Friday, 04 10 2024
Երևանում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը
16:40
ԱՄՆ-ում նավահանգիստների աշխատողները դադարեցրել են գործադուլը
16:36
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սիսիան-Գորիս տեղամասի 12-րդ կմ հատվածում կիրականացվի 2 պայթյուն. ՀՀ ՊՆ
«Վրաստանը չի կարող դառնալ ԵՄ անդամ. ոչ այսօր, ոչ վաղը, ոչ մյուս օրը, եթե․․․». Գերչինսկի
Իսրայելը հայտարարել է «Հըզբոլլահի» հրամանատարներից մեկի ոչնչացման մասին
16:01
Ֆասթ Բանկը՝ DigiTec 2024-ի ֆինտեք հովանավոր
Տերմինների հետ չի կարելի «խաղալ»
Իսրայելի ավիահարվածից փակվել է այն ճանապարհը, որով հազարավոր լիբանանցիներ փախչում են Սիրիա
ԵՄ-ում սուտ և մանիպուլյացիա են որակել ՌԴ ԱԴԾ ղեկավարի հայտարարությունները Հարավային Կովկասում Արևմուտքի նպատակների վերաբերյալ
Այդ իդիոտին՝ Անդրեյ Շվեդին, անհապաղ ձերբակալեք և հանձնեք Արևմուտքին
Գողացված մոպեդը հայտնաբերվել է
Լիբանանում իրավիճակը ծանր է. ստեղծվել է հանձնախումբ՝ հայության խնդիրները լուծելու
15:10
Արևն արդեն մայր կմտնի Բրիտանական կայսրության վրա
«Կեսօրից առաջ եվ հետո» Սիրանույշ Պապյանի հետ
15:01
Իրանի գերագույն առաջնորդը բոլոր մուսուլմաններին միավորվելու կոչ է արել
Մոսկվան բացահայտ թիրախավորեց Հայաստանը
14:55
Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը սկսել են պայքարը ղազախական «Oskemen open» շախմատային մրցաշարում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Զարեհ Սինանյանը կմեկնի Ռուսաստան
«Որոշեցինք բարձր մակարդակի որևէ շփում չունենալ Վրաստանի կառավարության հետ». Գերչինսկի
14:20
Fastex-ը կազմակերպելու է WCIT-ի բացման համերգը․ ելույթ կունենա աշխարհահռչակ երգիչ Ջեյսոն Դերուլոն
14:10
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում իր ուժերի թվաքանակը հասցրել է 43 000-ի. AP
«Հիմա դա ապերախտությու՞ն է, թե՞ ոչ». Ալիևը մեղադրել է ԱՄՆ-ին
«Գրիգոր Մինասյանի հրաժարականը․ բարեփոխումներ եղա՞ն արդարադատության ոլորտում»․ քննարկում
13:50
Ուկրաինան կոչ է արել Հաագայի արբիտրաժային դատարանին պարտավորեցնել Ռուսաստանին ապամոնտաժել Ղրիմի կամուրջը
Հայաստանում է ՆԱՏՕ-ի ռազմական շտաբի պետը
Ալիևը Հայաստանին մեղադրել է սպառազինվելու մեջ
Վթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող ջրատարը
Կալիֆոռնիայի նահանգապետը Հայաստան այցելելու ցանկություն է հայտնել

Պատերազմ, թե խաղաղություն. վճռորոշ օր․ Ինչ սպասել Հայաստանին

Այսօր Ժնևում հանդիպում են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու ՌԴ արտգործնախարար Լավրովը, որոնք քննարկելու են Ուկրաինայի հարցը: Վերջին օրերին Ուկրաինայի շուրջ իրավիճակի գնահատման հռետորաբանությունը Նահանգները սրել է ավելի: Մասնավորապես, ԱՄՆ պաշտոնյաները, այդ թվում պետքարտուղար Բլինքենը, Սպիտակ տան խոսնակ Պսակին, խոսում են այն մասին, որ ՌԴ հարձակում կարող է տեղի ունենալ ցանկացած պահի: Ռուսաստանի փոխարտգործնախարար Ռյաբկովը հերքել է, թե Ռուսաստանն ունի այդպիսի մտադրություն:

Միաժամանակ, ՌԴ պրոպագանդան տեղեկություններ է հաղորդում, որ Ուկրաինան պատրաստվում է Դոնբասի դեմ սադրանքի, ինչը կունենա այնպիսի մասշտաբ, որ չի կարող լինել անպատասխան: Բլինքենն ու Լավրովը հեռախոսազրույց էին ունեցել մի քանի օր առաջ և պայմանավորվել էին, որ «ավելի լավ» է հանդիպեն դեմ առ դեմ և այսօր տեղի կունենա այդ հանդիպումը, որը շատ հավանական է վճռորոշ լինի իրադարձությունների հետագա զարգացման համար: Բլինքենը հայտնել է, որ չունի մեծ ակնկալիք, միաժամանակ հույս հայտնելով, որ հանդիպումը կարող է ցույց տալ, որ դիվանագիտական լուծումը դեռ կորած  չէ: Բոլորն են խոսում, որ Ուկրաինայում պատերազմը կունենա աղետալի նշանակություն թե Կիևի, թե Մոսկվայի համար: Միևնույն ժամանակ սակայն, իրադարձությունները շարունակում են ծավալվել լարման դինամիկայով, ընդ որում հասնելով մի կետի, որում կարծես թե որևէ կողմի չի մնում նահանջի տեղ: Ռուսաստանը ԱՄՆ-ից ու ՆԱՏՕ-ից պահանջում է գրավոր երաշխիք, որ Ուկրաինան, Վրաստանը չեն դառնա ՆԱՏՕ անդամ և ՆԱՏՕ-ն զորք չի տեղակայի այդ երկրներում: ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն չեն տալիս այդպիսի երաշխիք և որպես բանակցության շարունակության պայման պահանջում են ՌԴ-ին հետ քաշել զորքը Ուկրաինայի սահմանից: Ռուսաստանը դա չի անում: Միաժամանակ, ԱՄՆ նախագահ Բայդենը հայտարարել է, որ քիչ հավանական է, թե Ուկրաինան մոտ ապագայում կդառնա ՆԱՏՕ անդամ: Ի՞նչ է տեղի ունենում, մեծ վերաբաժանում, որտեղ գործիք կամ միջոց կարող է դիտվել պատերա՞զմը, թե՞ իրադարձությունների իսկապես անկանխատեսելի և քաոտիկ զարգացում, որտեղ ոչ ոք չգիտե, թե ինչ կա դիմացինի մտքին: Այս իրավիճակը տագնապալի է դիտվում բոլորի, ադ թվում Հայաստանի համար:

Միաժամանակ անկասկած է, որ Հայաստանը չի կարող ազդել իրադարձությունների զարգացման վրա և առավել նպաստավոր ակնկալիքը կարող է լինել այն, որ իրավիճակը չսրվի այնքան ու այնպես, որ հարկ լինի կատարել ընտրություն որևէ «ճամբարի» միջև և առավել ևս, ուկրաինական հարցում բանը չհասնի ՀԱՊԿ մեխանիզմի գործադրման: Սա թերևս Հայաստանի գլխավոր խնդիրներից և մարտահրավերներից մեկը կարող է լինել: Մյուսը թերևս կարող է լինել այն, եթե Թուրքիային հաջողվի մտնել Ռուսաստանի և Ուկրաինայի արանքը և ստանձնի դերակատարում: Բանն այն է, որ այստեղ բավականին նուրբ իրավիճակ է:

ՌԴ նախագահ Պոււտինը հնարավոր է հայտնվել է իր իսկ ռազմական բլեֆի ծուղակում: Այսինքն, ռազմական սպառնալիքով փորձում էր անվտանգային ստատուս-քվոյի պայմաններ թեկադրել ԱՄՆ-ին և հասնել նաև ուկրաինական հարցում Կիևի զիջումների: Բայց, ԱՄՆ գուցե որոշեց խաղալ հենց նույն տրամաբանությամբ և սրել հարցը, Պուտինին փաստորեն դնելով կամ պատերազմ սկսելու կամ նահանջելու իրողության առաջ, լավ պատկերացնելով, որ պատերազմը ՌԴ համար իսկապես կարող է լինել բավականաին ծանր բեռ: Չի բացառվում, որ իքս պահին Պուտինին տան «նահանջի» հնարավորություն՝ Թուրքիայի միջոցով: Ռուսներն այդ առումով բարդույթ ունեն ամերիկացիների, ոչ թուրքերի հանդեպ: Ըստ այդմ, կարող են զիջել ամերիկացիներին, սակայն թուրքերի միջոցով՝ ի դեմս թուրքերի, որոնք էլ իրենց հերթին կարող են որոշակի ծառայություն մատուցել ԱՄՆ-ին՝ այդ միջնորդական հնարավորության դիմաց: Հատկանշական է, որ ԱՄՆ-ը այս օրերին դրսևորեց Թոււրքիայի աջակցության վարք, մերժելով աջակցել դեպի Եվրոպա իսրայելա-հունական գազատարի շինարարությանը, որին դեմ է և Թուրքիան: Ըստ այդմ հարց է առաջանում, թե ո՞րն է Թուրքիային Բայդենի այդ աջակցությանը գինը Անկարայի համար: Արդյո՞ք ուկրաինական «միջնորդության» պատրաստակամությունը, բայց ոչ թե էրդողանյան, այլ ամերիկյան օրակարգի և տրամաբանության շրջանակում: Եվ այս դեպքում ի՞նչ կարող է սպասել հայ-թուրքական կարգավորման գործընթացին, նկատի ունենալով և այն, որ Մոսկվայում այդ կապակցությամբ առաջին հանդիպումից հետո Անկարան հայտարարում է, որ դեմ է հանդիպումները երրորդ երկրներում շարունակելուն և ակնկալում է, որ դրանք լինեն Հայաստանում ու Թուրքիայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում