Անկարան Երևանի հետ երրորդ երկրում բանակցություններ վարելու անհրաժեշտություն չի տեսնում։ Լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնել է երկրի ԱԳՆ աղբյուրը։ «Հայաստանի հետ բանակցությունների հերթական փուլի օրը կորոշվի երկու կողմերի հատուկ ներկայացուցիչների կողմից։ Մենք ցանկանում ենք, որ բանակցություններն ընթանան Թուրքիայում և Հայաստանում։ Կարիք չկա դրանք անցկացնել երրորդ երկրում»,–ասել է աղբյուրը։ Սա խոսում է բանակցությունների հաջող ընթացքի մասին։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի հետ: