Tuesday, 16 04 2024
13:15
Ռիշի Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է կադմիում
Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայությունը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի «հարեւանության» սպառնալիք չէ՞
Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը․ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 14 մասնակցի
ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ

450 հազար մասնավոր սեկտորն իր վրա կրելու է ևս 1,1 մլն անձի բեռը. Գուցե դրա համար է ապահովագրական վճարը 6 տոկոս

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։

 Պարո՛ն Մակարյան, կառավարությունը 2024թից նախատեսում է ներդնել առողջապահության համապարփակ ապահովագրություն, որը բոլոր քաղաքացիներին բուժծառայություններից անվճար օգտվելու, ինչպես նաև մի շարք դեղեր անվճար ստանալու հնարավորություն կտա։ Աշխատող քաղաքացիները եկամուտից պետությանն ամսական կվճարեն 6%, որից 3%-ը կտրամադրի գործատուն։ Գործատուներն արդյոք արդեն մտահոգություններ հնչեցնո՞ւմ են իրենց բեռի ավելացման հետ կապված։

-Եթե ճիշտ դիտարկենք, ապա սա ուղիղ ձևով գործատուին չի վերաբերում, որովհետև գործատուն չի վճարում այդ գումարը, աշխատողը պետք է վճարի, բայց եթե վեց տոկոսի հաշվով աշխատողի աշխատավարձը բարձրացրել են, գործատուի համար դա բեռ կլինի։ Եթե ենթադրենք, որ բոլոր հարկերը վճարելուց հետո մաքուր աշխատավարձը, որը մնում է աշխատողին, այդ աշխատողը իր այդ գումարից պիտի վճարի առողջապահական ապահովագրության համար, նշանակում է, որ աշխատողի ընդհանուր գումարից է դա պակասելու։ Եվ այնպես չլինի, որ դրա պատճառով աշխատողը տրտնջա, հեռանա, այդ խնդիրը կապի գործատուի հետ, չհասկանա, որ դա օրենքի պահանջ է, կամ ասի՝ ինձ մի ձևակերպի, որ այդ փողը չկորցնեմ։ Այս ամբողջ գործընթացը շուկայի ընդհանուր գնողունակության վրա նաև կարող է ազդել, քանի որ 6 տոկոսը էական թիվ է, մարդիկ այդ գումարով ծախսեր են անում և դրա հաշվին շուկայում կա որոշակի աշխուժություն։ Տրամաբանությունը, սակայն, այլ բան է ասում․ տրամաբանությունը ասում է, որ մեր համապատասխան պետական պատասխանատու մարմինները, որոնք օրենքը առաջ են քաշում, պետք է հաշվարկեն թե մեկ ընտանիքը կամ ընտանիքի անդամները առանձին-առանձին վերցրած ամսական ինչքա՞ն են ծախսում առողջապահական նպատակների համար, և այս առողջապահական ապահովագրությունն ինչպես է լուծում այդ խնդիրները: Նաև կարող են առողջապահական ծառայություններ մատուցող ընկերությունների եկամուտները գումարեն իրար, բաժանեն մարդկանց թվի վրա, հասկանան, թե ինչքան է մեկ անձի վրա ընկնող ծախսը, դրանից հետո միայն կտեսնենք, թե այդ 6 տոկոս գումարը որքանո՞վ է համապատասխանում այդ ծախսերին: Եթե այդ հաշվարկը չկա, ես կարող եմ ենթադրել, որ գուցե 3 տոկոսն էլ է բավարար, կամ հակառակը՝ 10 տոկոս պետք է լինի: Իսկ եթե պարզվեց, որ 3 տոկոսը հերիք է, հարց է ծագում, թե ինչու է պետությունը 6 տոկոս վերցնում և ապահովագրական ընկերություններին տալիս: Այսինքն այստեղ կա որոշակի կասկածանք, անհանգստություն, որ այդ թվերը լինեն օպտիմալ և համապատասխանեն նպատակին: Նպատակը լավն է, որ աշխատողները լինեն առողջ, բոլորը օգտվեն անվճար ապահովագրությունից:

Երկրորդ խնդիրն այն է, որ շատերը հարց են բարձրացնում՝ ինչու պետք է աշխատողները վճարեն չաշխատողների համար: Մանավանդ, որ մենք ունենք 650 հազար աշխատող, որից 200 հազար պետական սեկտորին եթե առանձնացնենք, կստացվի, որ 450 հազար մասնավոր սեկտորն իր վրա կրում է մոտավորապես ևս 1,1 մլն անձի բեռը, որոնք չեն աշխատում: Մեզ մոտ աշխատունակ բնակչությունը մոտ 1,7 մլն է, եթե մենք դրանից 650 հազարը հանենք, տակը 1,1 մլն մնում է: Ստացվում է, որ մասնավոր սեկտորն իրենից 2,5 անգամ ավել քանակի բեռ է կրում: Այստեղից կարող է ենթադրություն առաջանալ, որ այդ 6 տոկոսը հենց դրա համար էլ հաշվարկած է: Այսինքն եթե խոսքը վերաբերվեր միայն աշխատող 450 հազարին, այդ թիվը կարող էր պակաս լինել 6 տոկոսից: Բայց քանի որ մենք խնդիր ենք դրել մնացածին էլ օգնենք աշխատողների հաշվին, այդ թիվն աճում է: Այս հարցերը թափանցիկության ու արդարության տեսանկյունից կարևոր են:

Այստեղ դրան զուգահեռ կարևոր է նաև, թե ինչպես է կրճատվելու գործազրկությունը, որովհետև մենք կարող ենք ասել՝ լավ, ինչ-որ մի ժամանակ մենք չաշխատողների համար էլ ենք վճարում, բայց ասենք, 5 տարի հետո ըստ կառավարության ծրագրի գործազրկությունը պետք է իջնի: Այսինքն մենք հույս ունենանք, որ շատ-շատ մարդիկ նույնպես կդառնան աշխատող և այդ անհավասարության խնդիրը որոշակիորեն կկարգավորվի: Տնտեսական ինչպիսի՞ աճ է խոստանում պետությունը, որի շնորհիվ գործատուն նաև իր եկամուտներն ավելացնելու շնորհիվ կարող է ավելի անկաշկանդ իր աշխատողին նաև օգնի, աշխատավարձներ բարձրացնի, որ աշխատողները չնեղվեն այդ 6 տոկոսը կորցնելու համար:

Բոլորս էլ գիտենք, որ ստվերում աշխատող բազմաթիվ աշխատակիցներ կան: Այս համակարգի ներդրումը ստվերի մեծացմանը չի նպաստի՞: Այսինքն գործատուն կարող է ասել՝ արի քեզ չգրանցեմ, որ այսքան գումար պետությանը չփոխանցեմ:

Սկզբունքորեն այո, կարող է նման բան լինել: Ասենք, եթե 100 հազար դրամ աշխատավարձի դեպքում 6 տոկոսը 6 հազար դրամ է, ապա 1 մլն դրամի դեպքում դա 60 հազար է: Այստեղ կարևորէ  գիտակցականությունը, որ մարդը, միևնույն է, առողջապահական նպատակներով այդ ծախսերը կատարում է, ստացվում է, որ իր գրպանում բանկային քարտի պես մի քարտ կա, առողջապահական փաթեթ ունի, որն օգտագործում է իր առողջության համար: Սա մի քիչ ավտոմեքենաների ԱՊՊԱ համակարգի նման է: Ավտոմեքենաների համար ապահովագրական ընկերությունները գումարը հավաքում են, վթարների դեպքում վճարումներից հետո իրենց բավականին օգուտ է մնում, հո բոլոր մեքենաները չե՞ն վթարվում: Առողջապահական ապահովագրության դեպքում հակառակն է, վճարողները քիչ են, բայց շատ են օգտվելու: Հետևաբար այդ 6 տոկոսի հիմնավորումը շատ կարևոր է:

Ձեր կարծիքով, Հայաստանը պատրա՞ստ է այս համակարգի ներդրմանը:

Ամբողջ աշխարհը գնում է այդ ճանապարհով և մենք էլ պետք է ինչ-որ պահի դա սկսենք: Մենք միշտ հետ ենք մնում դաստիարակության ու կրթության հարցում: Եթե մենք անընդհատ օրենքները չփոխենք՝ մտածելով, որ մեր ժողովուրդը կկրթվի կամ այդ մշակույթն այնքան ձևավորված կլինի, որ արդեն կարող են այդ համակարգը ներդնել, կարող է այդ օրը շատ ուշ գալ, որովհետև մենք ցավոք սրտի, շատ դանդաղ ենք կրթվում: Դրա համար մենք գնում ենք որոշակի հարկադրական ռեժիմների: Հիմա կոնկրետ ժամկետ է դրվել, կոնկրետ գաղափար է դրվել, որը կոտրելով, փշրելով պետք է մտնի կյանք: Դրա համար այս տեսանկյունից մնացած գերատեսչությունները ևս անելիքներ ունեն: Մեր պետական համակարգը կրթական խնդիրներով չի զբաղվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում