր քանակով ժողովուրդ ենք, 3 տոկոսով չենք կարող բվարարվել: Մենք սա պետք է բարձրացնենք 10 տոկոսի, 20 տոկոսի: Իհարկե, երբեք չենք հասնի 100 տոկոսի, բայց եթե նույնիսկ 30 տոկոս լինի, դա 10 անգամ ավելի մեծ է, քան երեքը, շատ ավելի մեծ ռեսուրսներ կունենանք: Մարդիկ ավելի շատ ակտիվ կլինեն, Հայաստան կայցելեն: Մի մասը կհայրենադարձվի, մի մասը բիզնես կանի Հայաստանի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում