Friday, 27 05 2022
ՀՀ նախագահը մի շարք երկրներում դեսպաններ է նշանակել
Անն Լույոն այցելել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան
22:15
Իսրայելի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Ջո Բայդենի առաջիկա այցը
Թուրքիայի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով Ադրբեջանում է
21:45
Հնդկաստանի Գերագույն դատարանը մարմնավաճառությունը ճանաչել է որպես մասնագիտություն
ՌԴ-ից հեռացած ՏՏ մասնագետների 85 տոկոսը վերադարձել են․ Միշուստին
21:15
ԱՄՆ պետքարտուղարը և Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկել են համաշխարհային պարենային անվտանգությունը
21:00
Ռուսաստանի նախագահը և Ավստրիայի կանցլերը քննարկել են իրադրությունն Ուկրաինայում
20:50
Բրյուսելում հունիսի 15-16-ը տեղի կունենա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը
20:40
Մեծ Բրիտանիայում կապիկի ծաղիկով վարակվածների թիվը հասել է 106-ի
Չարենցավանում 32-ամյա ամուսինը կրակել Է կնոջ վրա. վերջինս հիվանդանոց է տեղափոխվել
20:20
ԵՄ -ն որոշել է ձեռք բերել կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութ և դեղամիջոց
Ծիծեռնակաբերդի խճուղում մեծ թափով ընթանում է փլուզված հատվածի վերակառուցումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:51
Մեծ Բրիտանիան պատրաստ է ակտիվորեն մասնակցել հետպատերազմյան Ուկրաինայի վերականգմանը
Արցախի նախագահը Գորիսում ընդունել է Փարիզի քաղաքապետի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը
Հայաստանը Չինաստանը կհամագործակցեն արբանյակային պատկերների կիրառման ոլորտում
19:24
Team Telecom Armenia-ն՝ միջազգային ՏՏ համաժողովների տեխնոլոգիական գործընկեր
Վաղվա հանրահավաքը Արցախում ազգադավ օրակարգ է
Բռնցքամարտի ԵԱ․ Արթուր Բազեյանը հաղթեց թուրք մրցակցին ապահովել Հայաստանի երկրորդ մեդալը
19:00
Պեկինն ԱՄՆ-ի պետքարտուղար Բլինքենին մեղադրել Է Չինաստանին արատավորելու մեջ
Իրանը պլանավորում Է ռուսաստանյան պողպատը փոխանակել ավտոպահեստամասերով
Օրվա թիվը` 20
18:40
ՆԱՏՕ-ի երկրների ռազմանավերը Հելսինկի կժամանեն մայիսի 27-ին
Ակցիայի մասնակիցը հարվածել է ոստիկանին․ ինչպես են բերման ենթարկում նրան
18:30
«Շվեդիան և Ֆինլանդիան չեն անդամակցի ՆԱՏՕ-ին, քանի դեռ չեն կատարել Թուրքիայի պահանջները». Ստոլտենբերգ
Այդ մտավորականներից մեկը վերջերս պաշտոն էր խնդրում իշխանությունից
18:20
ԱՄՆ-ում հայտարարել են գազի ու նավթի վաճառքից Ռուսաստանի ռեկորդային եկամուտների մասին
Լարված իրավիճակ՝ Սևան-Երևան մայրուղու վրա
18:11
G7-ի երկրները պայմանավորվել են ածխածնազերծել էներգետիկական հատվածը

Հայկական Ռոբին ռոբոտը 2 միլիոն դոլարի ներդրում է ներգրավել

Առողջապահական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար, արհեստական բանականության վրա հիմնված առաջին հայկական ռոբոտը ստեղծած Expper Technologies ընկերությունը 2 միլիոն դոլարի ներդրում է ներգրավել Հայաստան՝ Starta VC և Formula VC վենչուրային ընկերությունների միջոցով։ Հարկ է նշել, որ բացի SmartGateVC-ից, և հրեշտակ ներդրողներից, ընկերության նոր ներդրողներն են նաև Healthcare Equity Angels-ը, AiSprouts VC-ը, AngelsDeck-ը։

Հիմնվելով 2019 թվականին Expper Technologies-ի թիմը ստեղծում է գերժամանակակից նորամուծություն՝ Ռոբին ռոբոտին։ Ընկերության նպատակն է լրացնել բժշկական հաստատություններում ավելի քան 30 միլիոն խնամք մատուցող մասնագետների պակասն ամբողջ աշխարհում։

Ռոբինի առաքելությունն է օգնել հիվանդանոցային բուժում ստացող երեխաներին հաղթահարել սթրեսը և ավելի թեթև դարձնել բուժման ընթացքը։ Ապաքինման փուլում գտնվող երեխաներին Ռոբինն օգնում է գունավորել հիվանդանոցային միջավայրը։ Իր յուրահատուկ մոտեցման շնորհիվ Ռոբինին հաջողվում է նվազեցնել երեխաների սթրեսը, բարելավվել նրանց փորձառությունը հիվանդանոցում, ինչպես նաև հեշտացնել բժշկական անձնակազմի աշխատանքը։ Բացի այդ, տարատեսակ բժշկական միջամտությունների ժամանակ Ռոբինին հաջողվում է շեղել երեխաների ուշադրությունը եւ նվազեցնել ցավի ընկալումը։

«‎Expper-ը ոլորտում առաջատար ընկերություն է, որը ստեղծում է խնամք մատուցող ռոբոտներ՝ համադրելով արհեստական բանականությունը, պացիենտի մոնիտորինգային համակարգն ու ռոբոտաշինությունը։ Ռոբին ռոբոտը կդառնա բժշկական հաստատությունների համար համակարգային գործիք, թույլ կտա բարելավել բուժման ընթացքն ու պացիենտների փորձառությունը, ինչպես նաև կնպաստի բժշկական մասնագետների աշխատանքային արդյունավետության ու անվտանգության բարձրացմանը»,- նշում է Starta Capital-ի գլխավոր ներդրող Ալեքսեյ Գիրինը։

«Ընկերության հիմնադիրները կարողացել են համախմբել բացառիկ հմտություններով մասնագետների մեկ գաղափարի շուրջ։ Վստահ եմ, որ իրենց կողմից ստեղծվող տեխնոլոգիաները մեծ փոփոխություն են բերելու համաշխարհային առողջապահության ոլորտում։ Մենք շատ ուրախ ենք միանալ այս ներդրումային փուլին և մեր փորձառությամբ օգնել ավելի մեծ ձեռքբերումներ գրանցել»,- նշում է Healthcare Equity Angels ներդրումային ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջեք Թոփջյանը։

Ռոբինի ներկայիս տեխնոլոգիան ապահովում է սոցիալական աջակցություն և պացիենտների մոնիտորինգ: Ֆինանսավորումից ստացված հասույթը կօգտագործվի Ռոբինի տեխնոլոգիայի առաջխաղացման, ինչպես նաև թիմի ընդլայնման համար։

«Մենք ուրախ ենք ողջունել մեր ներդրողներին մեզ հետ կիսելու այս կարևոր ճանապարհը: Ներդրված ֆինանսները մեզ թույլ կտան շարունակել իրականացնել մեր առաքելությունը՝ որակյալ խնամքը հասանելի դարձնելու բոլորին և շուկա բերելու նոր սերնդի խնամող ռոբոտներ»,- նշել է ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Կարեն Խաչիկյանը։

Նշենք, որ վերջերս Ռոբին ռոբոտը ճանաչվել է հեղինակավոր TIME ամսագրի 2021 թվականի լավագույն նորարարություն։

Մամուլի հաղորդագրություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում