«Կալիֆորնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը կարծում է, որ սահմանները բացելուց մեր տնտեսությունը ավելի մեծ վնասներ է կրելու․ «Թուրքիան ուզում է Հայաստանին օգտագործել: Հայաստանը պետք է դիվերսիֆիկացված քաղաքականություն վարի»:
Անդրադառնալով Արամի Ա-ի հայտարարությանը, Սասունյանը նկատեց․«Սփյուռքը ձուլվում է․ Արամ Ա-ի կոչը ճիշտ ժամանակին է: Սփյուռքը մաշվում է․ պատճառը՝ Հայաստանից օրեցօր կտրվելն է: Այսպես շարունակելու դեպքում Հայաստանը կկորցնի Սփյուռքը»: