Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ՍԴ-ն որևէ կերպով հակասահմանադրական չի ճանաչել ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջը. ՄԻՊ թեկնածու

Կորոնավիրուսի դեմ ՊՇՌ թեստերի առնչությամբ Սահմանադրական դատարանի որոշումը չի նշանակում, թե ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել թեստեր ներկայացնելու պահանջը, որոշմամբ միայն արձանագրված է, որ առողջապահության նախարարն իրավունք չուներ իր որոշմամբ հստակեցնելու, թե ում հաշվին պետք է թեստն իրականացվի: Այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյանն ԱԺ-ում իր թեկնածության հարցի քննարկմանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի կարծիքով՝ գործատուների կողմից բավականին մեծ ճնշում կա աշխատողների նկատմամբ: «Նաև ՊՇՌ թեստի պահանջ ներկայացնելու առումով, երբ անգամ ՍԴ-ի որոշումից հետո գործատուներն աշխատանքից հեռացնելու սպառնալիքով աշխատակիցներին ստիպում են նրանց հաշվին թեստեր հանձնել»,-ասաց պատգամավորը՝ հետաքրքրվելով, թե արդյոք ՄԻՊ թեկնածուն պատրա՞ստ է պաշտպանել ՀՀ քաղաքացուն գործատուների ճնշումներից:

Քրիստինե Գրիգորյանն էլ պատասխանեց, որ աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցերը մարդու իրավունքների պաշտպանության համակարգի կարևորագույն և անքակտելի մաս են: Այս առումով ընտրվելու դեպքում նա խոստացավ հետևել անձանց աշխատանքային իրավունքների պաշտպանությանը, աշխատանքի վայրում խտրականության դրսևորումներին:

Անդրադառնալով ՊՇՌ թեստերի հետ կապված ՍԴ որոշման՝ պատգամավորի մեկնաբանությանը՝ նա չհամաձայնեց նրա հետ: «ՍԴ-ն որևէ կերպով հակասահմանադրական չի ճանաչել ՊՇՌ թեստերի պահը: Դա կանոնակարգում է, ՍԴ որոշումը վերաբերում էր կոնկրետ բառակապակցության: ՍԴ որոշմամբ արձանագրված է, որ առողջապահության նախարարն իրավունք չուներ իր որոշմամբ հստակեցնելու, թե ում հաշվին պետք է դա իրականացվի: Իսկ դա որևէ կերպ չի նշանակում, որ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել ՊՇՌ թեստեր ներկայացնելու պահանջը»,-ասաց Գրիգորյանը:

ՀՀ սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել ՀՀ առողջապահության նախարարի հրամանի այն հատվածը՝ ըստ որի չպատվաստված աշխատող քաղաքացիները որոշակի պարբերականությամբ պետք է իրականացնեն կորոնավիրուսի դեմ ՊՇՌ հետազոտություն՝ իրենց հաշվին։ Այս առնչությամբ նախարարությունը պարզաբանել էր․ «Սահմանադրական է համարվել առողջապահության նախարարության որոշումը` ՊՇՌ թեստավորման պահանջի առումով, քանի որ այն բխում է հանրային առողջապահական շահից: Հակասահմանադրական է ճանաչվել միայն նախարարի հրամանի բոլոր հավելվածների հետևյալ ձևակերպումը. «իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին»: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ պետությունը արտոնյալ և անվճար պայմաններով չի երաշխավորում ՊՇՌ թեստավորումը, աշխատողներն ամեն դեպքում պետք է իրականացնեն թեստավորում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում