Tuesday, 23 04 2024
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը

Ադրբեջանը կլսի՞ Ռուսաստանի կոչը

Ռուսաստանը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին ընդունել Մինսկի խմբի համանախագահներին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան, ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների ռեգիոնալ այցի թեմային: Այդ այցը ծրագրված է վաղուց, դեռևս 2021 թվականի սեպտեմբերից, սակայն տեղի չի  ունենում, քանի որ Ադրբեջանը այցի հետ կապված թելադրում է պայմաններ, որոնք իրենց հերթին ընդունելի չեն Հայաստանի համար:

Այն, որ Ադբեջանը խոչընդոտում է Մինսկի խմբի համանախագահության աշխատանքին, հատկապես երբ խոսքը վերաբերում է Արցախի հակամարտությանն առնչվող բովանդակությանը, բաց տեքստով ազդարարում է Բաքվի ղեկավար Ալիևը: Սրան զուգահեռ սակայն, թերևս փոքր ինչ մոլորություն է մտածել, թե Ալիևն ունի այնքան քաղաքական կշիռ, որ կարող է իրեն թույլ տալ խոչտընդոտել ՄԱԿ ԱԽ անդամ միջուկային երեք տերությունների քաղաքական աշխատանքին, եթե այդ աշխատանքը նրանց համար ունի համադրված կարևորություն և ներդաշնակ համակարգվածություն: Այլ կերպ ասած, ինչպես նկատել էի օրեր առաջ, Մինսկի խմբի համանախագահների ռեգիոնալ այցը թերևս չի ստացվում առաջին հերթին և առավելապես հենց համանախագահների ներսում եղած ինչ-ինչ հանգամանքների պատճառով, իսկ Բաքուն պարզապես փորձում է օգտվել այդ հնարավորությունից: Ահա այս համատեքստում ուշագրավ է, թե արդյո՞ք Ադրբեջանը «կանսա» Ռուսաստանի ԱԳՆ խոսնակի շուրթերով հնչեցված կոչին և կընդունի Մինսկի խմբի համանախագահներին: Եթե դա տեղի ունենա, ապա փաստացի կարող է նշանակել, որ համանախագահների ռեգիոնալ այցը գործնականում ավելի շուտ խոչընդոտվել կամ արգելքի է հանդիպել հենց Ռուսաստանում, իսկ Բաքուն եղել է ընդամենը գործիքը: Սա իհարկե որոշակիորեն հարաբերական և պայմանական եզրահանգում է, որովհետև, եթե Բաքուն «չանսա» Զախարովայի կոչին, դա դեռ չի նշանակում, որ Ռուսաստանն ուրեմն որևէ պատասխանատվություն չունի և պատասխանատվությունը Բաքվի դաշտում է իրապես: Պատասխանատվությունը մեծ հաշվով առաջին հերթին համանախագահ եռյակի դաշտում է: Եթե եռյակն ուզում է աշխատել, ապա այդ աշխատանքի դինամիկան և ինտենսիվությունը նախ և առաջ կախված է հենց այդ ցանկությունից, հետո նոր միայն տարբեր այլ գործոններից: Սա չի նշանակում, որ Հայաստանն ու Ադրբեջանը ոչինչ են:

Ամբողջ հարցն այն է, որ Մինսկի խմբի համանախագահության արդյունավետ աշխատանքի, շոշափելի քաղաքական դերակատարման համար համանախագահների ռեգիոնալ այցը ամենևին էլ ճակատագրական կամ «անփոխարինելի» հանգամանք չէ: Համանախագահները կարող են աշխատել նաև առանց ռեգիոն այցի: Մինչդեռ, որքան էլ այդ այցը իհարկե կարևոր է, չկա նաև համանախագահների աշխատանքի կամ դրա մեծ ցանկության այլ «արտառեգիոնալ» դրսևորում: Մեծ հաշվով սա նաև զարմանալի կամ անսպասելի չէ, հաշվի առնելով այն զարգացումները, որոնք կենտրոնացածծ են ուկրաինական ուղղությամբ և որտեղ ներգրավվածություն ունեն համանախագահ բոլոր երկրները, և հատկապես երկու խոշորները՝ ԱՄՆ ու Ռուսաստանը: Ըստ ամենայնի համանախագահության ձևաչափի դինամիկան կախված է լինելու ուկրաինական ուղղությամբ հանգուցալուծումից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում