Առնվազն 23 մարդ է զոհվել Պակիստանում՝ մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ևս 100-ը վիրավոր են. հայտնում է РИА Новости-ն: Պայթյունը որոտացել է ուրբաթօրյա աղոթքի ժամանակ՝ երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Հայբեր շրջանում:
Դեռ ոչ ոք իր վրա չի վերցրել պայթյունի պատասխանատվությունը: