Friday, 29 03 2024
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00

«Մենք ենք տնօրինելու մեր ճակատագիրը»՝ նարատիվ է, որ Ստեփանակերտում քառորդ դար կրկնվում է․ Ինչպե՞ս․ պատասխան, ցավոք, չի եղել և չկա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։

Պարոն Աթանեսյան, Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանն իր ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ առաջնահերթություն է Արցախի սուբյեկտայնության պահպանումը, որպեսզի աշխարհը իմանա, որ մենք ենք տնօրինելու մեր ճակատագիրը։ Աշխարհաքաղաքական ներկայիս իրողությունների պայմաններում դա ինչքանո՞վ եք հնարավոր համարում։

Որքան հիշում եմ՝ Դավիթ Բաբայանը խոսել է «աշխարհաքաղաքական սուբյեկտայնության» պահպանման, ոչ թե՝ ինքնին սուբյեկտության պահպանման մասին։ Ի՞նչ է նշանակում« աշխարհաքաղաքական սուբյեկտություն» ՝ պետք է փորձել այս ձևակերպումը հասկանալ։ Իմ ընկալմամբ, նա նկատի է ունեցել Արցախով ուժային կենտրոնների կամ նրանցից մեկի հետաքրքրվածությունը։ Չեմ կարծում, թե առհասարակ, իսկ քառասունչորսօրյա պատերազմից հետո՝ հատկապես, դա պահանջված դիրքորոշում է։ Այսօր, կարծում եմ, առաջին հերթին ներքին սուբյեկտության ամրապնդման առաջնահերթություն կա։ Եթե այդ խնդիրը լուծվեր, օրինակ՝ 2017թ․-ին սահմանադրական աճպարարության փոխարեն քաղաքական իշխանափոխություն տեղի ունենար, ապա, թերևս, մենք կխուսափեինք աղետալի պատերազմից կամ այն կդիմագրավեինք շատ ավելի կազմակերպված։ «Մենք ենք տնօրինելու մեր ճակատագիրը»՝ նարատիվ է, որ Ստեփանակերտում քառորդ դար կրկնվում է։ Ինչպե՞ս,- պատասխան, ցավոք, չի եղել և չկա։

-Նաև նշվել է, որ Արցախում այժմ պնդում են, որ Արցախը ԼՂԻՄի իրավահաջորդը չէ։ Սա նո՞ր մոտեցում է, ինչո՞վ էր այդ թեզը վտանգավոր։

Անկեղծ ասած, ես Դավիթ Բաբայանից լսեցի, որ ԼՂՀ-ն ԼՂԻՄ-ի իրավահաջորդը չէ։ Չեմ կարող ասել՝ դա ձևակերպված պաշտոնական տեսակե՞տ է, թե՞՝ անձնական կարծիք, բայց ամեն դեպքում կուզենայի իմանալ՝ իսկ ու՞մ իրավահաջորդն է ԼՂՀ-ն։ Չէ՞ որ ավելի քան երեսուն տարի մենք աշխարհին ասել ենք, որ ԼՂՀ-ն հռչակվել է, երբ Ադրբեջանի Գերագույն խորհուրդը 1991թ․ օգոստոսի 30-ի Հռչակագրով ընդունել է 1918-20 թվականներին գոյություն ունեցած՝ Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության իրավահաջորդությունը։ Մենք հիմնավորել ենք, որ ԼՂ-ն այդ պետական կազմավորման իրավազորության ներքո չի գտնվել։ Եվ եթե Ադրբեջանը հրաժարվում է խորհրդային ժառանգությունից, ապա մեզ վրա տարածվում է 1990թ․ ապրիլի 3-ի ԽՍՀՄ օրենքը, որը Միության կազմից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում ինքնավար կազմավորումներին իրավունք էր վերապահում ինքնուրույն որոշել իր կարգավիճակի հարցը։ Լեռնային Ղարաբաղում անկախ պետականաշինության կոնստրուկցիայի իրավական հիմքը դա է։ Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը չի կարող անկախ Ադրբեջանի մաս կազմել, որովհետև նրա իրավանախորդի՝ 1918-20թվականներին գոյություն ունեցած ԱԴՀ-ի մաս չի կազմել։ Ընդ որում, ԼՂԻՄ-ից ԼՂՀ իրավահաջորդությունը փաստացի ճանաչվել է ԵԱՀԽ Նախարարների կոմիտեի 1992թ․ մարտի 24-ի լրացուցիչ որոշմամբ, որով կարգավորման բանակցային գործընթացին ներգրավվել են ոչ միայն Ադրբեջանը և Հայաստանը, այլև՝ Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչները։ Այս հիմքով է ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովում ԼՂ-ն ստացել հակամարտության՝ Ադրբեջանի հետ հավասար, կողմի ճանաչում։ Հիմա ի՞նչ, արտաքին քաղաքական, դիվանագիտական այս ռեսուրսը չեղարկու՞մ ենք։ Եվ դրա փոխարեն ի՞նչ ենք դնում բանակցությունների սեղանին։ Հայ պատմիչի նկարագրությունը, որ Արցախը Մեծ Հայքի 10-րդ նահա՞նգն է։ Ի դեպ, Դավիթ Բաբայանը նաև ասել է, որ Ղարաբաղի խանությունը «հայկական պետություն է»։ Չգիտեմ, գուցե դա իրավահաջորդության մասին դիտարկման համատեքստու՞մ է հրապարակայնացրել։ Ավելին չասեմ։

-Երբ Ադրբեջանի նախագահը ծաղրում ու հեգնում է Մինսկի խումբը, Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարն էլ միայն հույս է հայտնում, որ նրանք մի օր կայցելեն տարածաշրջան, ի՞նչ եզրակացությունների առիթ է տալիս, արդյոք Հայաստանում ու Արցախում կա իրական ցանկություն, որ Մինսկի խմբի ֆորմատը վերսկսի իր աշխատանքը։

-Իլհամ Ալիևի հաշվարկն, ըստ երևույթին, այն է, որ պայմանավորված ժամկետը լրանալուց ռուսական խաղաղապահ զորախումբը կհեռանա, նրա հետ էլ՝ Արցախի հայ բնակչությունը, և «չկա մարդ, չկա խնդիր»  սկզբունքով թեման կփակվի։ Ամենավտանգավորն այն է, որ նման հեռանկար գեներացվում է նաև հայկական որոշ շրջանակներից։ Մենք, կարծում եմ, պետք է մի իմպերատիվ ունենանք․ կվերագործարկվի՞ համանախագահների ձևաչափով բանակցային «մարաթոն» կամ՝ ոչ, Արցախի հայ բնակչությունն ապրելու է իր երեք հազարամյա բնօրրանում, պահպանելու է քաղաքակրթական ինքնությունը և պետական կառավարման ինստիտուտները, որոնք աշխատելու են էթնո-տարածքային ամբողջականության վերականգնման և ճանաչման հասնելու առաջնահերթությամբ։ Կոտորածի կամ լիակատար դեպորտացիայի սպառնալիքներ գեներացնելու փոխարեն, ահա, այս ուղերձները պետք է հղվեն Ադրբեջանին։

-Արցախը հայտարարում է, որ պատերազմից հետո իր միջազգային մեկուսացումը խորանում է։ Դա կանխելու համար արտգործնախարարությունը ակտիվացրել է գործունեությունը և փոխում է մարտավարությունը։ Այսուհետ չեն հայտարարի՝ ում հետ են հանդիպում և ինչ հարցերով, որպեսզի խուսափեն նոր խոչընդոտներից։ Փակ դիվանագիտությունն արդյունավետ կարո՞ղ է լինել։

-Բաց դիվանագիտություն ընդհանրապես չի լինում։ Եվ եթե Արցախի ԱԳՆ-ն կարողանա հավատարիմ մնալ հռչակված աշխատակարգին, ապա անձամբ ես խորին երախտագիտությունս կհայտնեմ նրան, նախարար Բաբայանին՝ հատկապես։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում