Ֆրանսաբնակ լրագրող, հետազոտող Տիգրան Եկավյանը կարծում է, որ հայ-թուրքական կարգավորումներ մի շարք ռիսկեր ունեն։ Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է դառնալ Աջարիա կամ թուրքական գաղութ։ Նա խնդիր է տեսնում գործընթացի թափանցիկության մեջ։ Դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օրոք էլ գործընթացները եղել են գաղտնի, նշում է՝ այս անգամ քաղաքական բաղադրիչը փոխվել է 44-օրյա պատերազմից հետո։