Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում հունվարի 21-ին սկսվել են Իրանի, Չինաստանի եւ Ռուսաստանի զինված ուժերի «Ծվային անվտանգության գոտի» համատեղ ռազմածովային վարժանքները: Այդ մասին հաղորդում Է Mehr գործակալությունը:
Նշվում Է որ իրանական կողմից զորավարժություններին մասնակցում են Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ, Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) եւ Իրանի բանակի ռազմածովային ուժերի ստորաբաժանումները:
«Ծրագրի համաձայն՝ պլանավորված են զանազան մարտավարական մանյովրներ, ներառյալ այրվող նավի փրկում, զավթված նավի ազատում եւ հրաձգություն ծովային թիրախներին ցերեկ եւ գիշեր ժամանակ»,- հայտարարել Է «Ծովային անվտանգության գոտի» վարժանքների պաշտոնական ներկայացուցիչ ծովակալ Մոստաֆա Թաջոդինին:
Հունվարի 19-ին Խաղաղօվկիանսյան նավատորմի Արեւելյան ռազմական օկրուգի (ԱՌՕ) մամուլի ծառայությունը հայտնել Է, որ Խաղաղօվկիանոսյան նավատորմի երեք նավ Է ժամանել Իրանի Չաբահար նավահանգիստ՝ Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի համատեղ զինավարժանքներին մասնակցելու համար: Նավերի ջոկատը Վլադիվոստոկից հեռավոր ռազմերթի Է դուրս եկել 2022 թվականն սկսվելուց մի քանի օր առաջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: